«Քամանչա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 31.
Հայաստանում կանայք ևս նվագել են քամանչա: Այդ մասին է վկայում Հայաստանի ազգային պատկերասրահում պահպանվող 19-րդ դարի անհայտ նկարչի կտավը: Պատկերված է ազնվական միջավայրում քամանչա նվագող վեհաշուք երիտասարդ մի կին:
 
== Սայաթ-Նովայի ավանդը աշուղական արվեստում ==
[[Պատկեր:Rus_Stamp_Sayat_Nova.jpg|thumb|mini|200px|աջից|Խորհրդային նամականիշ՝ [[Սայաթ-Նովա]]յի պատկերով (1962 թ.)]]
Հայ աշուղական արվեստի գագաթը աշուղ Սայաթ-Նովան է, որը հնուց ավանդված ավանդույթները զարգացրեց՝ դնելով մի նոր բարձունքի վրա: Ըստ տաղաչափական առանձնահատկությունների՝ Սայաթ-Նովայի խաղերի մեջ հանդիպում են աշուղական բազմապիսի ու բարդ չափերով հորինված գործեր՝ թեջնիսներ կամ բառախաղեր, ղազալիներ կամ գազելներ, բեյթ ու դուբեյթներ, բայաթիներ, այբբենականեր, ուչլամաներ կամ երիցս կրկնություններ, որոնք ցույց են տալիս, որ նա աշուղական արվեստի գերազանց գիտակ է եղել։ Խաղերից շատերի մեղեդիները, ցավոք, այսօր մոռացված են և առմիշտ կորած։
Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։ Նա երգել ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձր պահելով իր արժանապատվությունը։ Սայաթ-Նովայի կյանքը խաղաղ չի անցել. դավեր են նյութել նրա դեմ, հեռացնել տվել պալատից։ Սայաթ-Նովան կոչումով աշուղ է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։
Իր ճոխ երգացանկում Սայաթ-Նովան չէր կարող չանդրադառնալ իր սիրելի նվագարանին՝ քամանչային, որը եղել է իր կյանքի և ստեղծագործության անբաժան ուղեկիցը: Եվ ինչպես որ իր բազում երգերով նա գովերգում էր սիրեցյալին, սիրո զգացմունքը, այնպես էլ երգով նա իր զգացմունքների արտահայտիչը դարձած քամանչայի գեղեցիկ, պատկերավոր ու արտահայտիչ գովքն է հյուսել: «Քամանչա» երգում նա այս նվագարանը համարում է արվեստի խորհրդանիշ: Սա ոչ միայն քամանչայի գովքն է, այլև մարդ-արվեստ փոխհարաբերության գեղագիտական իմաստավորումը: Հենց առաջին տողից ելնելով՝ «Ամեն սազի մեջըն գոված դուն թամամ տասն իս, քամանչա», որոշ սայաթնովագետներ գտնում են, որ պետք է հասկանալ այնպես, որ քամանչան բոլոր նվագարաններից տասնապատիկ լավն է: Բացի այն գովերգելուց, նկարագրում է նրա բոլոր մասերն ու ասում, որ արժեր դրանք սարքել ոսկուց, արծաթից, փղոսկրից և թանկարժեք քարերից: Նաև գեղեցիկ կերպով նկարագրվում է նրա նվագի թողած ազդեցությունը մարդու վրա. «Շատ տխուր սիրտ կու խնդացնիս, կու կըտրիս հիվընդի դողն»: Սայաթ-Նովան նաև վկայում է, որ ինքն էլ նվագելիս վեհանում է, բարձրանում աշխարհից ու մարդկային թուլություններից վեր մի այլ մակարդակի, մանավանդ երբ լսում է, թե ինչպես են ունկնդիրները նվագողի գովքն անում:
 
 
Տող 48 ⟶ 53՝
Bows-ViolaBassGdulkaKemence.jpg|
Turkey.Konya022.jpg|
Rus_Stamp_Sayat_Nova.jpg|
Lyra_Measurements.jpg|
</gallery>
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քամանչա» էջից