«Քամանչա»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ավելի ուշ՝ 1978 թվականին, կոմպոզիտոր [[Ավետ Տերտերյան]]ը իր 5-րդ սիմֆոնիայում հնչեցրեց քամանչայի մենանվագը, որն ասես երկխոսություն լիներ մարդու և արարչի միջև: Իսկ կոմպոզիտոր [[Ռուբեն Ալթունյան]]ի «Անտունի» ստեղծագործության մեջ քամանչայի հնչյունները գերում են ունկնդրին՝ միահյուսելով անցյալն ու նոր ժամանակները:
 
Անդրկովկասում գործածվող քամանչան [[20-րդ դար]]ի սկզբներից դարձավ քառալար (մետաղյա). 4-րդ լարը ավելացրել և լարվածքը (փոքր օկտավայի լյա, առաջին օկտավայի մի, լյա, երկրորդ օկտավայի մի) վերջնականապես հաստատել է Մ․ Օգնեզաշվիլին։ [[1920]]-ական թթ․ վերջերին Վ․ Բանին ստեղծել է կվինտային լարվածքով քամանչաների ընտանիք՝ պրիմա, ալտ, բաս և կոնտրաբաս, որոնք նա գործածում էր իր՝ Երևանի «Արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախմբում»։ Հայտնի է նաև [[ԽՍՀՄ]]-ում համերգներով լայնորեն շրջագայած քամանչահարների հնգյակը, որոնք նվագում էին տարբեր մեծության նվագարաններ։ Հայ իրականության մեջ առանձնացել են քամանչայի նվագի միջազգային ճանաչում վայելած խոշոր վիրտուոզներ, այդ թվում՝ Մ․Ս․ Օգանեզաշվիլին և Լ․ Կարախանյանը։
 
 
1956

edits