«Սերո Խանզադյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 22.
[[Պատկեր:Սերո Խանզադյան.JPG|մինի|Սերո Խանզադյանի գերեզմանը [[Կոմիտասի անվան պանթեոն]]ում]]
 
Խանզադյան պատմվածքից [[պատմվածք]], գրքից [[գիրք]] ամբողջացնում է իր ժամանակակցի կերպարը, բացահայտում նրա ներաշխարհը։ Այդպիսին են նրա «Կորած արահետներ» (1964), «Քաջարան» (1965), «Այրված տունը» (1965), «Մատյան եղելությանց» (1966), «Անձրևից հետո» (1969), «Ինչո՞ւ, ինչո՞ւ» (1970), «Երեք տարի, 291 օր» (1972), «Սևանի լուսաբացը» (1974), «Խոսեք, Հայաստանի լեռներ» (1976) գործերի հերոսները։ Սրանցից առանձնանում են «Քաջարան», «Մատյան եղելությանց», «Ծարավել եմ, ջուր բերեք» («Անձրևից հետո» ժողովածուում) և «Խոսեք, Հայաստանի լեռներ» ստեղծագործությունները։ Առաջինը պատկերում է Հայաստանի լեռնագործ բանվորի առօրյան, անհատի հոգևոր ծնունդը կոլեկտիվում։ Երկրորդը հոդի աշխատավորի, աշխարհի ու մարդկանց մասին մտորումներ է։ Երրորդը յուրահատուկ մի ասք է մարդաշխատավորիմարդ-աշխատավորի, մարդ-զինվորի, մարդ-հայրենասերի մասին։ Վերջինը հայ ժողովրդի մոտիկ անցյալի ողբերգական ճակատագրի գեղարվեստական վերարտադրությունն է։ Թուրք, իշխանությունները իրականացնում էին ցեղասպանության իրենց ծրագիրը՝ կոտորելով [[Արևմտյան Հայաստան]]ի բնիկ, խաղաղ ու անզեն բնակչությանը։ Այս մղձավանջի մեջ գրողի ասելիքը հստակ է, նպատակը՝ պարզ՝ ժողովրդի աննկուն ոգու վերակենդանացումը։ Վեպում արտացոլված է հայ ժողովրդի ռուսամետ կողմնորոշումը։
 
Խանզադյանի լավագույն գործերից է «Թագուհին հայոց» վեպը (1978), որի մեջ գրողը տվել է հայ ժողովրդի հեռավոր անցյալի ինքնատիպ նկարագիրը։ Սերո Խանզադյանը կյանքի վերջին մեկ ու կես տասնամյակում ևս ստեղծել է հետաքրքիր պատմավեպեր, հուշագրություններ և այլ երկեր։ Խանզադյանի այդ տարիների ստեղծագործություններից են «Արաքսը պղտորվում է» (1985), «Անդրանիկ» (1989), «Շուշի» (1991), «Գարեգին Նժդեհ» (1993) պատմավեպերը, «Հորս հետ և առանց հորս» (1986), «Ինչպես հիշում եմ» (1988), «Ղարաբաղը կրակների մեջ» (1998) ինքնակենսագրական և հուշագրական գրքերը, «Պըլը Պուղի» (1988), «Կորած արահետներ» (1989) պատմվածքաշարերը։ Խանզադյանը հեղինակ է նաև հայ ժողովրդի պատմության, գրականության, լեզվի կարևորագույն խնդիրներին նվիրված արժեքավոր ուսումնասիրությունների։ Նրա շատ երկեր թարգմանվել են աշխարհի ժողովուրդների բազմաթիվ լեզուներով։ «Այրված տունը» (1974, «Լքված հեքիաթների կիրճը» վերանվանումով) և «Մխիթար Սպարապետ»-ը (1978) էկրանավորել են «[[Հայֆիլմ]]» և «[[Մոսֆիլմ]]» կինոստուդիաները։