«Սերո Խանզադյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 5381881 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.70.198.181 (քննարկում) մասնակիցը
Տող 18.
Առաջին պատմվածքը՝ «Չոր տափը», լույս է տեսել 1934 թվականին, [[Գորիս]]ի «Կարմիր Զանգեզուր» թերթում։ 1938 թվականին գրել է X դ. Սյունիքի գյուղացիության (ցուրաբերդցիների) ապստամբությունն արտացոլող «Վահրամ Որոտանեցի» [[պիես]]ը (բեմադրվել է 1940 թվականին)։ 1950 թվականին հրատարակել է «Մեր գնդի մարդիկ» վեպը, որը պատմում է Լենինգրադի համար մարտնչող ռազմական միավորումներից մեկի և պարտիզանական ջոկատների գործողությունների մասին։ Վեպին բնորոշ է սովետական հայրենասիրության և ՍՍՀՄ բազմազգ ժողովուրդների ինտերնացիոնալ միասնականության գեղարվեստական նկարագիրը։ Խանզադյանին ճանաչում է բերել «Հողը» (հ. 1 - 2, 1954-1955) վեպը։ Քարակերտը լքելով և Արարատյան դաշտ տեղափոխվելով չէ, որ պետք է լուծվի քարակերտցիների բարեկեցության խնդիրը, այլ ապառաժները փշրելով ու հողը ծաղկեցնելով։ Սա է երկում բարձրացվող գլխավոր հարցը։ Այնուհետև լույս են տեսել Խանզադյանի «Լալ Համագը» (1955), «Որոտանի կիրճում» (1956), «Քարանձավի բնակիչները» (1961) մանկական ստեղծագործությունները, «Կարմիր շուշաններ» (1958), «Հարստությունը լեռներում» (1961) պատմվածքների ժողովածուները։
[[Պատկեր:Սերո Խանզադյանի հուշարձանը Գորիսի թիվ 6 դպրոցի բակում.jpg|մինի|Խանզադյանի հուշարձանը [[Գորիս]]ի թիվ 6 դպրոցի բակում]]
Խանզադյանին ժողովրդականություն է բերել «[[Մխիթար Սպարապետսպարապետ (վեպ)|Մխիթար Սպարապետսպարապետ»]] (1961) պատմավեպը։ Շարունակելով հայ պատմավիպագրության ավանդները՝ գրողը արդիականության տեսանկյունից է դիտել հայ ժողովրդի պատմություն հերոսական էջերից մեկը։ XVIII դ. ժողովուրդը ոտքի է ելել սրով վերականգնելու իր կորսված ինքնուրույնությունը։ Ժողովրդական այս հուժկու ընդվզումների ու պայքարի հենքի վրա վեպում բարձրանում են զորավարներ Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի կերպարները՝ իբրև ժողովրդի իղձերի արտահայտիչների։ Վեպի առանցքային հարցերից մեկն էլ [[հայ]] և [[ռուս]] ժողովուրդների բարեկամությունն է։
 
[[Պատկեր:Սերո Խանզադյան.JPG|մինի|Սերո Խանզադյանի գերեզմանը [[Կոմիտասի անվան պանթեոն]]ում]]