«Կենտրոնական Բալկան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
}}
 
''' «Կենտրոնական Բալկան» ազգային պարկ''' ({{lang-bg|Национален парк Централен Балкан}}), գտնվում է Բուլղարիայի կենտրոնական մասում, Բալկանյան լեռներում։ Պարկի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 550 մետրից (Կառլով քաղաքի մոտ) մինչև 2376 մ ([[Բոտև]] լեռ, որը Բալկանների ամենաբարձր կետն է) միջակայքում։։ Հիմնադրվել է 1991 թվականի հոկտեմբերի 31-ին։ Տարածքի մեծությամբ երրորդն է Բուլղարիայում։ Տարածքի ընդհանուր մակերեսը 716,69 կմ² է, երկարությունը արևմուտքից արևելք 85 կմ, միջին լայնությունը 10 կմ։ Գտնվում է հինգ մարզերի տարածքում՝ [[Լովեչի մարզ|Լովեչիի]], [[Գաբրովոյի մարզ|Գաբրովոյի]], [[Սոֆիայի մարզ|Սոֆիայի]], [[Պլովդիվի մարզ|Պլովդիվի ]] և [[Ստարա Զագորայի մարզ|Ստարա Զագորայի]]։ Իր մեջ է ներառում 9 արգելոցներ՝ Բոատին, Ցարիչինան, Կոզյա-Ստենան, Ստենետոն, Սեվերեն-Ջենդեմը, Պեեշտի-Սկալին, Սոկոլնան, Ջենդեմը և Ստարա-Ռեկան։
 
Կենտրոնական Բալկանը Եվրոպայի խոշորագույն և արժեքավոր ազգային պարկերից մեկն է։ [[Բնության պահպանության միջազգային միություն|IUCN]] նրան II-րդ կարգ է սահմանել։ Պարկի ութ արգելոցները, ինչպես նաև պարկը, մտնում են ՄԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքների ցուցակի մեջ, չորս արգելոցներ էլ [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ի կողմից «[[Մարդ և կենսոլորտ]]» ծրագրի շրջանակներում ընդգրկաված են [[Կենսոլորտային տարածք|կենսոլորտային տարածքների համաշխարհային ցուցակում]]։ Լիիրավ անդամ է [[PAN Parks հիմնադրամ|PAN Parks հիմնադրամի]]։