«Մկրտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 71.
Պատրաստության շրջանն առավել զգաստ և լարված էին անցկացնում հատկապես [[Հարություն|Զատկից]] առաջ ընկած [[Մեծ Պահք]]ի քառասուն օրերի ընթացքում՝ միաժամանակ նախապատրաստվելով Քրիստոսի Հարությունը տոնելուն, այդ օրը նշանավորվում էր նաև արդեն իսկ պատրաստություն անցած անձանց (եր'''ա'''խաներ) մկրտությամբ, ինչ շնորհիվ Սուրբ Զատիկը յուրաքանչյուր քրիստոնյայի համար նաև իր մկրտության տարեդարձն էր, Քրիստոսի Հարությամբ նոր կյանքի մուտք գործելու օրը։ Վաղ Եկեղեցում որոշ տեղերում մկրտությունները, կախված տեղական սովորությունից, կատարվում էին տարին երկու անգամ՝ Զատկին և [[Հոգեգալուստ|Պենտեկոստեին]]:
Նախքան մկրտությունը ընծայացուները (երախաները) բերվում էին տեղի [[եպիսկոպոս]]ի կամ քահանայի մոտ, որը նրանց անունները մուծում էր ընծայության կոչվածների ցուցակի մեջ, երիցս տյառնագրում նորադարձի դեմքը և ձեռքը դնում գլխին։ Այս պատրաստության ավարտը նշանավորվում էր քննությամբ, որ անց էր կացվում Եկեղեցու հոգևոր առաջնորդների և հավատացյալ ժողովրդի ներկայությամբ, ու համարվում էր վերջնակետը տվյալ անձի հոգևոր պատրաստության։
Մկրտությունը կատարվում էր հատուկ տեղում՝ սկսվելով ջրի ու օծության յուղի օրհնությամբ։ Բուն արարողությունը սկսում էր սատանայից հրաժարման կարգով, որով մկրտվողը բացահայտ կերպով՝ հաչս հավատացյալների հրաժարվում էր սատանայից։ Դրան հաջորդում էր յուղով օծման արարողությունը, որը մինչ մկրտություն երախայի մեջ բնակություն հաստատած դևերի դեմ էր կատարվում։ Այնուհետև մկրտվողները (սկզբում՝ մանուկները, հետո՝ տղամարդիկ, այնուհետև՝ կանայք), առաջնորդությամբ եպիսկոպոսի և առընթերակայությամբ [[սարկավագ]]ի, տարվում էին դեպի մկրտության ավազանը։ Եպիսկոպոսը կամ մկրտող քահանան հարցումներ էր ուղղում մկրտվողներին Սուրբ Երրորդությանը և դավանությանը վեաբերողվերաբերող, ու ամեն պատասխանից հետո, համապատասխանաբար, մկրտվողին ընկղմում էր ջրի մեջ։ Մկրտության այս արարողությանն անմիջապես հաջորդում էր յուղով օծումը, որը, սակայն, այս անգամ արվում էր [[Սուրբ Հոգի|Սուրբ Հոգու]] շնորհները ստանալու համար։ Այնուհետև մկրտվածները հանդիսավորապես բերվում էին [[Եկեղեցի]], ու կատարվում էր մկրտության վերջին քայլը՝ եպիսկոպոսը կամ քահանան ձեռքը դնում էր մկրտվածի նորաօծ գլխին։
 
== Մկրտությունը որպես Սուրբ խորհուրդ Հայոց Եկեղեցում ==