«Ջեներալ Մոթորս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
== Պատմությունը ==
 
Ընկերությունը ստեղծվել է 1908թ.-ի սեպտեմբերի 16-ին` [[Միչիգան]]ի Ֆլինտ քաղաքում` որպես Buick ֆիրմայի հոլդինգային ընկերություն: Buick-ի այն ժամանակվա կառավարիչն էր [[Ուիլյամ Դյուրանտ]]ը, ով արդեն հաջողություններ ունեցել էր ձիաքարշ մեքենաների ասպարեզում, երբ իր ուղին հարթեց դեպի ավտոմոբիլային արդյունաբերություն: GM-ի ստեղծողներից էր նաև Չարլզ Սթյուարթ Մոտտը, ով իր "Մոտտ ֆոնդիհիմնադրամի" միջոցով բավականին լուրջ ներդրումներ կատարեց ընկերության հետագա զարգացման համար: Տարիների ընթացքում Մոտտը դառավ ընկերության ամենախոշոր բաժնետերը: [[1908]]թ.-ի վերջում Մոտտը ձեռք է բերում '''Oldsmobile''' մեքենաների ընկերությունը (այժմ այլևս չի գործում): Իսկ 1909թ.-ին Դյուրանտը ընկերությանն է միացնում նաև Cadillac, Elmore, Oakland և այլ ընկերություններ: Բացի այդ, նույն տարում Դյուրանտը ձեռք է բերում միչիգանյան մի քանի բեռնատար արտադրող կոնցեռներ, որոնք դառնում են GMC մեքենաների նախատիպերը: Սակայն 1910թ.-ին Դյուրանտը կորցնում է իր պաշտոնը, քանի որ իր գնումների համար չափից դուրս մեծ պարտքեր էր վերցրել բանկերից, երբ մեքենաների վաճառքի շուկայում գների խիստ անկում էր գրանցվել:
[[File:2007 Chevrolet Suburban LT -- 07-10-2010 1.jpg|thumb|left|[[Chevrolet Suburban]]-ը ամենաերկար կյանք ունեցող տեսակն է, որ արտադրվում է մինչ օրերս]]
Հաջորդ տարի Դյուրնատը հիմնում է "'''Շեվռոլե ընկերությունը'''" (Chevrolet Motor Car Company), և գաղտնիօրեն ձեռք բերում Ջեներալ մոթորսում հսկողական փաթեթ, և, փաստորեն, նորից վերականգնում դիրքերը: 1916թ.-ին Դյուրանտը ընկերությունը անվանափոխում է '''General Motors Company'''-ից '''General Motors Corporation''': Սակայն շուտով նորից է կորցնում պաշտոնը և այս անգամ` ընդմիշտ: Դյուրանտին փոխարինելու է գալիս Ալֆրեդ Սլոունը, ում միջոցով ընկերությունը ժամանակի ընթացքում շուկայում գրավում է դոմինանտ դիրք:1980-ականներին Ջեներալ մոթորսը ուներ 349 000 աշխատակից: