«Քամանչա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Երաժշտական գործիք}}
 
[[Պատկեր:Pontianlyra.jpg|մինի|Թուրքական քամանչա]]
'''Քամանչա''' (հինպարսկերենում kamānča, որը ծագել է kamān (աղեղ, կնտկնտոց) բառից), տարածված է [[Մերձավոր Արևելք]]ի երկրներում՝ որոշ տեղական առանձնահատկություններով: Լարային-աղեղնավոր նվագարան է: Տարածված է [[Իրան]]ում, [[Հայաստան]]ում, [[Վրաստան]]ում, [[Ադրբեջան]]ում, [[Հունաստան]]ում, [[Դաղստան]]ում և այլ երկրներում: Քամանչան [[Արևելք]]ում ավանդական երաժշտության համույթներում պարտադիր ընդգրկող նվագարան է: Սակայն գեղեցիկ, փափուկ տեմբրի և տեխնիկական բազմազան հնարավորությունների շնորհիվ այն գործածվում է նաև որպես մենանվագային գործիք:
 
Տող 13.
Քամանչայի ամենահին պատկերը գտնվում է Հայաստանում՝ միջնադարյան մայրաքաղաք [[Դվին]]ի պեղումների ժամանակ հայտնաբերված մի գավաթի վրա. պատկերված է [[գուսան]]ը՝ քամանչան ձեռքին: Գավաթի վրա պատկերված քամանչայի ուղղահայաց երեք գծերը հիմք են տալիս ենթադրելու, որ նվագարանը ոչ թե պարզունակ, այլ ձևավորված քամանչայի դասական օրինակ է:
Քանի որ գուսանները, նրանցից հետո էլ՝ աշուղները երգելով մատուցում էին վիպական ու քնարական ստեղծագործություններ, ուստի նրանք չէին կարող գործածել փողային նվագարաններ: Նրանց հարկավոր էր այնպիսի նվագարան, որը թույլ կտար երգել և կձայնակցեր երգին: Այդ առումով խիստ հարմար էին լարային նվագարանները: Հայոց պատմիչները հիշատակում են այդ կարգի նվագարանների մի քանի անուն, որոնցից մեկն էլ քամանչան է:
[[Պատկեր:Naghash Hovnatan2.jpg|thumb|mini|200px|աջից|[[Նաղաշ Հովնաթան]], Տաղարան, 1765 թ.]]
Քամանչահար գուսանի պատկերով գավաթը, որ հայտնաբերվել է Դվինում, թվագրվում է 9-10-րդ դարերով, ինչը համարվում է բավականին հազվադեպ հանդիպող երևույթ: Չնայած նվագարանն այստեղ գործածվել է այդ ժամանակներում, սակայն նրա պատկերները համատարած հանդիպում են ավելի ուշ շրջանի աղբյուրներում՝ սկսած 12-13-րդ դարերից: Հայաստանում դարեր շարունակ պատրաստվել և գործածվել են քամանչայի երեք և չորսլարանի տարբերակները, որոնք կարող էին ունենալ երկար կամ կարճ իրան: Հայաստանում քամանչայի տարատեսակների պատկերները հանդիպում են ինչպես բազմաթիվ ձեռագիր մատյաններում, այնպես էլ մեծ թվով տապանաքարերի ու վանքերի պատերի վրա:
 
Ուշագրավ է Հայաստանի Հացառատ գյուղի 15-17-րդ դարերի դամբարանի գտածոն, որտեղ շքեղ հարսանեկան տեսարան է պատկերված. հարսի և փեսայի կողքին կան բազմաթիվ նվագածուներ՝ իրենց նվագարաններով՝ սազով, քամանչայով, գալարափողով, եղեգնափողով, [[քանոն]]ով, շեփորով և [[դափ]]ով:
Հայկական աղբյուներից քամանչայի պատկեր է պահպանվել նաև Մոկսում գտնված 16-րդ դարի Ավետարանում, որտեղ քամանչան ներկայացված է որպես անսամբլային նվագարան՝ դափի և զուռնայի հետ: Արտաքին տեսքով այն շատ նման է դվինյան գտածոյին. կարճ ոտք, ուղիղ աղեղ և նվագելիս՝ բարձրացրած դաստակ: Նմանատիպ աղեղի պատկեր է պահպանված նաև պոետ, նկարիչ [[Նաղաշ Հովնաթան]]ի մոտ:
 
==Անվանումը==
Տող 26 ⟶ 30՝
Aserbaidschanische_Volksinstrument_Kamanca.JPG|
Kamantcha.JPG|
[[Պատկեր:Pontianlyra.jpg|մինի|Թուրքական քամանչա]]|
Jabbar_Garyagdy.jpg|
Ansemble_of_Kechachi_ogly_Muhammed.jpg|
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քամանչա» էջից