«Լայպցիգի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

==Ճակատամարտից առաջ==
Փորձելով Պրուսիային դուրս մղեկ պատերազմից որքան հնարավոր է շուտ, Նապոլեոնը ուղղարկեց Մարշալ [[Նիկոլա Օդինո]]յին վերցնել Բեռլինը 60.000 զորքով: Օդինոն պարտվեց [[Գրոսբերենի ճակատամարտ]]ում հենց Բեռլինի մոտ: Հյուսիսից պրուսական զորքի առաջխաղացման պատճառով Նապոլեոնը ստիպված էր նահանջել դեպի արևմուտք: Նա անցավ [[Էլբա]]ն բանակի մեծ մասի հետ սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին և իր զորքը տեղակայցեվ Լայպցիգի մոտակայքում, որպեսզի պաշտպանի մատակարարման գծերը: Նա տեղակայեց իր բանակը քաղաքի շրջակայքում, սակայն կենտրոնացրեց իր զորքերը իր հրամանատարական կետի մոտ: Պրուսացիները մոտեցան Վարտենբուրգից, ավստրիացիները և ռուսները [[Դրեզդեն]]ից և շվեդները հյուսիսից:
 
==Ընդդիմադիր զորքեր==
Ֆրանսիացիները ունեին մոտ 160.000 զիվոր մոտ 700 թնդանոթով<ref name=autogenerated1/>, գումարած 15.000 լեհեր, 10.000 իտալացիներ և 40.000 գերմանացիներ, որոնք պատկանում էին [[Հռենոսյան միություն|Հռենոսյան միության]]ը, ընդհանուր Նապոլեոնի կողմից մասնակցում էին 225.000 զինվոր<ref name="Chandler1020"/>: Դաշնակիցներն ունեին 380.000 զինվոր<ref name="Chandler1020"/> մոտ 1.500 թնդանոթով<ref name=autogenerated1/>, որը ներառում էր 145.000 ռուս, 115.000 ավստրիացի, 90.000 պրուսացի և 30.000 շվեդ: Սա դարձնում էր Լայպցիգը Նապոլեոնական պատերազմների խոշորագույն ճակատամարտը<ref>Stone, David R. (2006) ''A Military History of Russia: From Ivan the Terrible to the War in Chechnya''. Greenwood Publishing Group, p. 107. {{ISBN|0275985024}}</ref>` առաջ անցնելով [[Բորոդինոյի ճակատամարտ|Բորոդինոյից]], [[Վագրամի ճակատամարտ|Վագրամից]], [[Ենա-Աուերշտադտի ճակատամարտ|Ենա-Աուերշտադտից]], [[Ուլմի ճակատամարտ|Ուլմից]] և [[Դրեզդենի ճակատամարտ|Դրեզդեն]]ից:
 
Նապոլեոնի երբեմնի հզոր բանակը թուլացել էր, նրա զորքի մեծ մասը արդեն բաղկացած էր երիտասարդներից և անփորձներից: Նապոլեոնը հավաքել էր այս զորքը նոր ձևավորված [[Վեցերորդ դաշնակցության]] դեմ: Չնայած նա հաղթում էր սկզբնական ճակատամարտերում, սակայն նրա մարշալները առանձին պարտություններ էին կրում: Ֆրանսիական կայսերական հեծելազորը բավար չէր և դժվարություններ էր առաջացնում Նապոլեոնի համար հետախուզել թշնամու դիրքերը:
 
Դաշնակցական զորքերը կազմավորված էին չորսաստիճան հրամանատարությունից: Բոհեմիայի ավստրիական բանակը գլխավորում էր Կառլ ֆոն Շվարցենբերգը, Սիլեսիայի պրուսական բանակը գլխավորում էր [[Գեբհարդ ֆոն Բլյուխեր]]ը, Լեհաստանի ռուսական բանակը գլխավորում էր Լևին Օգուստ Բեննիգսենը և հյուսիսում շվեդական բանակը գլխավորում էր Կառլ Ջոն Բերնադոտը:
 
== Ծանոթագրություններ ==