Բացել գլխավոր ցանկը

Changes

Տարբեր պետությունների ժողովրդավարության իրականացման մոտեցումների համեմատությունն ինքնին յուրօրինակ է։ Դրա հետ մեկ տեղ հնարավոր է նաև իրականացնել բազմաթիվ դասակարգումներ՝ ելնելով իշխանության գերիխող ճյուղից, իշխանության տարածքային աստիճանակարգից, գործող կուսակցությունների քանակից և այլն։ Հետագա ընդհանրացումը հնարավորություն է տալից բացահայտել այն հիմնարար քաղաքական ինստիտուտները, որոնք անհրաժեշտ են կատարյալ ժողովրդավարության հաստատման համար։
 
Ժողովրդավարության պրատիկ իրականացումը կախված է մի շարք պայմաններից, հատկապես բնակչության թվաքանակից և տարածքի չափից։ Օրինակ, խոշոր վարչական միավորումներն ի տարբերություն փոքր միավորների իրենց կազմով առավել միատարր են և քաղաքաան կյանքին մասնակցելու համար ունենում են լավագույն հնարավորություններ<ref name="Dahl-84">''Даль Р.'' Полиархия, плюрализм и пространство / Лекция; пер. А. П. Цыганкова. Берген, 1984.</ref>։ Առավել սեղմ հանրություններում հնարավոր է կազմակերպել արյունավետ բանավեճեր և ներայացնել այնպիսի հնարավորություններ, որոնց միջոցով քաղաքացին կարող է անմիջականորեն ազդել վարվող քաղաքականության վրա։ Դրա համար, իրենց չափերով փոքր կառույցներին առավել հեշտ է բավարարել ժողովրդավարացման չափանիշներով։ Սակայն հարկ է նաև նշել, որ բնակչության թվաքանակի նվազմամբ ցածրանում է նաև իշխանության իրական ծավալը և որոշումների կայացման հնարավորությունները, հատապեսհատկապես այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են պաշտպանության և տնտեսաան ոլորտների հետ։ Այս հակասության լուծման ճանապարհներից մեկի հիմքում ընկած է տարբեր մակարդակների միավորներում վարչական և հասարակական ուղղություններում ազդեցության ոլորտների բաժանման սկզբունքը՝ քաղաքների և շրջանների բաժանման ճանապարհով, որը հնարավոր է հաստատել կառավարման ներկայացուցչական ձևերի ներդրման արդյունքում։
 
=== Ժողովրդավարական համակարգերի տիպաբանությունը ===