«Լայպցիգի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

 
Չնայած քննադատություններին Ֆրանսիայում, Նապոլեոնին հաջողվեց վերակառուցել իր բանակը, միևնույն ժամանակ փնտրելով դաշնակիցներ կամ ցանկանում էր իր դեմ դուրս եկած դաշնակիցներից գոնե մեկ գերտերության դուրս մղել պատերազմից: Նա որոշեց [[Գերմանական արշավանք (Նապոլեոնական պատերազմներ)|վերադարձնել իր տիրույթները]] Գերմանիայում` տանելով երկու մարտավարական հաղթանակներ [[Լյուցենի ճակատամարտ (1813)|Լյուցեն]]ում մայիսի 2-ին և [[Բաուցենի ճակատամարտ|Բաուցեն]]ում մայիսի 20-21-ին ռուս-պրուսական զորքերի հանդեպ: Այս հաղթանակներից հետո կնքվեց կարճատև զինադադար: Դրանից հետո նա հաղթանակ տարավ նաև [[Դրեզդենի ճակատամարտ]]ում օգոստոսի 27-ին: Դրանից հետո դաշնակցային զորքերը [[Գեբհարդ Լեբերեխտ ֆոն Բլուչեր|Գերհարդ ֆոն Բլուչերի]], [[Կառլ XIV Յոհան|Շվեդիայի թագաժառանգ արքայազն Կառլ Ջոնի]], [[Կարլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգ]]ի և [[Կոմս Բեննինգսեն]]ի գլխավորությամբ ուղղորդվեցին համաձայն [[Տրախենբերգի պլան]]ի մարտավարությամբ, համաձայն որի նրանք խուսափում էին դեմ առ դեմ դուրս գալ Նապոլեոնին, փոխարենը ճակատամարտեր էին փնտրելու նրա մարշալների դեմ: Այս քաղաքականությունը հաղթանակներ բերեց [[Գրոսբերենի ճակատամարտ|Գրոսբերենում]], [[Կուլմի ճակատամարտ|Կուլմում]], [[Կատզբախի ճակատամարտ|Կատզբախում]] և [[Դեննեվիցի ճակատամարտ|Դեննեվիցում]]: Այս պարտություններից հետո Նապոլեոնը չկարողացավ հեշտությամբ շարունակել իր Դրեզդենի հաղթարշավը: Դժվարանցանելի մատակարարման ուղիները թույլ չտվեցին Նապոլեոնին ժամանակին վերականգնել իր բանակի կորուստները: Արդյունքում ճակատամարտի սկզբին դաշնակիցների զորքերի թիվը հասնում էր մեկ միլիոնի, փոխարենը Նապոլեոնի զորքերի թիվը մի քանի հարյուր հազար էր:
 
==Ճակատամարտից առաջ==
Փորձելով Պրուսիային դուրս մղեկ պատերազմից որքան հնարավոր է շուտ, Նապոլեոնը ուղղարկեց Մարշալ [[Նիկոլա Օդինո]]յին վերցնել Բեռլինը 60.000 զորքով: Օդինոն պարտվեց [[Գրոսբերենի ճակատամարտ]]ում հենց Բեռլինի մոտ: Հյուսիսից պրուսական զորքի առաջխաղացման պատճառով Նապոլեոնը ստիպված էր նահանջել դեպի արևմուտք: Նա անցավ [[Էլբա]]ն բանակի մեծ մասի հետ սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին և իր զորքը տեղակայցեվ Լայպցիգի մոտակայքում, որպեսզի պաշտպանի մատակարարման գծերը: Նա տեղակայեց իր բանակը քաղաքի շրջակայքում, սակայն կենտրոնացրեց իր զորքերը իր հրամանատարական կետի մոտ: Պրուսացիները մոտեցան Վարտենբուրգից, ավստրիացիները և ռուսները [[Դրեզդեն]]ից և շվեդները հյուսիսից:
 
== Ծանոթագրություններ ==