«Սանկտ Գալլեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 33.
 
== Մշակույթ և տուրիզմ ==
Քաղաքի կենտրոնից դեպի արևելք մի քանի րոպե քայլելու դեպքում կարելի է գտնել մշակույթի կենտրոնը (քաաքային թատրոն և համերգային սրահ) և քաղաքային այգին: Սանկտ Գալլենի թատրոնում հնարավոր է դիտել ժամանակակից և դասական ներկայացումներ, [[օպերա]], [[բալետ]], [[օպերետ]], [[մյուզիքլ]]: Քաղաքի համերգասրահում անցկացվում են Սանկտ Գալլենի [[Սիմֆոնիկ երաժշտություն|սիմֆոնիկ]] նվագախմբի և հյուրախաղով եկած խմբերի համերգները: Քաղաքն ունի նաև տիկնիկային թատրոն, որտեղ բեմադրվում են ներկայացումներ երեխաների և մեծահասակների համար:
 
Թատրոնի և համերգասրահի մոտակայքում են գտնվում երեք թանգարանները՝ Պատմության և ազգագրության թանգարանը, որտեղ ներկայացված են քաղաքի և կանտոնի պատմության և մշակույթի ցուցանմուշները, Արտահայտչական արվեստի թանգարանը, որտեղ կարելի է ծանոթանալ 19-20-րդ դարերի գեղանկարչության և քանդակագործության հավաքածուներին, ինչպես նաև Բնագիտության թանգարանը: Պատմության թանգարանը Շվեյցարիայի ամենահին թանգարաններից մեկն է. հիմնադրել է Յոհան Քրիստոֆ Կունկլերը 1873-1877 թվականներին: Դրան զուգահեռ քաղաքում կա նաև ժամանակակից արվեստի գեղանկարչական թանգարան և Մանածագործական թանգարան, որտեղ ներկայացված են քաղաքի տեքստիլ արդյունաբերության զարգացման մասին ցուցանմուշներ, տարբեր գործվածքներ և ասեղնագործած նմուշներ:
 
Մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում Սանկտ Գալլեն՝ տեսնելու պատմական և մշակութային այնպիսի հուշարձաններ, որոնք ներառված են [[ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ]]ում՝ բարոկկո ոճով 18-րդ դարի վանքը, Սուրբ Գալլի վանքի գրադարանը, որտեղ պահպանվում են հնագույն ձեռքգրեր՝ սկսած 8-րդ դարից (այդ թվում՝ «[[Նիբելունգների երգը]]»): Վանքից հարավ գտնվող ֆունիկուլյորային ճանապարհը տանում է դեպիհանգստի քաղաքամերձ գոտին, որտեղից պարզ եղանակին բացվում է տեսարան դեպի քաղաք, Բոդենի լիճ և գերմանական ափ:
 
Զբոսաշրջիկների համար հետաքրքրություն են ներկայացնում նաև քաղաքի պատմական հատվածի կառույցները, Շվեյցարիայի հնագույն բանկի շենքը՝ հիմնադրված 1741 թվականին, ինչպես նաև փակ լողավազանը, որը կառուցվել է 1906 թվականին ֆրանսիացի շինարար-ճարտարագետ Ֆրանսուա Էննեբիկի նախագծով:
 
Քաղաքում է գտնվում նշանավոր Institut auf dem Rosenberg մասնավոր գիշերօթիկ-դպրոցը և [[Սանկտ Գալլենի համալսարան|համալսարան]]ը:
 
=== Թանգարաններ ===
 
== Ծանոթագրություններ ==