«Սանկտ Գալլեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
 
== Կլիմա ==
Սանկտ Գալլենը գտնվում է բարեխառն կլիմայական գոտում՝ եղանակի փոփոխական գրաֆիկով՝ պայմանավորված քամու ուղղությամբ: Հյուսիսային կամ հյուսիս-արևելյան քամու դեպքում (հատկապես աշուն-ձմեռ շրջանում) եղանակը ցուրտ է, հիմնականում առաջանում է խիտ մառախուղ, որի ձևավորմանը նպաստում է Բոդենի լճին մոտ լինելը: Ձմռանը քաղաքում նկատվում են տեղումներ ձյան տեսքով, որը ստվերոտ տեղերում կարող է պահպանվել մինչև ապրիլ: շ
 
Ամռանը քաղաքում հաճախակի են անձրևի տեսքով տեղումները, այդ թվում՝ երեկոյան ամպրոպները: Հարավային քամին քաղաք է բերում արևոտ և տաք եղանակ, որի դեպքում օդի ջերմաստիճանը մի քանի ժամով կարող է 10 և ավելի աստիճանով բարձրանալ:
 
Քաղաքում օդի միջին ջերմաստիճանը 7,4 °C է, հուլիսին միջին ջերմաստիճանը 16 °C, իսկ հունվարին՝ −1,8 °С: Տեղումների միջին քանակը կազմում է 1250 մմ, ընդ որում՝ տեղումների մեծ մասը գալիս է ամռանը<ref>http://www.meteoschweiz.admin.ch/web/de/klima/klimadiagramme/stg.html</ref>:
 
== Տնտեսություն և տրանսպորտ ==
 
== Ծանոթագրություններ ==