«Մասնակից:ChrisGinosyan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
Տող 1.
'''Վերածննդի դարաշրջանի գրականությունը''' գրականության խոշոր ուղղություն է, որը [[Վերածննդի դարաշրջան]]ի մի մասն է կազմում: Զբաղեցնում է XIV-ից XVI դարերի շամանակաշրջանը: Միջնադարյան գրականությունից ան տարբերավում է նրանով, որ հիմնվում է հումանիզիմի նոր, առաջադեմ գաղափարների վրա: Վերածննդի հոմանիշը ՞Ռենեսսանս՞ ֆրանսիական ծագման բառն է: Հումնաիզմի առաջին գաղափարներն առաջացել են սկզբում Իտալիայում, այնուհետև տարածվել ամբողջ Եվրապայով: Վերածննդի գրականությունը նույնպես տարածվել է ողջ Եվրոպայով, սակայն ամեն երկրում ստացել է իր ազգային առանձնահատկությունները: Վերածնունդ եզրույթը նշանակում է թարմացում, նկարիչների, գրողների, մտավորականների վերաբերմունքը անտիկ մշակույթի և արվեստի նկատմամբ, դրա բարձր իդեալների նմանակումը:
 
== Հումանիզմ հասկացություն ==
«[[Հումանիզմ]]» հասկացությունն առաջին անգամ գիտնականներն օգտագործել էն 19-րդ դարում: Այն ծագում է լատիներեն humanitas (մարդկային բնույթ, հոգևոր մշակույթ) և humanus (մարդկային) բառերից, նշանակում է մարդուն ուղղված գաղափարախոսություն: [[Միջնադար]]ում արվատացած էին կրոնական և ֆեոդալական գաղափարախոսությունները:
 
Վերածննդի դարաշրջանում նկատվեց ֆեոդալ-եկեղեցական գաղափարախոսության նահանջ, հայտնվեցին անձի ազատագրման, որպես երկրային երջանկության ազատ ստեղծողի՝ մարդու բարձր պատվի հաստատման գաղափարներ: Այդ մտքերը որոշից դարձան ամբողջ մշակույթի ստեղծման գործում, ազդեցին արվեստի, գրականության, երաժշտության, գիտության և քաղաքականության զարգացման վրա: Հումանիզմը աշխարհիկ՝ հակադավանական և հակասխոլաստիկ աշխարհայացքի բնույթն է: Հումնաիզմի զարգացումը սկսում է 14-րդ դարում այնպիսի հումանիստների արվեստում, ինչպիսիք են՝ [[Դանտե Ալիգյերի|Դանտեն]], [[Ֆրանչեսկո Պետրարկա|Պետրարկան]], [[Ջովանի Բոկաչո|Բոկաչոն]] և այլոք: 16-րդ դարումնոր աշխարհայացքի զարգացումը դանդաղում է ֆեոդալ-կաթոլիկ արձագանքի ազդեցության ներքո: Դրան փոխարինելու է գալիս [[Ռեֆորմացիա]]ն:
 
=== Իտալիա===
Հումանիզմին բնորոշ գծեր ի հայտ են գալիս Դանտե Ալիգյերիի՝ Վերածննդի նախահոր մոտ, ով ապրել է արտասահմանում 13-14 դարերում: Նոր շարժումն ավելի մեծ թափով սսկեց 14-րդ դարի կեսին: Իտալիան համարվում է ամբողջ եվրոպական Վերածննդի բնօրրանը, քանի որ այստեղ բոլորից շուտ հասունացան սոցիալ-տնտեսական նախադրյալները: Իտալայում ավելի վաղ սկսեցին ձևավորվել կապիտալիստական հարաբերությունները, և դրա զարգացմամբ հետաքրքրված մարդիկ պետք է դուրս գային ֆեոդալիզմի և եկեղեցու ճնշման տակից: Նրանք լայն աշխարհայացքով, ճամփորդող, մի քանի լեզուների տիրապետող և քաղաքական բոլոր իրադարձություններին ակտիվ բուրժուաներն էին:
 
Այդ ժամանակվա մշակութային գործիչները պայքարում էին սխոլաստիկայի, ասկետիզմի, միստիկայի դեմ. գրականությունն ու մշակույթը չպետք է ենթարկվեին կրոնին: Նրանք իրենց անվանում էին հումանիստներ: Միջնադարյան գրողները անտիկ հեղինակներից վերցնում էին «տառ»՝ շրջանակից կտրված առանձին տեղեկություններ, հատվածներ, սենտենցիաներ: Վերածննդի գրողները կարդում և ուսումնասիրում էին ստեղծագործություններ՝ ուշադրություն դարձնելով դրանց բնույթին: Նրանք դիմում էին նաև [[ֆոլկլոր]]ին, շողովրդական արվեստին ու իմաստասիրությանը: Առաջին հումանիստներն են համարվում [[Լաուրա (Պետրարկա)|Լաուրա]]յի պատվին գրված սոնետների հեղինակ Ֆրանչեսկո Պետրարկան և «[[Դեկամերոն]]» նովելների ժողովածուի հեղինակ Ջովանի Բոկաչոն:
 
Վերածննդի գրականությունում պատկերման հիմնական առարկան դառնում է մարդը, ում տալիս են ուշեղ բնավորություն: Մեկ այլ բնորոշ կողմով է ընդգծվում այդ ժամանակվա գրականությունը՝ պատկերել կյանքի տարաձայնությունների պատկերումը: Հեղինակներն այլ կերպ են սկսում ընկալել նաև բնությունը: Եթե Դանտեի մոտ այն խորհրդանշում է տրամադրությունների հոգեբանական գամման, ապա ավելի ուշ ստեղծագործողների աշխատանքներում բնությունն ուրախություն է պարգևում իր իրական գեղեցկությամբ:
 
Հաջորդ դարերը ծնում են գրականության խոշոր ներկայացուցիչների մի ամբողջ համաստեղություն՝ [[Լուդովիկո Արիոստո]], [[Պիետրո Արետինո]], [[Տորկվատո Տասսո]], [[Յակոպո Սանաձարո]], [[Նիկոլո Մաքիավելի]], Բեռնարդո Դովիցի:
 
=== Ֆրանսիա ===
Ֆրանսիայում նոր գաղափարների զարգացման նախադրյալներնընդհանուր առմամբ այնպիսին էին, ինչպիսին Իտալիայում: Եթե Իտալիայում բուրշուազիան ավելի առաջատար էր, Հյուսիասային Իտալիան բաղկացած էր առանձին պետություններից, ապա Ֆրանսիան միապետություն էր, զարգանում էր [[աբսոլյուտիզմ]]ը (միահեծանություն): Բուրժուազիան այդքան մեծ դեր չէր խաղում: Բացի այդ, այստեղ տարածվում էև նոր կրոն՝ բողոքականություն, որն իր հիմնադիր Ժան Կալվինի անունով կոչվեց կալվինիզ: Սկզբում առաջատար լինելով՝ հետագա տարիներին բողոքականությունը մուտք գործեց զարգացման հետադիմական փուլ:
 
Հատկապես 16-րդ դարի առաջին կեսի ֆրանսիական գրականությունում նկատելի է իտալական մշակույթի ուշեղ ազդեցությունը: Այդ տարիներին կառավարող Ֆրանցիսկ I-ը ցանկանում էր իր արքունիքը դարձնել օրինակելի, փայլուն, որը կգրավեր հայտնի իտալացի շատ գրողների ու նկարիչների, և նրանք իր մոտ կանցնեին ծառայության: 1516 թվականին Ֆրանսիա տեղափոխված [[Լեոնարդո դա Վինչի]]ն մահացել է Ֆրանցիսկի ձեռքերում:
 
Համեմատած միջնադարյան հեղինակների՝ ֆրանսիական Վերածննդի գրողներին բնորոշ է արտակարգ լայն աշխարհայացք, մտավորական հետաքրքրությունների գերակշռում և իրականության նկատմամբ ռեալիստական մոտեցում:
 
Այդ շրջանի գրականությունն անցել է զարգացման երկու փուլ՝ վաղ, որտեղ գերակշռում էին հումանիստական գաղափարներն ու օպտիմիզմը, և ուշ, որտեղ քաղաքական իրադրության և կրոնի պառակտման ժամանակ առաջացավ հիասթափություն ու կասկած: Ֆրանսիական Ռենեսսանսի ամենավառ ներկայացուցիչներն են «[[Գարգանտյուա և Պանտագրյուել]]» վեպի հեղինակ [[Ֆրանսուա Ռաբլե]]ն և «[[Պլեադա]]» բանաստեղծական դպրոցի ղեկավար [[Պիեռ Ռոնսար]]ը:
 
=== Անգլիա ===
Կապիտալիստական հարաբերությունների զարգացումն անգլիայում ավելի արագ է տեղի ունենում, քան Ֆրանսիայում։ Զարգանում են քաղաքներն ու առևտուրը։ Ձևավորվում է ուժեղ բուրժուազիա, հայտնվում է նոր պալատականություն, որը հակադրվում է հին՝ նորմանդական ղեկավարությանը։ Այդ ժամանակվա անգլիական մշակույթի առանձնահատկություն ընդհանուր գրական լեզվի բացակայությունն է։ Նորմանները խոսում էին ֆրանսերեն, գյուղացիներն ու քաղաքացիները խոսում էին անգլո-սաքսոնական բազմաթիվ բարբառներով, իսկ եկեղեցու պաշտոնական լեզուն լատիներենն էր։ Շատ ստեղծագործություններ լույս էին տեսնում ֆրանսերենով։ Շկար նաև միացյալ ազգային մշակույթ։ 14-րդ դարի կեսին լոնդոնյան բարբառի հիմքի վրա սկսում է ձևավորվել գրական անգլերենը։
 
14-րդ դարի վերջում միայն [[Ջեֆրի Չոսեր]]ի մոտ է նկատվում իտալական ռենեսանսի ազդեցությունը։ Պետրարկի ժամանակակիցը այնուամենայնիվ մնում է միջնադարյան գրող։ Հումանիզմն անգլիական մշակույթում հաստատվում է միայն 15-րդ դարի վերջում։ Անգլիայի Վերածննունդը համապատասխանում է [[Թյուդոր]]ների ղեկավարման տարիների հետ (1485—1603)։ Անգլիայի գրականության վրա են ազդում նաև այլ երկրները։ 16-րդ դարում ծաղկում է անգլիական միտքն ու արվեստը։
 
Անգլիական Վերածննդի ամենախոշոր ներկայացուցիչներն են՝ [[Ուիլյամ Շեքսպիր]]ը, [[Քրիստոֆեր Մարլո]]ն, [[Թոմաս Քիդը]] դրամատուրգիայում, [[Ջեֆրի Չոսեր]]ը, [[Էդմունդ Սպենսեր]]ը չափածոյում, [[Ջոն Լիլի]]ն և [[Թոմաս Նեշ]]ը՝ վեպում, իսկ հումանիստական աշխատություններում՝ [[Թոմաս Մոր]]ը։
 
=== Գերմանիա ===
15-16-րդ դարերում Գերմանիան ապրում էր տնտեսական աճ, չնայած Եվրոպայի առաջատար երկրներից՝ Իտալիայից, Ֆրանսիայից և Նիդերլանդներից հետ էր մնում։ Գերմանիայի առանձնահատկությունը անհամաչափ զարգացումն էր։ Տարբեր քաղաքներ գտնվում էին առևտրային տարբեր ճանապարհների վրա և համագործակցում տարբեր հովանավորների վրա։ Որոշ քաղաքներ հեռու էին առևտրից և պահպանում էին զարգացմնա իրենց միջնադարյան մակարդակը։ Ուժեղ էին նաև դասային տարաձայնությունները։ Ազնվականության վերնադասը կայսրի հաշվին ուժեղացնում էր իր իշխնությունը, իսկ մանր պալատականությունը՝ աղքատանում։ Ավելի զարգացած էին հարավային [[Ստրասբուրգ]], [[Աուգսբուրգ]], [[Նյուրնբերգ]] քաղաքները՝ նրանք, որոնքմոտ էին Իտալիային և վերջինիս հետ ունեին կապեր։
 
Այդ ժամանակ Գերմանիայի գրականությունը տարրաբնույթ էր։ Հումանիստները հիմնականում լատիներեն գրում էին։ Գիտական հումանիզմի խոշորագույն ներկայացուցիչներից են [[Յոհան Ռեյխլին]]ը և [[Ուլրիխ ֆոն Գուտեն]]ը։ Բացի այդ ուղղությունից կար նաև բարենորոգչական գրականություն, որը ներկայացնում էին [[Մարտին Լյութեր]]ը և [[Թոմաս Մյունցեր]]ը։ Լյուտերը՝ ելույթ ունենալով հռոմեական եկեղեցի դեմ, ում աջակցում էր բնակչության մեծ մասը, անցավ իշխանների կողմը՝ փախենալով գյուղական հեղափոխական շարժումից։ Իսկ Մյունցերն ընդհակառակը, մինչև վերջ կողմ էր գյուղական շարժմանը, կոչ էր անում ավերել տաճարներն ու ամրոցները, առգրավել և կիսել կարողությունը։ «Մարդիկ սոված են, նրանք ցանկանում են և պիտի ապրեն», - գրել է նա։
 
Զարգանում էր նաև բյուրգերական գրականությունը։ Սակայն նա պահպանում էր իր միջնադարյան գծերն ու կրում էր գավառականության երանգներ։
 
=== Իսպանիա և Պորտուգալիա ===
Այս երկրներում գրականությունն այլ կերպ էր զարգանում։ Սոցիալ-քաղաքական իրավիճակն այստեղ բարդ էր։ Նախ՝ այստեղ անցնում էր [[Ռեկոնկիստա]]ն՝ հողերի գրավումը մավրներից։ Իսպանիան միասնական երկիր չէր, այլ բացկացած մի քանի պետություններից։ Բոլոր գավառները թույլ էին զարգանում։ Աբսոլյուտիզմ ի հայտ եկավ ավելի ուշ։ Հետո՝ այդ ժամանակ Իսպանիան իր գաղութներից ներկրում էր հսկայական քանակությամբ ոսկի, կուտակվել էր մեծ հարստությունը, և այդ ամենը դադարեցրել էր մտավորականության զարգացումն ու բուրժուազիայի ձևավորումը։ Այնուամենայնիվ, իսպանական և պորտուգալական Վերածննդի գրականությունը հարուստ է և ներկայացված բավական խոշոր անուններով։ Օրինակ՝ [[Միգել Սերվանտես]]ը, ով լուրջ ժառանգություն է թողել ինչպես արձակում, այնպես էլ չափածոյում։ Պորտուգալիայում ամենահայտնի գրոծիչն էր [[Լուիշ դի Կամոենս]]ը։ Զարգանում էր ինչպես պոեզիան, այնպես էլ վեպի և նովելի ժանրերը։
 
== Գրականություն ==
* История зарубежной литературы. Средние века и Возрождение. — М.: «Высшая школа», 1987.
* Краткий словарь литературоведческих терминов. Редакторы-составители Л. И. Тимофеев, С. В. Тураев. — М., 1978.
* Л. М. Брагина. Итальянский гуманизм. — М., 1977.
* Зарубежная литература. Эпоха Возрождения (хрестоматия), составитель Б. И. Пуришев. — М., 1976.