«Լայպցիգի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

 
Հակաֆրանսիական զորքերը միացան Ռուսաստանին և միացյալ ուժերով շարքից հանեցին ''Գրանդե Արմիի'' մնացած հատվածին Կենտրոնական Եվրոպայում: Դաշնակիցները վերախմբավորվեցին որպես [[Վեցերորդ դաշնակցություն]], որի մեջ մտան [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանը]], [[Ավստրիական կայսրություն|Ավստրիան]], [[Պրուսիայի թագավորություն|Պրուսիան]], [[Շվեդիա]]ն, [[Մեծ Բրիտանիա]]ն, [[Իսպանիա]]ն [[Պորտուգալիայի թագավորություն|Պորտուգալիան]] և ավելի փոքր [[Հռենոսյան միություն|գերմանական]] պետությունները, որոնց քաղաքացիները և առաջնորդները այլևս չէին ենթարկվում Ֆրանսիայի կայսրին<ref>Philip Dwyer, ''Citizen Emperor: Napoleon in Power'' (2013), pp. 431–74</ref>: Նապոլեոնը շտապեց վերադառնալ Ֆրանսիա և որոշեց կազմել նոր բանակը, որը քանակով հավասար կլիներ Ռուսաստանում կորցրած բանակին, սակայն տնտեսական բարդ վիճակը և կրած պարտությունների մասին լուրերը մեծացրեին քննադատների և զինվորական ծառայությունից խուսափողների թիվը Ֆրանսիայում<ref>Merriman, John (1996), "A History Of Modern Europe" W.W. Norton Company, p. 579.</ref>:
 
Չնայած քննադատություններին Ֆրանսիայում, Նապոլեոնին հաջողվեց վերակառուցել իր բանակը, միևնույն ժամանակ փնտրելով դաշնակիցներ կամ ցանկանում էր իր դեմ դուրս եկած դաշնակիցներից գոնե մեկ գերտերության դուրս մղել պատերազմից: Նա որոշեց [[Գերմանական արշավանք (Նապոլեոնական պատերազմներ)|վերադարձնել իր տիրույթները]] Գերմանիայում` տանելով երկու մարտավարական հաղթանակներ [[Լյուցենի ճակատամարտ (1813)|Լյուցեն]]ում մայիսի 2-ին և [[Բաուցենի ճակատամարտ|Բաուցեն]]ում մայիսի 20-21-ին ռուս-պրուսական զորքերի հանդեպ: Այս հաղթանակներից հետո կնքվեց կարճատև զինադադար: Դրանից հետո նա հաղթանակ տարավ նաև [[Դրեզդենի ճակատամարտ]]ում օգոստոսի 27-ին: Դրանից հետո դաշնակցային զորքերը [[Գեբհարդ Լեբերեխտ ֆոն Բլուչեր|Գերհարդ ֆոն Բլուչերի]], [[Կառլ XIV Յոհան|Շվեդիայի թագաժառանգ արքայազն Կառլ Ջոնի]], [[Կարլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգ]]ի և [[Կոմս Բեննինգսեն]]ի գլխավորությամբ ուղղորդվեցին համաձայն [[Տրախենբերգի պլան]]ի մարտավարությամբ, համաձայն որի նրանք խուսափում էին դեմ առ դեմ դուրս գալ Նապոլեոնին, փոխարենը ճակատամարտեր էին փնտրելու նրա մարշալների դեմ: Այս քաղաքականությունը հաղթանակներ բերեց [[Գրոսբերենի ճակատամարտ|Գրոսբերենում]], [[Կուլմի ճակատամարտ|Կուլմում]], [[Կատզբախի ճակատամարտ|Կատզբախում]] և [[Դեննեվիցի ճակատամարտ|Դեննեվիցում]]: Այս պարտություններից հետո Նապոլեոնը չկարողացավ հեշտությամբ շարունակել իր Դրեզդենի հաղթարշավը: Դժվարանցանելի մատակարարման ուղիները թույլ չտվեցին Նապոլեոնին ժամանակին վերականգնել իր բանակի կորուստները: Արդյունքում ճակատամարտի սկզբին դաշնակիցների զորքերի թիվը հասնում էր մեկ միլիոնի, փոխարենը Նապոլեոնի զորքերի թիվը մի քանի հարյուր հազար էր:
 
== Ծանոթագրություններ ==