«Մասնակից:ChrisGinosyan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
Վերածննդի գրականությունում պատկերման հիմնական առարկան դառնում է մարդը, ում տալիս են ուշեղ բնավորություն: Մեկ այլ բնորոշ կողմով է ընդգծվում այդ ժամանակվա գրականությունը՝ պատկերել կյանքի տարաձայնությունների պատկերումը: Հեղինակներն այլ կերպ են սկսում ընկալել նաև բնությունը: Եթե Դանտեի մոտ այն խորհրդանշում է տրամադրությունների հոգեբանական գամման, ապա ավելի ուշ ստեղծագործողների աշխատանքներում բնությունն ուրախություն է պարգևում իր իրական գեղեցկությամբ:
 
Հաջորդ դարերը ծնում են գրականության խոշոր ներկայացուցիչների մի ամբողջ համաստեղություն՝ [[Լուդովիկո Արիոստո]], [[Պիետրո Արետինո]], [[Տորկվատո Տասսո]], [[ՀակոբոՅակոպո ՍանազարոՍանաձարո]], [[Նիկոլո Մաքիավելի]], Բեռնարդո Դովիցի:
 
=== Ֆրանսիա ===
Ֆրանսիայում նոր գաղափարների զարգացման նախադրյալներնընդհանուր առմամբ այնպիսին էին, ինչպիսին Իտալիայում: Եթե Իտալիայում բուրշուազիան ավելի առաջատար էր, Հյուսիասային Իտալիան բաղկացած էր առանձին պետություններից, ապա Ֆրանսիան միապետություն էր, զարգանում էր [[աբսոլյուտիզմ]]ը (միահեծանություն): Բուրժուազիան այդքան մեծ դեր չէր խաղում: Բացի այդ, այստեղ տարածվում էև նոր կրոն՝ բողոքականություն, որն իր հիմնադիր Ժան Կալվինի անունով կոչվեց կալվինիզ: Սկզբում առաջատար լինելով՝ հետագա տարիներին բողոքականությունը մուտք գործեց զարգացման հետադիմական փուլ:
 
Հատկապես 16-րդ դարի առաջին կեսի ֆրանսիական գրականությունում նկատելի է իտալական մշակույթի ուշեղ ազդեցությունը: Այդ տարիներին կառավարող Ֆրանցիսկ I-ը ցանկանում էր իր արքունիքը դարձնել օրինակելի, փայլուն, որը կգրավեր հայտնի իտալացի շատ գրողների ու նկարիչների, և նրանք իր մոտ կանցնեին ծառայության: 1516 թվականին Ֆրանսիա տեղափոխված [[Լեոնարդո դա Վինչին]] մահացել է Ֆրանցիսկի ձեռքերում:
 
Համեմատած միջնադարյան հեղինակների՝ ֆրանսիական Վերածննդի գրողներին բնորոշ է արտակարգ լայն աշխարհայացք, մտավորական հետաքրքրությունների գերակշռում և իրականության նկատմամբ ռեալիստական մոտեցում:
 
Այդ շրջանի գրականությունն անցել է զարգացման երկու փուլ՝ վաղ, որտեղ գերակշռում էին հումանիստական գաղափարներն ու օպտիմիզմը, և ուշ, որտեղ քաղաքական իրադրության և կրոնի պառակտման ժամանակ առաջացավ հիասթափություն ու կասկած: Ֆրանսիական Ռենեսսանսի ամենավառ ներկայացուցիչներն են «[[Գարգանտյուա և Պանտագրյուել]]» վեպի հեղինակ [[Ֆրանսուա Ռաբլե]]ն և «[[Պլեադա]]» բանաստեղծական դպրոցի ղեկավար [[Պիեռ Ռոնսար]]ը: