«Հենրի V (Անգլիա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
== Սկզբնական շրջան ==
Ապագա թագավորը ծնվել է [[օգոստոսի 9]]-ին կամ [[սեպտեմբերի 16]]-ին 1386 թ.-ի կամ 1387 թ.-ին Հենրի IV-ի և 16-ամյա Մարի դը Բոգունի ընտանիքում։ [[1398|1398 թ.]]-ին հոր՝ Հենրիի արտաքսումից հետո Ռիչարդ II արքան վերցրեց Հենրիին իր խնամակալության տակ, նրան վերաբերվեց բարեգթորեն։ Երիտասարդ Հենրին ուղեկցել է Ռիչարդ II-ին [[Իռլանդիա]] կատարած արշավանքի ժամանակ։ [[1399|1399 թ.]]-ին Հենրիի հայրը ետ վերադարձավ և դարձավ թագավոր Ռիչարդ II-ի փոխարեն։ Երիտասարդ Հենրին, ով ևս վերադարձավ Անգլիա, պաշտոնապես դարձավ թագաժառանգ։ Հոր թագադրման արարողության ժամանակ ստացավ Ուելսի արքայազն տիտղոսը։ [[1399]] թ.-ի [[նոյեմբերի 10]]-ին նա ստացավ Լանքաստերյան հերցոգ տիտղոսը, դառնալով պետության երրորդ դեմքը, մեկ տարվա մեջ ստանալով այս երկու տիտղոսները։ Այս ամենի կողքին նա ստացավ նաև Կորնուելյան հերցոգ տիտղոսը Չեստերի գրաֆ և [[Ակվիտանիա]]յի հերցոգ։ Համաձայն միջնադարյան ժամանակագիրների Հենրին սովորել է նաև [[Օքսֆորդի համալսարան|Օքսֆորդ]]ի քոլեջներից մեկում, որի կանցլերը հենց իր հորեղբայր Հենրի Բոֆորտն էր։
 
Մի քանի տարի անց նա գլխավորեց անգլիական զորքերը Օուեն Գլենդուրի բարձրացրած ապստամբության դեմ։ Միանալով իր հոր զորքերին մասնակցում է Հենրի Պերսի դեմ [[1403]] թ.-ի [[հուլիսի 21]]-ի Շրուստբերի մոտ տեղի ունեցած ճակատամարտին։ Ճակատամարտը քիչ էր մնում դառնար վերջինը 16-ամյա արքայազնի համար։ Բանն այն է, որ ճակատամարտի ժամանակ նետահարել էին նրա դեմքը։ Շնորհիվ այդ նետի վաստակեց սպի ամբողջ կյանքի համար։
 
== Մասնակցությունը երկրի կառավարմանը։ Կոնֆլիկտը հոր հետ ==
[[1408|1408 թ.]]-ին Հենրիի ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է եղել Ուելսում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Արքայի հիվանդությունից հետո նրա իշխանությունն ավելի մեծացավ երկրի կառավարման գործում։ [[1410|1410 թ.]]-ի [[հունվար]]ից նա իր հորեղբայրներ Թովմաս և Հենրի Բորֆրտների հետ միասին փաստացի կառավարում էր երկիրը։ Սակայն նրա և հոր մեջ հակասություններ են ձևավորվում արտաքին և ներքին քաղաքական խնդիրներում, այս հակասությունն այնքան խորացավ հոր և որդու մեջ, որ [[1411|1411 թ.]]-ին թագավորը Հենրիին վռնդեց իր Խորհրդից։ Այս վեճը բացառապես հիմնված էր քաղաքական խնդիրների վրա։ Ապագա Հենրի V-ի հետ կապված այս իրադարձությունները իրենց արձագանքն ունեն [[Շեքսպիր]]ի երկերում, բայց այս վեճը լուրջ ազդեցություն չունեցավ Հենրիի հետագա ճակատագրի վրա։
 
== Ծանոթագրություններ ==