«Լիբերիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 42.
== Պետական կարգ ==
[[Պատկեր:Ellen Johnson-Sirleaf3.jpg|մինի|աջից|300px|Լիբերիայի Նախագահ Էլեն Ջոնսոն Սիրլիֆ]]
Լիբերիան հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է [[1847|1847 թ.]]-ին, փոփոխությունների ենթարկվել՝ [[1955|1955 թ.]]-ին։ Օրենսդրական իշխանության մարմինը երկպալատ պառլամենտն է՝ օրենսդրական ժողովը (ներկայացուցիչների պալատ և սենատ), կառավարությունը՝ նախագահին կից խորհրդակցական ֆունկցիաներով գործող մինիստրների կաբինետը։ Ընտրություններին մասնակցում են 18 տարեկան դարձած քաղաքացիները։ Կոմսությունները գլխավորում են ոստիկանապետները (պրեֆեկտ), մյուս վայրերում՝ կոմիսարներն ու ցեղերի առաջնորդները։ Լիբերիայի դատական համակարգը կազմում են գերագույն դատարանը, տարածքային, մունիցիպալ և հատուկ դատարանները։
 
== Աշխարհագրություն ==
Տող 74.
 
== Արտաքին առևտուր ==
Արտահանում է երկաթի հանքաքար, [[կաուչուկ]], [[ալմաստ]], [[սուրճ]], [[կակաո]], [[փայտանյութ]] և այլն։ Ներմուծում է մենքենաներ, սարքավորումներ, արդյունաբերական և պարենային ապրանքներ։ Արտաքին առևտրում հիմնական գործընկերներն են [[ԱՄՆ]]-ը, [[Գերմանիա]]ն, [[Նիդերլանդներ]]ը, [[Իտալիա]]ն, [[ճապոնիա]]ն, [[Մեծ Բրիտանիա]]ն: Դրամական միավորը լիբերիական դոլլարնդոլարն է։
 
== Տրանսպորտ ==
Տող 82.
[[Պատկեր:Liberian students.jpg|մինի|աջից|300px|Համալսարան Լիբերիայում]]
 
Կրթական համակարգը կառուցվում է ամերիկյան օրինակով։ Ուսուցումը տարվում է [[անգլերեն]]ով: Կան մանկապարտեզներ (4-6 տարեկանի համար), տարրական 6-ամյա և միջնակարգ 6-ամյա դպրոցներ։ Վերջինս ունի երկու ցիկլ (յուրաքանչյուրը՝ 3 տարի)։ Միջնակարգն մասնագիտական կրթությունը վճարովի է։ Տարրական և միջնակարգ դպրոցների մի մասը պատկանում է ամերիկյան միսիոներական կազմակերպություններին։ Պրոֆտեխնիկական և մանկավարժական կրթություն ստանում են հիմնականում միջնակարգ դպրոցի առաջին ցիկլի հիմքի վրա։ Բարձրագույն կրթության համակարգում են համալսարանը [[Մոնրովիա]]յում (հիմնադրվել է [[1951|1951 թ.]]-ին), Կատինգտոնի կոլեջը Մուակոկոյում և Մերիլենդի մանկավարժական քոլեջը։ [[Մոնրովիա]]յում են գտնվում Պետական հանրային և համալսարանի գրադարանները։
 
== Գիտական հիմնարկներ ==
Գիտական հետազոտությունները կողմնորոշվում են գյուղատնտեսության և լեռնահանքային արդյունաբերության պահանջմունքներով։ Սուակոկոյի Կենտրոնական փորձարարական կայանում (հիմնադրվել է [[1946|1946 թ.]]-ին) ուսումնասիրվում են կաուչուկատու բույսերի, սուրճի, կակաոյի, շաքարեղեգի մշակման հարցերը։ Անասնաբուծության, անասնաբուժության և գետային ձկնորսության վերաբերյալ հետազոտություններ են կատարվում այլ փորձարարական կայաններում։ Գործում է Արևադարձային բժշկագիտության ինստիտուտը (հիմնադրվել է [[1952]] թ.-ին)։ Օգտակար հանածոների հետազոտություն է կատարում Լիբերիայի Աշխարհագրական և սև մետալուրգիայի ընկերությունը (հիմնադրվել է [[1964|1964 թ.]]-ին)։
 
== Գրականություն ==
Լիբերիայի ժողովուրդները, ինչպես նաև անգլախոս ամերիկյան նեգրերի սերունդները, ունեն հարուստ բանահյուսություն։ [[1957|1957 թ.]]-ին լույս է տեսել «Դրեբո ցեղի պատմական լեգենդներն ու բանահյուսությունը» գիրքը։ XIX դ. 30-ական թթ. Մասոլու Դուվալուն վաի լեզվով գրել է այդ ժողովրդի առաջին պատմությունը։ ժամանակակից գրականությունը զարգանում է հիմնականում անգլերեն։ Առավել հայտնի են բանաստեղծ Բայթի Մուրը («Աստղային փոշի» բանաստեղծությունների ժողովածու, [[1962]]), Լիբերիայի համալսարանի պրոֆեսոր Ռ. Տ. Տեմստերը (կազմել է Լիբերիայի գրականության անթոլոգիան), կին գրող Դորիս Բենկս Հենրիսը և էդին Բրայտը՝ երկրում ժողովրդականություն վայելող «Օրագիր» պիեսի հեղինակը։ Մուրի («Նոր Աֆրիկա») և Ջին "տոլմսի («Ոսկե գահի առասպելը») լավագույն բանաստեղծություններն ուղղված են գաղութատիրության դեմ։
 
== Ժողովրդական արվեստ ==
Տող 94.
 
== Երաժշտություն ==
Լիբերիայի ժողովուրդների երաժշտարվեստը սահմանափակվում է ֆոլկլորով։ Հարսանեկան, աշխատանքային, օրորոցային, թաղման և այլ երգերի տեքստերը հանպատրաստից են։ Երգերի պենտատոնիկ լադը համապատասխանում է նվագարանների լադերին։ Դործիքային երաժշտությանը բնորոշ է բազմառիթմայնությունը, որ պայմանավորված է թմբուկների կիրառմամբ։ Տարածված են կիթառը, տավիղը ևն լարային գործիքներ։ Նվագախմբերում հաճախ օգտագործվում են նաև սրինգներ, փողեր, սուլիչներ։ Երաժշտական գործիքներից է նաև սանսան (աֆրիկյան դաշնամուրը)։ [[1963|1963 թ.]]-ին ստեղծվել է Լիբերիական դրամատիկական և մշակութային ընկերությունը, որի նպատակն է պահպանել և զարգացնել Լիբերիայի ժողովուրդների մշակութային ժառանգությունը։ Նրան կից կազմակերպվել է երգիչների և երաժիշտների խումբ։ Կենեմա գյուղում ընկերությունն ունի դպրոց։
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լիբերիա» էջից