«Շահումյանի շրջան (Արցախ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 67.
Ներկայումս շրջկենտրոնն է [[Քարվաճառ]] քաղաքը։ Շրջանի կարևոր բնակավայրերից են [[Ակնաբերդ]]ը, [[Նոր Գետաշեն]]ը, [[Եղեգնուտ (Շահումյանի շրջան)|Եղեգնուտը]]։ Կարևոր պատմական բնակավայրերից են [[Ջերմաջուր]]ը (միջնադարյան աղբյուրներում հիշատակված «Բաղնիս արքունական»-ը) և իշխանանիստ [[Ծար]]ը։ Վայկունիքը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով, այստեղ են գտնվում նշանավոր [[Դադիվանք]]ը, [[Հանդաբերդ]]ը, [[Լևոնաբերդ]]ը և այլն։
 
[[File:Nor Brachur-raffi kojian.jpg|thumb|300px|[[Նոր Բրաջուր]].]]
Շահումյանը արևելքից սահմանակցում է [[Մարդակերտ (շրջան)|Մարտակերտին]], հարավից՝ [[Քաշաթաղ]]ի շրջանին, հյուսիս-արևմուտքից՝ [[Հայաստանի Հանրապետություն|ՀՀ]] [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիքին]] և հարավ-արևմուտքից [[Սյունիքի մարզ|Սյունիքին]], [[Վայոց ձորի մարզ|Վայոց ձորին]], Հյուսիսային մասում Շահումյանի շրջանը սահմանակից է Ադրբեջանին դեռևս բռնակցված հայկական տարածքներում ձևավորված [[Խանլար]]ի շրջաններին։ Ունի խիստ լեռնոտ մակերևույթ, չորս կողմից շրջապատված է լեռնաշղթաներով՝ [[Արևելյան Սևանի լեռնաշղթա|Արևելյան Սևանի]], [[Արցախի լեռնաշղթա|Արցախի]], [[Մռավի լեռնաշղթա]]յով և [[Արցախի բարձրավանդակ]]ով։ Վայկունիքից է սկիզբ առնում [[Թարթառ]] գետը իր բազմաթիվ վտակներով, որի լեռնահովիտը հայտնի է իր մեղմ և առողջարար կլիմայով։ Վայկունիքը Արցախի համար ունի կարևոր ստրատեգիական նշանակություն։ Այս նոր շրջանի տարածքը կազմում է 2.494 կմ<sup>2</sup>, բնակչությունը 2003 թ. Հունվարի 1–ի տվյալներով 2.482 մարդ է, այդ թվում՝ քաղաքային բնակչությունը 549, գյուղականը` 1933 մարդ։ Ինչպես տեսնում ենք, այս մեծ հետաքրքրություն ներկայացնող Շահումյանի շրջանի տարածքում դեռևս շատ քիչ մարդ է ապրում։ Այս հանգամանքը բացատրվում է Արցախի այս տարածքում տեղի ունեցած ազատագրական համառ մարտերի ու դրա հետևանքով բնակչության տեղաշարժով։ Մինչդեռ շրջանի բնական պայմանները, ռեսուրսները շատ նպաստավոր ու բազմազան են, որտեղ հնարավոր է ստեղծել ժամանակակից բազմաճյուղ խոշոր տնտեսություն։ Շրջանի վարչական կենտրոնը [[Քարվաճառ]] քաղաքն է, որի բնակչությությունը 549 մարդ է։ Այժմյան Շահումյանի շրջանը զբաղեցնում է Արցախի հրաբխային գեղատեսիլ բարձրավանդակի զգալի մասը, որտեղ ձևավորվում է Արցախի խոշորագույն գետի՝ Թարթառի վերին հոսանքը։ Հրաբխային այս բարձրավանդակը բնութագրվում է իր անզուգական բնական գեղեցկություններով։ Այն հարուստ է բնական ռեսուրսներով, մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես բազմազան գունավոր մետաղների հանքավայրերը ու երևակումները, հանքային ջրի պաշարները։ Մետաղային ռեսուրսները հումքային արդյունաբերության զարգացման համար։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում այստեղ գտնվող Տաքջուր հանքային աղբյուրների բազայի վրա կուրորտային ժամանակակից համալիր կազմակերպելու, ինչպես նաև հանքային ջրերի հզոր գործարանի կառուցման հիմնախնդիրները։ Նշենք, որ այստեղի հանքային ջուրը հանրահայտ «Ջերմուկի» նմանակն է։ Շրջանի բնական ռեկրեացիոն ռեսուրսները զբոսաշրջության զարգացման հրաշալի նախապայման է։ Շահումյանի գյուղատնտեսական հողատեսքերը կազմում են 1.260 հա, այդ թվում վարելահողերը՝ 1.101 հա։ Արցախի գյուղատնտեսության համախառն արտադրանքի ընդհանուր ծավալում այս շրջանի տեսակարար կշիռը ընդամենը 2% է (2004 թ.)։ Սա աննշան է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ շրջանի նախապայմանները հատկապես գյուղատնտեսության բնագավառում այժմ էլ շատ լայն են։ Այստեղ պայմանները շատ նպաստավոր են անասնապահության բոլոր ճյուղերի, հատկապես մանր եղջերավոր անասնապահության և մեղվաբուծության համար։ Շրջանի զարգացման գլխավոր նախապայմանը բնակեցումը, գյուղերի վերակենդանացումն է։ Այժմ շրջանի բնակչությունը կազմում է Արցախի բնակչության միայն 1.7%-ը, իսկ հնարավորությունները շատ մեծ են։ 2003 թ. տվյալներով այստեղ կա 1 քաղաքային համայնք և գյուղական 49 համայնք։ Շատ կարևոր հանգամանք է շրջանի սոցիալական կյանքի վերակենդանացումը այդ բնակավայրերում։ 2002 թ. այստեղ կար ընդամենը հանրակրթական 13 դպրոց, 1 հիվանդանոց, գյուղական բժշկական 1 ամբուլատորիա ու 14 բուժկետ։