«Ստամոքս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ավելացվեց Կատեգորիա:Անատոմիա ՀոթՔաթ գործիքով
Տող 7.
Ստամոքսը բաժանում են հետևյալ մասերի՝ [[որկոր]]ի բացվելու տեղը կոչվում է ստամոքսամուտք (ostium candiaca), նրան հարակից շրջանը՝ pars cardiaca, [[տասներկումատնյա աղիք]]ի սկսման տեղը՝ ստամոքսաելք(pilorus), իսկ հարակից շրջանը՝ pars pilorica ։ Ստամոքսամուտքից ձախ ընկած գմբեթաձև մասը կոչվում է հատակ (fundus) կամ թաղ (fornix)։ Կենդանի [[մարդ]]կանց ստամոքսի հատակից մինչև ֆիզիոլոգիական սեղմիչն ընկած տարածությունը կոչվում է ստամոքսի մարմին (corpus ventriculi)։
 
Ստամոքսը տեղավորված է [[ստոծանի|ստոծանու]] տակ. նրա մեծ մասը (5/6) գտնվում է միջին գծից ձախ։ Իր երկար առանցքով ստամոքսն ուղղված է վերից վար, ձախից աջ և հետևից առաջ։ Ընդ որում ստամոքսամուտքը գտնվում է [[ողնաշար]]ից ձախ՝ կրծքային IX կամ X ողնի մակարդակին, իսկ ստամոքսաելքը՝ կրծքային XII կամ գոտկային I մակարդակին։ Լցված վիճակում ստամոքսը վերևից հպվում է լյարդի ձախ բլթի ստորին երեսին և ստոծանու ձախ գմբեթին, հետևից՝ ձախ [[երիկամ]]ի վերին բևեռին, [[մակերիկամՄակերիկամներ]]ին, [[փայծաղ]]ին, [[ենթաստամոքսային գեղձ]]ի առաջային երեսին, ներքևից՝ [[բարակ աղիք|բարակ]] և [[հաստ աղիք|հաստ աղիներին]] , առջևից՝ աջ կողմից [[լյարդ]]ի ու ձախ կողմից՝ [[կող]]երի միջև ընկած [[որովայն]]ի այտին։ Երբ ստամոքսը դատարկ է պատերի կծկման հետևանքով գնում է խոր և ազատված տարածությունը գրավում է հորիզոնական [[հաստ աղիք]]ը, այնպես որ նա կարող է պառկել ստամոքսի առջևում անմիջապես ստոծանու տակ։ Ստամոքսի մեծությունը խիստ ձևափոխվում է ինչպես անհատականորեն, այնպես էլ նրա լցվածությամ աստիճանից կախված։ Միջին աստիճանի ձգվածության դեպքում նրա երկարությունը մոտ 20-25 սմ է։ Նրա տարողությունը զգալիորեն կախված է [[անհատ]]ի [[սննդակարգ]]ից և կարող է տատանվել մեկից մինչև մի քանի լիտրի սահմաններում։ Նորածնի ստամոքսի չափերը շատ մեծ չեն(երկարությունը 5 սմ)։
 
== Ստամոքսի կառուցվածքը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ստամոքս» էջից