«Կարմիրգյուղ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 159 բայտ ,  2 տարի առաջ
չ (ավելորդ տող տեղեկաքարտից, փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ)
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
1976 թ. գյուղը գազաֆիկացվել է։
Կարմիրգյուղ գյուղն ունի երկու միջնակարգ դպրոց, մեկ մանկապարտեզ, բուժամբուլատորիա, երաժշտական դպրոց։
Նախկինում գյուղում արդյունաբերություն չի եղել։ Եղել են ձիթհաններ, ջրաղացներ, դուքաններ։ Պահպանվել է ջրաղացներից մեկը` իր նախնական վիճակում, որը գործում է ըստ անհրաժեշտության: Այժմ գյուղն ունի հացի կոմբինատ, որը հիմնադրվել է 1968 թ., գուլպայի արտադրամաս։ 1958 թ. գյուղում շահագործման հանձնվեց գորգի ֆաբրիկայի շենքը, որտեղ աշխատում էին մոտ 600 գորգագործներ /այժմ այդ թիվը զգալի պակասել է/։ Համաշխարհային ճանաչում ունեն ֆաբրիկայի արտադրած Վան, Գյումրի, Լոռի, Այգեստան, Կարս, Զանգեզուր և այլ գորգերը։
1996 թ. ֆաբրիկան սեփականաշնորհվեց և անվանվեց Հայր և որդի Ենգոյաններ ՍՊԸ։
Գյուղն ունի բազում արհեստավորներ՝ հյուսներ, որմնադիրներ, դերձակներ, բրուտներ, դարբիններ, սափրիչներ, ոսկերիչներ, կոշկակարներ, ներկակարներ և այլն։