«Վիեննայի վեհաժողով»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Վիեննայի վեհաժողով''', համաեվրոպական վեհաժողով, որտեղ որոշվեցին Եվրոպայի պետությունների սահմանները:
[[1814]]-[[1815]] թվականներին [[Ավստրիա]]յի մայրաքաղաք [[Վիեննա]]յում Նապոլեոնին հաղթած պետությունների ղեկավարները հրավիրեցին վեհաժողով։ Նպատակն էր ոչ միայն հաշտություն կնքել պարտված Ֆրանսիայի հետ, այլև [[Եվրոպա]]յում հաստատել «կայուն խաղաղություն»։ Բոլորը խոսում էին «արդարության և խախտված օրինականության» վերականգնման մասին։
Իրականում վեհաժողովում տիրում էր հետադիմության ոգին, և յուրաքանչյուր երկիր հետամուտ էր իր շահերին։ Ասվածը վերաբերում էր [[Ռուսաստան]]ին, [[Անգլիա]]յին, [[Ավստրիա]]յին և [[Գերմանիա|Պրուսիա]]յին։ Նրանք էլ վերաձևեցին [[Եվրոպա]]յի պետական սահմանները՝ հաշվի չառնելով այլ ազգերի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը։
Զոհերից առաջինը [[Լեհաստան]]ն էր։ Նապոլեոնի ստեղծած [[Վարշավա]]յի դքսությունը լուծարվեց։ Լեհական հողերն անցան [[Ռուսաստան]]ին։ Պահպանվեց [[Իտալիա]]յի և [[Գերմանիա]]յի մասնատվածությունը։ [[Անգլիա]]ն ստացավ [[Մալթա]] կղզին և հոլանդական մի շարք գաղութներ։
Վեհաժողովի մասնակիցները կարծում էին, որ [[Ֆրանսիական հեղափոխություն]]ը Եվրոպայում խախտել է օրինական կարգը։ Նրանք որոշեցին վերականգնել տապալված արքայատոհմերն ու իշխանական տները։ Այդ բանը վերաբերում էր առաջին հերթին [[Ֆրանսիա]]յին։ Վերականգնվեցին նաև նրա մինչհեղափոխական սահմանները։
13 290

edits