«Միտք (քանդակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.ru +books.google.am)
Տող 15.
 
== Պատմություն ==
«Միտք» քանդակը [[Սերգեյ Մերկուրով]]ը ստեղծել է 1911-1913 թվականներին<ref>[https://books.google.ruam/books?id=oP7BZuCoXLYC&q=Статуя+мысль+меркуров&dq=Статуя+мысль+меркуров&hl=ru&sa=X&ved=0ahUKEwi8xqX3mJfbAhVphaYKHXRoD8MQ6AEIQTAF Среднее специальное образование]. Советская наука, 1981</ref> Ցվետնոյ բուլվարի իր արվեստանոցում։ Այն ստեղծվել է որպես [[եռապատկեր]]ի կենտրոնական տարր, որի եզրային քանդակապատկերները պետք է լինեին նույն ժամանակահատվածում պատրաստված [[Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (Մոսկվա, Դոստոևսկու փողոց)|Ֆ. Մ. Դոստոևսկու]] և [[Լև Տոլստոյի հուշարձան (Մոսկվա, Պրեչիստենկա)|Լ. Ն. Տոլստոյի]] հուշարձանները<ref name="ЛА">[https://books.google.ruam/books?id=-LoHAQAAMAAJ&q=%22Две+крайние+фигуры+триптиха.+Между+ними%22&dq=%22Две+крайние+фигуры+триптиха.+Между+ними%22&hl=ru&sa=X&ved=0ahUKEwiLoruFu5fbAhVExaYKHeR3CEIQ6AEIKDAA Литературная Армения, Выпуски 1-6]. 1982</ref>։
 
1918 թվականին «Միտքը» ձեռք է բերվել քանդակագործից և տեղադրվել Ցվետնոյ բուլվարի մուտքի մոտ` Տրուբնոյ հրապարակի կողմից մոնումենտալ քարոզարշավի լենինյան պլանի շրջանակներում<ref name="Соболевский">{{Ռուսերեն գիրք|год=1947|автор=Соболевский Н. Д.|заглавие=Скульптурные памятники и монументы в Москве|место=М.|издательство=Московский рабочий|страницы=61}}</ref>։ 1936 թվականին<ref>''Сытин П. В.'' [https://books.google.ruam/books?id=YZD9AgAAQBAJ&pg=PA427&dq=Статуя+мысль+меркуров&hl=ru&sa=X&ved=0ahUKEwi8xqX3mJfbAhVphaYKHXRoD8MQ6AEIMDAC#v=onepage&q=Статуя%20мысль%20меркуров&f=false Из истории московских улиц]</ref>, բուլվարի վերակառուցման պատճառով, քանդակը տեղափոխվել է Պովարսկայա փողոց (այն ժամանակ` Վորովսկու փողոց) [[Ռոստովների տուն|Ռոստովների տան]] մոտ, որտեղ գտնվում էր [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միությունը]]։ 1955 թվականին քանդակը տեղափոխվել է Նովոդևիչյան գերեզմանատուն, նրա հեղինակ` Ս. Դ. Մերկուրովի շիրմի վրա<ref>{{Ռուսերեն գիրք|год=2008|автор=Доронина Л.|заглавие=Мастера русской скульптуры XVIII-XX веков|место=М.|издательство=Белый город|том=II|страницы=85}}</ref> (հողակտոր № 2)։
 
== Նկարագրություն ==
Հուշարձանը պատրաստվել է Մերկուրովի նախահեղափոխական աշխատանքներին բնորոշ ոճով<ref name="Соболевский"/>։ Քանդակը պատրաստված է սև [[Գրանիտ|գրանիտի]] մեծ կտորից։ Քանդակագործն ակնհայտորեն ոգեշնչված է եղել [[Օգյուստ Ռոդեն|Ռոդենի]] [[Մտածողը|«Մտածողը»]] քանդակով<ref name="Прометей">[https://books.google.ruam/books?id=ZHhmAAAAMAAJ&q=%22пути,+чтобы+переделать+мир%22&dq=%22пути,+чтобы+переделать+мир%22&hl=ru&sa=X&ved=0ahUKEwizk8upxpfbAhXkJ5oKHSPwB9sQ6AEIKDAA Прометей, Объемы 8-10]. Молодая гвардия, 1971</ref><ref>''Ермонская В. В., Нетунахина Г. Д., Попова Т. Ф.'' Русская мемориальная скульптура. К истории художественного надгробия в России XI-начала XX в. «Искусство». М., 1978.</ref>։ Մերկուրովը պատկերել է ամբողջ հասակով տղամարդու «Մտածողին» բնորոշ կեցվածքով։ Դեմքի ստորին մասը ծածկված է ձեռքով, ճաղատ գլուխը թեքված է առաջ։ Նրա ոտքերին ընկնում են արևելյան քրմերի հանդերձանքին նմանվող հագուստի շրջանաձև ծալքերը<ref name="ЛА"/>։
 
Արվեստագետ Ն. Դ. Սոբոլևսկին 1947 թվականին նշել է. ''«Պատկերաքանդակի անշարժությունը, կաշկանդվածությունը քանդակում խաղաղ գոյակցում են գլխի համարձակ ռեալիստական մեկնաբանության հետ»''<ref name="Соболевский"/>։ Ինքը` Մերկուրովը, այսպես է բնորոշել իր աշխատանքը. ''«Ես ստեղծեցի «Միտքը»։ Այդ քանդակը պատկերում է մի մարդու, որն իր խելքով փորձում էր գտնել աշխարհը վերափոխելու ուղիները»''<ref name="Прометей"/>։