«Ինկերի կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 127.
[[Պատկեր:Luis Montero - The Funerals of Inca Atahualpa - Google Art Project.jpg|thumb| Ինկերի կայսրության նվաճման առանցքային իրադարձություններից մեկը [[1533]] թվականի [[օգոստոսի 29]]-ին կայսրության վերջին արքայի՝ Աթահուալպայի մահն էր]]
 
1521 թվականին [[Էռնան Կորտես]]ը նվաճեց [[ացտեկներ]]ի երկիրը: Այս նվաճումը ոգեշնչեց [[Ֆրանչեսկո Պիսառո]]յին: Համաձայն [[Կարլոս V (Իսպանիայի թագավոր)|Կարլոս V]]-ի քարտուղար Խուան դե Սամանոյի զեկուցման , առաջին անգամ Պերույի մասին տեղեկությունները հայտնի դարձան 1525 թվականին՝ կապված Ֆրանչեսկո Պիսարոյի և Դիեգո դե Ալմագրոյի կողմից Հարավային էքսպեդիցիայի ավարտի հետ: 1532 թվականին Պիսսարոն ափ իջավ ժամանակակից Պերույի տարածք 200 հետակովհետևակով և միայն 27 ձիերով: Սակայն նրա բանակը ճանապարհին համալրվում էր ինկերից իշխանությունից դժգոհ մարդկանցով: Ինկերը պայքար էին մղում նվաճողների դեմ, սակայն կայսրությունը թուլանում էր ներքին պայքարից, բացի այդ ինկերի ռազմիկները մահանում էին [[Կարմրուկ|կարմրուկից]] և [[Բնական ծաղիկ|ծաղիկից]]:
 
Իսպանացի նվաճողները Ֆրանչեսկո Պիսառոյի և նրա եղբայրների առաջնորդությամբ հետազոտեցին հարավը ներկայիս [[Պանամա]]յի կողմից և [[1526]] թվականին հասան Ինկերի կայսրություն<ref>Juan de Samano (9 October 2009). [http://kuprienko.info/juan-de-samanos-relacion-de-los-primeros-descubrimientos-de-francisco-pizarro-y-diego-de-almagro-1526-2/ "Relacion de los primeros descubrimientos de Francisco Pizarro y Diego de Almagro, 1526"]. A. Skromnitsky</ref>։ Ակնհայտ էր, որ նրանք հասել էին բազմաթիվ գանձերով լի հարուստ երկիր։ [[1529]] թվականին ևս մեկ արշավախումբ ուղարկելուց հետո Պիսառոն մեկնեց [[Իսպանիա]] և ստացավ այդ շրջանը գրավելու ու դրա փոխարքա դառնալու թագավորական հաստատումը։ Մեջբերում այդ հաստատումից<ref>Somervill, Barbara (2005). [https://books.google.am/books?id=j-FusDo4ssoC&printsec=frontcover&source=gbs_ge_summary_r&redir_esc=y#v=onepage&q&f=false Francisco Pizarro: Conqueror of the Incas. Compass Point Books]. p. 52. ISBN 978-0-7565-1061-9</ref>․
Տող 135.
Իսպանացի զինվորները հիանալի զինված էին և ինկերի համեմատ ունեին հսկայական առավելություն։ Նրանք զարգացրել էին մինչարդիական աշխարհի լավագույն ռազմական մեքենաներից մեկը, [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] [[Մավրեր (այլ կիրառումներ)|մավրեր]]ի թագավորությունների դեմ տարվող բազմադարյա կռիվների արդյունքում մշակել էին բազմաթիվ ինքնատիպ մարտավարություններ։ Ի հավելումն այս մարտավարական և նյութական առավելությանը՝ իսպանացիները ձեռք էին բերել հազարավոր տեղացի համախոհներ, ովքեր ձգտում էին վերջ դնել իրենց տարածքների վրա ինկերի վերահսկողությանը։
 
Նրանց առաջին ներգրավումը Պունայի ճակատամարտն էր՝ ներկայիս [[Գուայակիլ]]ի ([[Էկվադոր]]) մերձակայքում, [[Խաղաղ օվկիանոս]]ի ափին․ հետագայում [[1532]] թվականի հուլիսին [[Ֆրանչեսկո Պիսառո|Պիսառոն]] հիմնեց Պյուրա քաղաքը։ Հերնանդո դե Սոտոն ուղարկվել էր երկրի ներքին շրջաններ տարածքն ուսումնասիրելու նպատակով։ Նա վերադարձավ Աթահուլապայի կողմից ուղարկված հանդիպման հրավերով։ Վերջինս քաղաքացիական պատերոզմումպատերազմում հաղթել էր իր եղբորը և 80 000-անոց բանակով հանգստանում էր Կահամարկայում։
 
Պիսառոն իր մարդկանցից մի քանիսի հետ հանդիպեց Աթահուալպային, ով եկել էր մի փոքրիկ շքախմբով։ Թարգմանչի միջոցով աբեղա Վինսենտեն կարդաց «Դիմումը», որում ասվում էր, որ Աթահուալպան և նրա կայսրությունը ընդունում են Իսպանիայի [[Կառլոս V կայսր|Կառլոս V կայսեր]] լուծը և դառնում են քրիստոնյա։ Լեզվական պատնեշի և թերևս վատ թարգմանության պատճառով Աթահուալպան շփոթվեց քրիստոնյա հավատի բնորոշումից և ասաց, որ լիարժեք չի հասկանում դիվանագետի մտադրությունները։ Այն բանից հետո, երբ Աթահուալպան փորձեց պարզաբանումներ ստանալ քրիստոնյա հավատի վերաբերյալ, իսպանացիների մոտ դա առաջ բերեց հիասթափություն և անհամբերություն։ Նրանք հարձակվեցին ինկերի շքախմբի վրա և Աթահուալպային պատանդ վերցրեցին։
 
Աթահուալպան իսպանացիներին բավականաչափ ոսկի առաջարկեց, որով հնարավոր էր լցնել այն խուցը, որտեղ իրեն պահում էին, և երկու անգամ ավելի շատ արծաթ։ Ինկերը վճարեցին այդ փրկագինը, սակայն Պիսառոն խաբեց նրանց՝ հրաժարվելով ազատ արձակել արքային։ Աթահուալպայի ձերբակալության ընթացքում մեկ այլ տեղ սպանվեց Հուասկարը։ Իսպանացիները հաստատում էին, որ դա Աթահուալպայի հրամանն էր․ դա օգտագործվեց որպես մեղադրանքներից մեկը, երբ [[1533]] թվականին օգոստոսին իսպանացիները ի վերջո մահապատժի ենթարկեցին նրան<ref>McEwan 2008, էջ 79</ref>։