«Արգենտինական CL-44 ինքնաթիռի պատահար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 35.
1981 թվականի հուլիսի 18-ին տրանսպորտային Canadair CL-44 ինքնաթիռը (համարը՝ LV-JTN), պատկանել է արգենտինական Transporte Aéreo Rioplatense ավիաընկերությանը), որը վերադառնում էր [[Թել Ավիվ]]- [[Թեհրան]] թռիչքից, մտել է [[ԽՍՀՄ|Խորհրդային միության]] տարածք։
 
Դեպքի առիթով [[Վազիանի ռազմաբազա]]յից օդ են բարձրացել չորս Су-15ТМ տիպի ռեակտիվ ինքնաթիռներ, սակայն հրամանատարության անորոշությունից և ոչ կվալիֆիկացիոն գործողությունների արդյունքում ինքնաթիռները ժամանակից շուտ ծախսել են վառելիքը և ստիպված եղել վերադառնալ ավիաբազա։ Այդ ժամանակ նշանառման գործընթացը հանձնարարվել է մեկ այլ ինքնաթիռի, որի հրամանատարը եղել է Վալենտին Կուլյապինը։ Ինքնաթիռը զինված է եղել միջին հեռահարության Р-98М «երկիր-երկիր» հրթիռներով։ Ինքնաթիռի առջև դրվել էր առաջադրանք՝ իջեցնել սահմանախախտին։ Փորձելով իրականացնել հրամանը՝ ինքնաթիռը մոտեցել է թիրախին, որի արդյունքում անհնարին է դարձել հրթիռների կիրառումը։ Այդ ժամանակ սահմանախախտ ինքնաթիռը մոտենալիս է եղել ԽՍՀՄ օդային տարածք։ ԿուլյագինըԿուլյապինը որոշել է խոցել CL-44 ինքնառիը և երկրորդ փորձով իր ինքնաթիռի կմախքի (ֆյուզելյաժ) և ողնափայտի միջոցով կարողացել է տակից հարվածել սահմանախախտի կայունացուցչին<ref name="гн"/>։ Միևնույն ժամանակ, արևմտյան որոշ ավիացիոն փորձագետներ ենթադրում են, որ բախումը պատահաբար է տեղի ունեցել, իսկ խոցման հետ կապված պատմությունը մշակվել է հետագայում՝ խորհրդային օդաչուի արդարացման համար<ref>{{Книга|автор = James Oberg|заглавие = The Bloody Border: Chapter 3 from 'Uncovering Soviet Disasters'|ответственный = |издание = |место = |издательство = Random House|год = 1988|страницы = 32-49|страниц = |isbn = }}</ref>։
 
Տրանսպորտային ինքնաթիռը կորցրել է հավասարակշռությունը և ընկել սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ինքնաթիռի տախտակամածում գտնվող 4 ուղևորները, որոնցից մեկը [[Մեծ Բրիտանիա]]յի քաղաքացի էր, զոհվել են։ Կուլյապինը հաջողությամբ կատապուլտվել է, խոցման համար արժանացել «Կարմիր դրոշի» շքանշանի<ref name="гн">{{статья|издание=Мир авиации|тип=журнал|место=М.|год=1996|номер=2 (12)|авторы=Александр Котлобовский, Игорь Сеидов|заглавие=Горячее небо «холодной войны». Часть 3.|страницы=38—42}}</ref>։
 
Նախորդ չվերթով արգենտինական ինքնաթիռը Իրանի համար բերել էր ռազմամթերք և տանկերի համար նախատեսված պահեստամասեր։