«Նեֆրոտիկ համախտանիշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 144.
 
*[[Հեպատիտ C]]
== Բարդություններ ==
Նեֆրոտիկ համախտանիշը կարող է ունենալ մի շարք բարդություններ, որոնք ազդում են անհատների կյանքի որակի վրա<ref name="scielo">{{cite web|url = http://scielo.sld.cu/scielo.php?script=sci_arttext&pid=S0034-75311999000400010|title = Complicaciones agudas del síndrome nefrótico|accessdate = 11 Sep 2008|author = Durán Álvarez, Sandalio}}</ref>։
* Թրոմբոէմբոլիկ խանգարումներ, մասամբ նրանք , որոնք կապված են հակաթրոմբին 3-ի քիչ քանակի հետ։ Հակաթրոմբին 3-ը չեզոքացնում է թրոմբինի ակտիվությունը։ Թրոմբները առավել հաճախ հանդիպում են երիկամային երակներում, բայց հնարավոր է նաև զարկերակներում։ Բուժումը կատարվում է ներքին ընդունման [[Հակամակարդիչ|հակամակարդիչներով]] (բայց ոչ [[հեպարին]], քանի որ հեպարինը գործում է հակաթրոմբին 3-ի հետ միասին, իսկ հակաթրոմբին 3-ը քիչ է , հետևաբար այն կլինի անարդյունավետ)։Երակային թրոմբոզի համար ռիսկի գործոն է նաև հեղուկի արտահոսքը անոթներից՝ այտուցը։
* Վարակների նկատմամբ բարձր զգայունություն ունեցող հիվանդների մոտ արյան մեջ պակասում են իմունոգլոբուլինների քանակը, ավելի է պակասում սպիտակուցի քանակը և շատանում է այտուցը, որը հանդիսանում է աճող միջավայր մանրէների համար։ Ամենահաճախ հանդիպող ինֆեկցիոն ծագման հիվանդությունը [[Պերիտոնիտ|պերիտոնիտն]] է, որը ուղեկցվում է թոքերի, մաշկի և միզուղիների վարակներով, [[Մենինգոէնցեֆալիտ|մենինգոէնցեֆալիտով]] և առավել ծանր դեպքերում [[Սեպտիցեմիա|սեպտիցեմիայով]]։ Հիմնական հարուցիչներն են՝ [[Streptococcus pneumonia|Streptococcus pneumoniae]] և [[Haemophilus influenza|Haemophilus influenzae]]։
* Սուր երիկամային անբավարարություն հիպովոլեմիային ի պատասխան։ Հեղուկի արտաանոթային տարածություն արտահոսքի պատճառով երիկամների արյունամատակարարումը իջնում է, որն էլ առաջացնում է երիկամների դիսֆունկցիա։
* Թոքի այտուց- հիպոպրոտեինեմիային և օնկօտիկ ճնշման նվազումը պատճառ են դառնում թոքերում հեղուկի կուտակման և հետագա [[Թթվածնաքաղց|հիպօքսիայի]] և հևոցի առաջացման։
* [[Հիպոթիրեոիդիզմ|Հիպոթիրեոիդիզմը]] փոխադրիչ սպիտակուց թիրեոգլոբուլինի պակասն է, որը տեղափոխում է թիրօքսին (գլիկոպրոտեին, որը հարուստ է յոդով և գտնվում է վահանաձև գեղձում)։ Պակասը առաջանում է թիրեոիդ կապող գլոբուլինի քիչ լինելու պատճառով ։
* (գլիկոպրոտեին, որը հարուստ է յոդով և գտնվում է վահանձև գեղձում)
* [[Վիտամին D|Վիտամին D-ի]] պակաս, այն կապող սպիտակուցի կորստի պատճառով։
* [[Հիպոկալցեմիա|Հիպոկալցեմիան]] 25-հիդրօքսիխոլեկալցիֆերոլի պակասն է (վիտաին D-ի պահեստային ձև)։ Քանի որ վիտամին D-ն կարգավորում է կալցիումի քանակը արյան մեջ, նրա խտության նվազումը կուղեկցվի կալցիումի քանակի նվազմամբ։ Արտահայտված լինելու դեպքում կարող է առաջանալ [[տետանուս]]։ Հիպոկալցեմիան կարող է լինել նաև հարաբերական, այդ դեպքում պետք է հաշվի առնել ալբումինի և իոնիզացված կալցիումի քանակն արյան մեջ։
* Միկրոցիտար հիպոքրոմ անեմիան երկաթի պակասն է, որն առաջանում է ֆերիտինի կորստի հետևանքով։ Բուժումը երկաթ կախյալ է։
* Բացասական ազոտային հաշվեկշիռը առաջանում է , երբ մեզով հեռացվող սպիտակուցի քանակը ավելի շատ է, քան սնունդով ընդունածը<ref>{{cite book | last = Zollo| first = Anthony J| publisher = Elsevier España| title = Medicina interna. Secretos| edition = Cuarta| year = 2005| isbn = 8481748862| chapter = Nefrología| page = 283}}</ref><ref name="balancenitrógeno" />։
* Աճի դանդաղումը կարող է լինել ախտդարձության կամ բուժման նկատմամբ կայունության դեպքում։ Պատճառներից է՝ սպիտակուցի կորուստը մեզով, [[Անորեքսիա|անորեքսիան]] և ստերոիդներով բուժումը։
* Կուշինգի համախտանիշ
 
== Համաճարակաբանություն ==
Նեֆրոտիկ համախտանիշը կարող է հանդիպել ցանկացած տարիքում, բայց մեծահասակ/երեխա հարաբերությունը 26։1 է<ref name = "epi">{{cite book |last1= Borrego R.|first1= Jaime |last2= Montero C., |first2= Orlando|publisher= Corporación para investigaciones biológicas|title= Nefrología: Fundamentos de medicina|edition= Cuarta|year= 2003|isbn= 9589400639|page= 340}}</ref>։