«Անարխա-ֆեմինիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 12.
=== Վիրջինիա Բոլթեն և La Voz de la Mujer ===
[[Պատկեր:8La Voz de la Mujer.jpg|մինի|La Voz de la Mujer-ի՝ առաջին արգենտինական անարխա-ֆեմինիստական լրատվականի շապիկը]]
Արգենտինայում [[Վիրջինիա Բոլտեն|Վիրջինիա Բոլթենն]] էր, որ կազմակերպեց [[La Voz de la Mujer]]-ի («Կնոջ ձայնը») տպագրությունը, որը տպագրվել է ինը անգամ Ռոզարիոյում 1896 թվականի հունվարի 8-ից մինչև 1897 թվականի հունվարի 1-ը, և կարճատև կերպով վերականգնվել է 1901 թվականին։ Նմանատիպ թերթ նույն անվամբ հետագայում տպագրվել է նաև [[Մոնտեվիդեո]]յում, որից կարել է ենթադրել, որ Բոլթենը իր աքսորումից հետո այն վերահիմնել ու խմբագրել է։է<ref>Molyneux, Maxine (2001). Women's movements in international perspective: Latin America and beyond. Palgrave MacMillan. p. 24. ISBN 978-0-333-78677-2.</ref>: La Voz de la Mujer-ը ինքնաբնութագրվում էր որպես թերթ՝ նվիրված «կոմունիստական անարխիզմի զարգացմանը»։ Դրա կենտրոնական թեման կանանց ճնշման բազմաթիվ բնույթներն էին։ Խմբագրականում ասվում էր․ «Մենք հավատում ենք, որ ներկա հասարակության մեջ ոչինչ և ոչ ոք չունի ավելի խոցված վիճակ քան դժբախտ կանայք»։ Նրանք ասում էին, որ կանայք ճնշվում էին թե՛ բուրժուազիայի, թե՛ տղամարդկանց կողմից։ Նրանց տեսակետները տեսանելի են ամուսնության և տղամարդկանց իշխանության սուր քննադատության մեջ։ Թերթի հեղինակները, ինչպես անարխիստները ամենուր, զարգացրին գենդերի վրա կենտրոնացած ճնշման կոնցեպտ։ Նրանք տեսնում էին ամուսնությունը որպես բուրժուական ինստիտուտ, որը սահմանափակում էր կանանց ազատությունը՝ ներառյալ սեռական ազատությունը։ Ամուսնությունները, որոնց գնում են առանց սիրո, բեղունությունը, որը ապահովվում էր վախի, այլ ոչ ցանկության միջոցով, ատելի տղամարդկանց կողմից ղեկավարվելը հասկացվում էին որպես ամուսնական պայմանագրի քայքայիչ գործառույթի արտահայտություններ։ Անարխիստ ֆեմինիստները ընդվզում էին անհատի կամքի օտարման դեմ և փորձում պայքարել դրա դեմ, նախ ազատ սիրո, ապա՝ սոցիալական հեղափոխության միջոցով։միջոցով<ref>"No God, No Boss, No Husband: The world's first Anarcha-Feminist group". Libcom.org. January 3, 2012. Retrieved 2012-09-29.</ref>:
 
== Ծանոթագրություններ ==