«Նեֆրոտիկ համախտանիշ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
*[[Հեպատիտ C]]
== Կանխատեսում ==
Նեֆրոտիկ համախտանիշի կանխատեսումը բուժվելու դեպքում համարվում է լավ և կախված է առաջացնող պատճառից, հիվանդի տարիքից և նրանց անհատական պատասխանից բուժմանը։ Երեխաների մոտ կանխատեսումը լավ է, քանի որ ՄՓՀ-ը լավ է ենթարկվում ստերոիդներով բուժմանը և չի առաջացնում քրոնիկ երիկամային անբավարարություն։ Ցանկացած ախտադարձ ժամանակի ընթացքում դառնում է ավելի հաճախ<ref name="aeped">{{cite web|url = http://www.aeped.es/infofamilia/temas/sdnefrotico2.htm|title = Pronóstico de la enfermedad|accessdate = 2016-05-21|author = Guerrero Fernández, J }}</ref>, իսկ [[Մեզանգիոկապիլյար գլոմերուլոնեֆրիտ|մեզանգիոկապիլյար գլոմերուլոնեֆրիտի]] ժամանակ առկա է հակառակ պրոցեսը՝ երիկամները առաջին երեք տարվա ընթացքում վնասվում են և դիալիզը ու հետագայում երիկամի փոխպտվաստումը դառնում է անհրաժեշտություն<ref name="aeped" /> 5 տարեկանից փոքր երեխաները ունեն ավելի վատ կանխատեսում, քան նախասեռահասունացման տարիքի երեխաները, ինչպես նար 30 տարեկանից բարձր մարդկանց մոտ ավելի բարձր է երիկամային անբավարարության ռիսկը<ref>{{cite web|url = http://bvs.sld.cu/revistas/med/vol34_3_95/med02395.htm|title = Síndrome nefrótico idiopático: diagnóstico histológico por biopsia renal percutanea|date= 1995 |accessdate = 2016-05-21}}</ref>։
 
Այլ պատճառներից ՖՍԳ-ը հաճախ առաջացնում է [[վերջին ստադիայի երիկամային հիվանդության]]։ Պրոտեինուրիայի, արյան ճնշման և կծիկային ֆիլտրացիայի մակարդակը գործոններ են, որոնք վատացնում են կանխատեսումը այս դեպքում։
 
Առանց բուժման նեֆրոտիկ համախտանիշը ունի շատ վատ կանխատեսում, հատկապես արագ պրոգրեսիվող գլոմերուլոնեֆրիտի ժամանակ, որը բերում է սուր երիկամային անբավարարության մի քանի ամիս հետո։
 
== Նշանակալի դեպք ==
Ջոնահ Լոմուի մոտ նեֆրոտիկ համախտանիշ ախտորոշվել է 1995 թվականին։ Լեգենդար All Blacks ռեգբիի թիմի մասնակիցը չնայած հիվանդությանը շարունակեց խաղալ, բայց բուժումը իրենից պահանջեց երկար ժամանակ<ref>{{Cite web|title = Jonah Lomu dies of heart attack, aged 40: follow latest as tributes paid to New Zealand rugby great|url = https://www.telegraph.co.uk/sport/rugbyunion/international/newzealand/12002268/Jonah-Lomu-dies-age-40-follow-latest-as-tributes-paid-to-New-Zealand-rugby-great-live.html|website = Telegraph.co.uk|accessdate = 2015-11-19}}</ref>։ 2004 թվականին նրան կատարել են երիկամի փոխպատվաստում , որը ցավոք մերժվեց օրգանիզմի կողմից 2011 թվականին։ Նա գտնվում էր սպասման ցուցակում էր երկրորդ երիկամի համար, երբ հանկարծամահ եղավ սրտամկանի ինֆարկտից 40 տարեկանում 2015 թվականի նոյեմբերի 18-ին<ref>{{Cite web |title= Jonah Lomu was on waiting list for kidney transplant when he died |url =https://www.theguardian.com/sport/2015/nov/18/jonah-lomu-all-black-on-waiting-list-kidney-transplant-when-he-died |work= The Guardian |accessdate= 2015-11-19 |first= Melissa |last= Davey}}</ref>։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}