«Ուռհա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
 
== Ուռհայի հայ բնակչությունը ==
Որոշ աղբյուրների համաձայն՝ Ուռհան հիմնովին վերաշինել է Հայոց կիսաավանդական թագավոր Աբգարը՝[[Աբգար]]ը՝ Մծբինից այստեղ տեղափոխելով իր արքունիքը: Նույն աղբյուրները վկայում են, որ Աբգարն այս տեղ հունա-հռոմեական թատրոնների օրինակով շինել է թատրոնի շենք, ինչպես նաև արքունական շքեղ պալատ ու հոյակապ եկեղեցիներ: Իսկ Աբգարի հաջորդ Երվանդ թագավորը, ըստ նույն ավանդությունների, Ուռհան թողել է Հռոմին, իսկ ինքը հաստատվել նախ՝ Արմավիրում[[Արմավիր]]ում, ապա՝ իր հիմնադրած Երվանդաշատում[[Երվանդաշատ]]ում: Ուռհան Օսրոենի փոքրիկ թագավորության մայրաքաղաքն էր (2-րդ դ-ից մթա): [[Տիգրան Բ]]-ի օրոք (95-56 թ մթա) այդ թագավորությունը միացվեց հայկական պետությանը, և նրա մայրաքաղաք դարձավ հայկական մշակույթի կենտրոններից մեկը: Սակայն հայկական պետության կազմում երկարատև չի մնում՝ 60-ական թթ (մթա) այն անցնում է Հռոմին: Հնում Ուռհան մշակույթի մեծ կենտրոն էր: Այստեղ գործում էր բարձր տիպի դպրոց՝ ճեմարան, որտեղ ուսանելու էին գալիս տարբեր տեղերից: Ուռհայում կրթություն են ստացել և բավական թվով հայ երիտասարդներ: Այստեղ է արարվել հայոց մեսրոպյան գիրը: Քաղաքում է ստեղծագործել միջնադարի հայ նշանավոր պատմիչներից մեկը` [[Մատթևոս Ուռհայեցի]]ն: Քաղաքը հնուց ի վեր ունեցել է հոծ հայ բնակչություն, որը պատմական որոշ ժամանակահատվածներում կազմել է մեծամասնություն: Ուռհայի հայ բնակչությունը տուժել է 1894-96 թթ համիդյան կոտորածներից: Մեծ եղեռնի ժամանակ [[1915 թ Ուրֆայի հերոսամարտ|Ուռհայի հայերը դիմել են ինքնապաշտպանության]]: Քեմալական հալածանքների պայմաններում հարկադրված հեռացել են Սիրիա, Ֆրանսիա, մի մասն էլ` Խորհրդային Հայաստան:
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ուռհա» էջից