«Ինկերի կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

=== Ընդլայնում և համախմբում ===
[[Պատկեր:Manqu_Qhapaqwan_Mama_Uqllu.gif|left|thumb| Մանկո Կապակ և Մամա Օկլո՝ Ինտիի զավակներ]]
Ավանդաբար ինկերի բանակի առաջնորդը կայսեր որդին էր.: Պաչակուտիի որդի ԹյուփաքԹուփաք Ինկա Յուպանկին դեպի հյուսիս նվաճումները սկսեց [[1463]] թվականին և շարունակեց նվաճումներն արդեն որպես կայսր [[1471]] թվականին Պաչակուտիի մահվանից հետո։ Նրա ամենակարևոր նվաճումը [[Չիմոր|Չիմորի թագավորություն]]ն էր՝ ինկերի միակ լուրջ մրցակիցը [[Պերու]]ի ափերին։ ԹյուփաքիԹուփաքի կայսրությունը դեպի հյուսիս ձգվում էր մինչև ներկայիս [[Էկվադոր]] և [[Կոլումբիա]]:
 
ԹյուփաքիԹուփաքի որդին՝ Հուայնա Կապակը, կայսրության տարածքին ավելացրեց մի փոքր հողատարածք [[Էկվադոր]]ի հյուսիսից և որոշ տարածքներ Պերուում: Իր զարգացման գագաթնակետին Ինկերի կայսրությունն ընդգրկում էր [[Պերու|Պերուն]] և [[Բոլիվիա]]ն, ներկայիս Էկվադորի մեծ մասը, ներկայիս Չիլիի կենտրոնում գտնվող [[Մաուլե (գետ)|Մաուլե]] գետից դեպի հյուսիս ընկած հատվածը։ Առաջխաղացումը դեպի հարավ խափանվեց [[Մաուլեի ճակատամարտ]]ից հետո, երբ ինկերը հանդիպեցին [[Մապուչե]]ի վճռական դիմադրությանը։ Կայսրության շարժը դեպի [[Ամազոնիա]]յի Չինչիպե գետ հետ մղվեց [[1527]] թվականին [[Հիվարո]] ցեղի կողմից<ref>Ernesto Salazar (1977). [http://www.iwgia.org/iwgia_files_publications_files/0106_28Ecuador.pdf An Indian federation in lowland Ecuador]. International Work Group for Indigenous Affairs. p. 13.</ref>: Կայսրությունն ընդլայնվեց նաև դեպի Արգենտինա և Կոլումբիա։ Այնուամենայնիվ, Ինկերի կայսրության հարավային հատվածի մեծ մասը, որն անվանում էին Քուլլասույու, տեղակայված էր Ալտիպլանոյում։
Ինկերի կայսրությունը լեզուների, մշակույթների և ժողովուրդների միասնություն էր։ Կայսրության բաղադրիչները բոլորը միատեսակ օրինապահ չէին, ոչ էլ տեղական բոլոր մշակույթներն էին ամբողջությամբ ինտեգրված։ Որպես ամբողջություն՝ կայսրությունն ուներ շքեղ ապրանքների և աշխատուժի՝ տնտեսության վրա հիմնված փոխանակում ու հարկում։ Ստորև ներկայացված մեջբերումն արտացոլում է հարկման մեթոդ<ref>Starn, Degregori, Kirk (1995) The Peru Reader: History, Culture, Politics; Quote by Pedro de Cieza de Leon; Published by Duke University Press</ref>.
1430

edits