«Ինկերի կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 107.
=== Կազմավորում և ճանաչում ===
[[Պատկեր:Capitulo-XXXVIII.jpg|thumb|Ինկերի առաջին նկարը Եվրոպայում, Պեդրո Սյեսա դե Լեոն, Քրոնիկա դել Պերու, [[1553]]]]
Պաչակուտին [[Կուսկոյի թագավորություն|Կուսկոյի թագավորության]] հիմքի վրա ստեղծեց Թավանտինսույուն, որը բաղկացած էր Ինկ արքայի գլխավորած կենտրոնական կառավարությունից և հզոր առաջնորդներ ունեցող չորս շրջանների կառավարություններից՝ Չինչասույու, Անտիսույու, Կունտիսույու և Քուլասույու<ref>The three laws of Tawantinsuyu are still referred to in Bolivia these days as the three laws of the Qullasuyu.</ref>: Համարվում է, որ հենց Պակաչուտին է կառուցել [[Մաչու Պիկչու]]ն՝ կամ որպես տուն ընտանիքի համար, կամ որպես ամառային նստավայր, չնայած կա նաև ենթադրություն կա, որ Մաչու Պիկչուն կառուցվել է որպես գյուղատնտեսական տարածք<ref>Weatherford, J. McIver (1988). [https://books.google.am/books?id=xrjz_PgrAdsC&printsec=frontcover&source=gbs_ge_summary_r&redir_esc=y#v=onepage&q&f=false Indian Givers: How the Indians of the Americas Transformed the World. New York: Fawcett Columbine]. pp. 60–62. ISBN 0-449-90496-2.</ref>:
 
Պակաչուտին լրտեսներ էր ուղարկում այն շրջաններ, որոնք ցանկանում էր միացնել իր կայսրությանը․ նրանք տեղեկություններ էին բերում քաղաքական կառուցվածքի, ռազմական հզորության և հարստության վերաբերյալ։ Դրանից հետո նա այդ շրջանների առաջնորդներին ուղերձ էր ուղարկում՝ փառաբանելով իր կայսրությանը միանալու առավելությունները, առաջարկելով շքեղ նվերներ, բարձրորակ գործվածքեղեն և խոստանալով նրանց կայսրության առանցքային ղեկավարների հարստությանը հավասար հարստություն։