«Ինկերի կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

 
[[Պատկեր:Over_Machu_Picchu.jpg|thumb|[[Մաչու Պիկչու]]՝ [[ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ|ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն]], [[Կուսկո]]յի մոտակայքում, ներկայիս [[Պերու]]]]
Անդյան լեռների շրջակայքում մ.թ.ա. I հազարամյակից մինչև մ. թ I հազարամյակը առաջացան զարգացած երկրագործական քաղաքակրթություններ` [[Չավինյան մշակույթ|Չավին,]] Պարակաս, Նասկա , [[Մոչե (քաղաքակրթություն)|Մոչե]], Թուանակաո և այլն: XII դարում [[Տիտիկակա (լիճ)|Տիտիկակա լճի]] ափերին առաջացավ ժողովուրդ ՝ որոնց ղեկավարում էր Ինկան` գերագույն ղեկավարը: Նա տեղափոխվում է նոր մայրաքաղաք [[Կուսկո]] և տարածում է իր իշխանությունը հսկայական տարածքի վրա (ինչպես նշում է Լ. Ե. Գրինինը , ընդամենը 30 տարվա մեջ XV դարի երկրորդ կեսին Ինկերի կայսրությանը ընդարձակվեց հարյուր անգամ )՝, XV—XVI դարերում զավթելով [[Էկվադոր]]ի և [[Պերու]]յի ներկայիս տարածքների մեծ մասը, [[Բոլիվիա]]յի, [[Չիլի]]ի [[Արգենտինա]]յի մեծ մասը, ինչպես նաև [[Կոլումբիա|Կոլումբիայի]] փոքր հատված:
 
Կայսրության հիմնադրումը վերագրվում է լեգենդար Ինկա Մանկո Կապակույին, ով նաև հիմադրեց ծովի մակերևույթից 3416 մետր բարձրության վրա գտնվող մայրաքաղաք [[Կուսկո|Կուսկոն]]։
 
Ինկերի բանավոր պատմությունը նշում է ծագման 3 հնարավոր վայրեր՝ 3 քարայրեր։ Կենտրոնական քարայրը Տամբո Տոկկոն էր, որն իր անվանումը ստացել էր Կապակ Տոկկոյի անունից։ Մյուս քարայրերն էին Մարաս Տոկկոն և Սուտիկ Տոկկոն<ref>McEwan, Gordon Francis. [https://books.google.am/books?id=J3WZuTINl2QC&lpg=PA56&dq=Inca+civilization&pg=PA221&redir_esc=y#v=onepage&q&f=false The Incas: New Perspectives], p. 57. New York: W. W. Norton & Co., 2008. ISBN 978-0-393-33301-5.</ref>: 4 եղբայրներ և 4 քույրեր դուրս են եկել կենտրոնական քարայրից։ Նրանք էին՝ Այար Մանկո, Այար Քաչի, Այար Այուկա ու Այար Ուչու և Մամա Օկլո, Մամա Ռաուա, Մամա Հուակա ու Մամա Կորա։ Մյուս երկու քարայրերից դուրս են եկել այն մարդիկ, ովքեր հանդիսանում էին ինկ ժողովրդի բոլորմյուս տոհմերի նախնիները։ Այար Մանկոն տեղափոխում էր լավագույն ոսկուց պատրաստված մոգական իրեր։ Որտեղ հանգրվան գտնեին այդ իրերը, այնտեղ էլ կապրեին մարդիկ։ Նրանք շատ երկար ճանապարհորդեցին։ Ամբողջ ճանապարհին Այար Քաչին պարծենում էր իր ուժով և հզորությամբ։ Նրա քույր-եղբայրները նրան ծուղակը գցեցին՝ ուղարկելով քարայրի սուրբ լամայի հետևից։ Երբ վերջինս հասավ քարայր՝ նրանք փակեցին Քաչիին ներսում ու ազատվեցին նրանից։
 
Այար Ուչուն որոշեց մնալ քարայրի գագաթին և հետևել ինկ ժողովրդին։ Այդ պահին նա հայտարարեց, որ դառնում է քար։ Նրանք քարի շուրջ սրբավայր կառուցեցին։ Այար Այուկան հոգնեց այդ ամենից և որոշեց ճանապարհորդել միայնակ։ Մնացին միայն Այար Մանկոն և նրա չորս քույրերը։
 
Վերջիվերջո նրանք հասան [[Կուսկո]]: Ոսկյա իրերն անհետացան հողի մեջ։ Մինչև Կուսկո հասնելը Մամա Օկլոն Այար Մանկոյից լույս աշխարհ էր բերել զավակ՝ Սինչի Ռոկային։ Կուսկոյում արդեն իսկ բնակվող ժողովուրդը շատ պայքարեց իր հողի համար, բայց Մամա Հուական շատ լավ մարտիկ էր։ Երբ թշնամին գրոհեց, նա զինվորի վրա շպրտեց իր բոլաները (մի քանի իրար կապած քարեր, որոնք նետելիս պտտվում են օդում) և անմիջապես սպանեց նրան։ Մյուսները երկյուղից փախան։
Դրանից հետո Այար Մանկոն հայտնի դարձավ որպես Մանկո Կապակ՝ Ինկերի կայսրության հիմնադիր։ Ասում են, որ նա իր քույրերի հետ սեփական ձեռքերով կառուցեց ինկական առաջին տները։ Երբ ժամանակը եկավ, Մանկո Կապակը իր եղբայրների պես քար դարձավ։ Նրա որդին՝ Սինչի Ռոկան դարձավ ինկերի երկրորդ կայսրը<ref>McEwan, Gordon Francis. [https://books.google.am/books?id=J3WZuTINl2QC&lpg=PA56&dq=Inca+civilization&pg=PA221&redir_esc=y#v=onepage&q&f=false The Incas: New Perspectives], p. 69. New York: W. W. Norton & Co., 2008. ISBN 978-0-393-33301-5.</ref>:
 
Հիմնադրումից հետո կայսրության տարածքը մշտապես ընդլայնվում էր, հատկապես այն բանից հետո, երբ Ինկա Յուար Ուական կայսրությունում ստեղծեց մշտական բանակ: Խոշոր նվաճումներ կատարեց [[Ինկա Պաչակուտի]]ն: Նա ստեղծեց իսկական կայսրություն, չէ՞ որ մինչ այդ ինկերը բազմաթիվ հնդկական ցեղերից մեկն էին, իսկ Կուսկոն սովորական քաղաք էր: Ինկերի վերահսկողության տակ գտնվող շատ տարածքներ նվաճվել են Պաչակուտիի և նրա որդու՝ [[Տուպակ Ինկա Յուպանկի|Տուպակ Ինկա Յուպանկիի]] կողմից: ՏարածքըՏարածքի մի փոքր հատվածը նվաճվեց տասնմեկերորդ [[Ինկա Ուայնա Կապակ|Ինկա Ուայնա Կապակի]] կողմից: Ուասկարը և Ատաուլպան Ուայնի Կապակայի որդիներն էին: Նրա մահից հետո նրա որդիները քայքայիչ պատերազմ սկսեցին: Մինչ իսպանացիները գալը այդ պատերազմում հաղթանակ տարավ Ատաուալպան: Սակայն նա շատ կարճ օգտվեց իր հաղթանակից, քանի որ գահընկեց եղավ և կախաղան բարձրացվեց իսպանացի նվաճողների կողմից, ովքեր վերջնականապես կործանեցին ինկերի կայսրությունը:
 
Ինկերը հարևան ցեղերի նվաճման ժամանակ մի կողմից օգտագործում էին իրենց ուժեղ և մեծաքանակ բանակը, իսկ մյուս կողմից իրենց կողմն էին գրավում նվաճված նվաճված շրջանների վերնախավին: Մինչ ռազմական գործողություններ սկսելը ինկերը երեք անգամ առաջարկում էին նվաճման ենթականենթակա ժողովրդին իրենց կամքով միանալ կայսրությանը: Նրանք ստիպում էին նվաճված ցեղերին յուրացնել [[Կեչուա լեզուներ|կեչուա]] լեզուն, տարածում էին իերնց ավանդույթներն ու կանոնները: Տեղի ազնվականներն ու քրմերը պահպանում էին իրենց կարգավիճակը, իսկ տեղական աստվածությունները չէին վերացվում՝ պայմանով որ բոլորը պետք է երկրպագեն համակայսերական արևի աստված [[Ինտի]]ն: Ինկերը մեծ ուշադրություն էին դարձնում տեղական ազգային հագուստների պահպանմանը, այնպսայնպես որ ցանկացած ԹավանտինսույուիԹավանտինսույի բնակչի հնարավոր լիներ հեշտությամբ որոշել նրա ծագումն ու սոցիալական կարգավիճակը:
 
Ինկերին բնորոշ էր իշխանության բաժանումն ու բնակչության տարանջատումը ռազմիկների և ոչ ռազմիկների: Գլխավոր հրամանատարներ էին կամ կայսրության ղեկավարները, կամ նրանց կողմից նշանակված ինկ: Դրա հետ միաժամանակ կար նաև երկիշխանություն՝ դուումիվիրատ, երբ կայսրության գյուղատնտեսական գործունեությամբ, մատակարարումներով և զորքերի ապահովմամբ զբաղվում էր Կուսկո քաղաքի կառավարիչը, որի մասին բազմիցս հիշատակում է պատմիչ [[Խուան դե Բեթանսոսը]]<ref>Juan de Betanzos. Suma y Narracion de los Incas. — Madrid, Ediciones Polifemo, 2004. Edicion, introduccion y notas: Maria del Carmen Martin Rubio. ISBN 84-86547-71-7</ref>: Իր հզորության շրջանում Ինկերի կայսրությունը հանդիսանում էր երկրի վրա ամենախոշոր պետությունը: Կայսրության հպատակների թիվը տարբեր աղբյուրներով հասնում էր 5-6 մինչ 12 միլիոն մարդմարդու:
 
=== Կուսկոյի թագավորություն ===
1430

edits