«Կառլ XII»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Միապետ}}
'''Կարլ XII''', ({{lang-sv|''Karl XII''}}, լատինիզացված տարբերակ՝ ''Carolus Rex'', [[հունիսի 17]], [[1682]] - [[նոյեմբերի 30]], [[1718]]), Շվեդիայի թագավոր [[1697|1697 թ.]]-ից [[1718]] թվականներին, զորավար։
 
Հենվելով [[Շվեդիա]]յի տնտեսական և քաղաքական հզորության վրա և իր տրամադրության տակ ունենալով [[Եվրոպա]]յի լավագույն բանակն ու նավատորմը, շարունակել է հոր՝ Կարլ XI-ի բացարձակապետական-մեծապետական քաղաքականությունը։ Շվեդական բանակը նրա հրամանատարությամբ 1700-1721 թվականների Հյուսիսային պատերազմի սկզբում հաղթել է [[Դանիա]]յին և նրան հարկադրել դուրս գալ Հյուսիսային դաշինքից ([[Ռուսաստան]], [[Սաքսոնիա]], [[Լեհաստան]], [[Դանիա]])։ [[1700]] թվականի նոյեմբերին Նարվայի մոտ ջախջախել է ռուսական զորքերը։ [[1708]] թվականի ամռանը ներխուժել է Ռուսաստան։ [[1709]] թվականի Պոլտավայի ճակատամարտում պարտություն կրելով ռուսական զորքերից, որոնց հրամանատարն էր [[Պետրոս Մեծ]]ը, Կարլ XII փախել է [[Թուրքիա]], որտեղ փորձել է Ռուսաստանի դեմ հանել թուրքերին։ 1715 թվականին վերադարձել է Շվեդիա՝ նոր բանակ կազմելու։ Սպանվել է նորվեգական Ֆրեդերիկսհալ ամրոցի պաշարման ժամանակ։ Ռուսաստանում նրա կրած պարտության հետևանքով Շվեդիան երկրորդական պետություն դարձավ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կառլ_XII» էջից