«Կապիտոլիում (բլուր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Միքելանջելո: #ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 11.
[[Միքելանջելո]]ն պետք է արձանի համար միջավայր ապահովեր և կարգի բերեր բլրի գագաթը, որն արդեն ծանրաբեռնված էր 2 քայքայվող միջնադարյան շինություններով։<ref>Fazio, Michael (2008). Buildings across Time: Third Edition. Boston: McGraw-Hill. pp. 310–311.</ref>
Պալացցո դել Սենատորեն պետք է վերականգնվեր կրկնակի սանդղավանդակով, իսկ զանգակատունը տեղափոխվեր դեպի պալատի կենտրոնական առանցք։ Պալացցո դեի Կոնսերվատորեն նույնպես պետք է վերակագնվեր, իսկ նոր կառույցը՝ այսպես կոչված Պալացցո Նուովոն, որը կառուցվելու էր հրապարակի հյուսիսային կողմում, զուգահեռվելու էր Կոնսերվատորիին։ Հրապարակի դիմաց պետք է կառուցվեր ճաղաշարք և պատ, որոնք ցայտուն կուրվագծեին այն կողմը, որը նայում էր քաղաքին։
Ըստ էության [[Միքելանջելո]]յի կյանքի ընթացքում քիչ բան արվեց, սակայն աշխատանքները շարունակվեցին նրա էսքիզներով, և ԿամպիդոջլիոնԿամպիդոլիոն ավարտվեց 17-րդ դարում, բացի սալիկապատ ձևավորումից։ Այն արվեց 3 դար ավելի ուշ։
 
=== Հրապարակ ===
[[Պատկեր:Capitolio9.jpg|մինի]]
Երեք պալատները՝ Սենատորեն, Կոնսերվատորին, Նուովոն ներդաշնակ ձևով շրջափակում են հրապարակը, իսկ մյուս կողմը " Cordonata" աստիճանն է, որը նմանեցվում է դանդաղ ընթացող շարժասանդուղքի։ Հրապարակի կենտրոնական հատվածը ձվաձև է, ձևավորված է [[տրավերտին]]ով: Այս սալիկապատ ձևավորումը երբեք չխրախուսվեց պապերի կողմից, սակայն [[1940]] թվականին [[Բենիտո Մուսոլինի]]ն կարգադրեց անել դա ըստ [[Միքելանջելո]]յի էսքիզի։
 
=== Մարկոս Ավրելիոսի արձան ===
[[Պատկեր:Statua Marco Aurelio Musei Capitolini.JPG|մինի|Մարկոս Ավրելիոսի արձանը (բնօրինակ)]]