«Սուրբ Մարիամ-Եղիսաբեթ մատուռ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ՄԱՅՐԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ-ՍՈՒՐԲ ԵՂԻՍԱԲԵԹ ՄԱՏՈՒՌ, գտնվում է Արագածոտնի մարզի Արա...
 
No edit summary
Տող 2.
 
==Ճարտարապետական նկարագիրը==
Մատուռը հիմքում քառակուսի, արևմտյան բաց մուտքով, առանց խորանի բարձրագնա ու գմբեթավոր կառույց է: Այն նախագծել է ճարտարապետ Հակոբ Բաբախանյանը: Նախագիծը քննարկել ու հաստատել են ակադեմիկոսներ [[Վարազդատ Հարությունյան]]ը, Ջիմ Թորոսյանը, [[Գրիգոր Խանջյան]]ը և ճարտարապետ Բաղդիկ Արզումանյանը:Այս մատուռի կառուցման նախաձեռնող Իրինա Գալստյանը մատուռի կառուցման խնդրանքով [[1998]] թ-ին դիմել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, ներկայիս Վեհափառ Տեր Գարեգին Բ Ոսկեհատցի կաթողիկոսին: Վերջինս օգնության համար նամակով դիմել է Հայ եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդին: Բոստոնի Հայ Եկեղեցասիրաց կանանց միության գումարային ներդրումով [[1999]] թ-ի հունիսի 5-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Նավասարդ եպիսկոպոսի (ներկայիս Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ) ձեռամբ կատարվել է մատուռի հիմնարկեքը: Կառույցի համար ընտրվել է բաց կարմրավուն տուֆ քարը, որը թե ձմեռային սպիտակ, թե ամառային կանաչ համայնապատկերի վրա խիստ ընդգծված տեսանելիություն է ապահովում: Մատուռի խաչը տեղադրվել է Արմավիրի թեմի առաջնորդի պաշտոնակատար Տեր Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի ձեռոք և օծվել է [[2000]] թ-ի հուլիսի 13-ինª Սուրբ Աստվածածնի վերափոխման օրը: Արայիի գյուղապետարանի ջանքերով մատուռի շրջակայքը բարեկարգվել ու բարեխնամ տեսք է ստացել: Այստեղ տնկվել է 200-ից ավելի ծառ ու թուփ: [[2005]] թ-ին մատուռի մոտ խմելու ջուր է հասցվել և ցայտաղբյուր է կառուցվել: Այս նույն բարձունքին դեռևս [[1982]] թ-ի սեպտեմբերի 27-ին տեղադրվել է հուշաքար խորհրդային Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին հուշարձան կառուցելու մասին: Գյուղապետարանը, գյուղի հասարակությունը պատրաստվում է իրականացնել նախաձեռնությունըª հուշարձանը նվիրելով Հայոց ցեղասպանության զոհերի, [[Ապարանի հերոսամարտ]]ի, խորհրդային Հայրենական մեծ պատերազմի, [[Արցախյան հերոսամարտազատամարտ]]ի արայեցի կամավորականների ու մարտիկների հիշատակին:
 
==Նվիրագրեր==
Մատուռի մուտքի բարավորին փորագրված է. "Որդեկորույս մայրերի մատուռ": Մատուռի հյուսիսային պատին ամրացված նույնագույն տուֆի վրա փորագրվել է. "Հայրապետութեանն Տ.Տ. [[ԳարեգնիԳարեգին Բ Ոսկեհատցի]] կաթողիկոսի Ամենայն Հայոց եւ յառաջնորդական տեղապահութեան [[Արագածոտն]]ի թեմին Տ. Վազգենայ վարդապետի Միրզախանեանի մատուռս Սբ. Մարիամ եւ Եղիսաբեթ յԱրայի արդեամբ բոստոնահայոց համայնից": Նույնատիպ երկրորդ տախտակի վրա փորագրվել է. "Սկիզբն եղեւ կառուցման մատռոյս Սրբոյ Մարիամայ եւ Եղիսաբեթայ, որ ի գեղջ Արաի ի Հայրապետութեանն [[ԳարեգնիԳարեգին Ա Քեսաբցի]] կաթողիկոսի Ամենայն Հայոց եւ առաջնորդութեանն Տ. Նավասարդայ եպիսկոպոսի Կճոյեան: Ամի տեառն [[1998]] եւ թուին Հայոց ՌՆԽԷ (1447+551=[[1998]])":
Նույն հյուսիսային կողմի ներս ընկած հատվածի վրա փորագրվել է հետևյալ նվիրագիրը.