«Մանավազյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
'''Մանավազյաններ''', նախարարական տոհմ [[Արշակունի|Արշակունյաց]] Հայաստանում։ Մանավազյանների ժառանգական կալվածքն էր [[Հայք]]ի գավառը՝ Մանավազակերտ կենտրոնով։ Ըստ ավանդության, Մանավազյանները կոչվել են [[Հայկ Նահապետ]]ի որդի` [[Մանավազ]] նախնու անունով։ 330-ական թթ Մանավազյանների անհաշտ կռիվներ են մղել իրենց ազգակից իշխանական տոհմերի՝ [[Բզնունիներ]]ի ու [[Որդունիներ]]ի դեմ։ Չկարողանալով հաշտեցնել կռվող կողմերին՝ [[Խոսրով ԲԳ]] Կոտակ թագավորի հրամանով սպարապետ Վաչե Մամիկոնյանը ոչնչացրել է նրանց և բռնագրավել տիրույթները։ Հայք գավառը տրվել է [[Աղբիանոսյաններ]]ի եպիսկոպոսական տոհմին։
 
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
Անանուն մասնակից