«Ճապոնիա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 32 բայտ ,  2 տարի առաջ
 
== Տնտեսություն ==
Խոշոր քաղաքներում տասնյակ կիլոմետրերով ձգվում են ծովից նվաճված հողերի վրա կառուցված [[նավամատույց]]ների, [[պահեստ]]ների, [[գործարան]]ների ու [[ֆաբրիկա]]ների շարքերը։ Տոկիոն մայրաքաղաք է դարձել 1869 թ-ին և ստացել իր ներկայիս անվանումը, որը նշանակում է արևելյան մայրաքաղաք։ Այն աշխարհի ամենագերբնակեցված քաղաքներից է և աչքի է ընկնում իր քաոսային կառույցներով։ Քաղաքին բնորոշ են երկնաքերները, ստորգետնյա բազմահարկ կառույցները և շենքերից բարձր, կամրջաձև ավտոմոբիլային ճեպընթաց մայրուղիները։ Բազմամիլիոն բնակչություն ունեն [[Տոկիո]], [[Յոկոհամա]], [[Օսակա]], [[Նագոյա]], [[Սապպորո]], [[Կոբե]], [[Կիոտո]], [[Ֆուկուոկա (քաղաք)|Ֆուկուոկա]], [[Կավասակի]], [[Սաիտամա]] և այլ [[քաղաք]]ներ։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո ճապոնական արդյունաբերությունը, շնորհիվ [[Մարշալի պլան|ամերիկյան և արևմտաեվրոպական կապիտալ ներդրումների]], բուռն վերելք ապրեց։ Այսօր Ճապոնիան աշխարհի երրորդ խոշոր արդյունաբերական տերությունն է [[ԱՄՆ]]-ից և [[Չինաստան]]ից հետո, իսկ որոշ ճյուղերում նույնիսկ առաջ է նրանցից։ Մեծ համբավ ունեն ճապոնական [[նավ]]երը, հատկապես՝ գերհզոր [[լցանավ]]երը, [[ճապոնական էլեկտրոնիկա|էլեկտրոնիկան]], [[ճապոնական ավտոմեքենաներ|ավտոմեքենաները]], արհեստական [[գործվածք]]ներն ու [[մետաքս]]ը, [[ճենապակի|ճենապակե իրերը]], [[խաղալիք]]ները։ Զարգացած է [[էլեկտրոնիկա|էլեկտրոնային]] և [[ռադիոտեխնիկա]]կան [[մեքենաշինություն]]ը։ Ճապոնիային է պատկանում տեսաձայնագրիչների ու [[տեսախցիկ]]ների, [[հեռուստացույց]]ների համաշխարհային [[արտադրություն|արտադրության]] մեծ մասը, [[ԷՀՄ|էլեկտրոնային հաշվիչ մեքենաների]] 1/10-ը։ Ավտոմեքենաշինությունը կենտրոնացած է [[«Տոյոտա»]], [[«Նիսան»]], [[«Միցուբիշի»]], [[«Հոնդա»]], [[մենատիրություն]]ների ձեռքերում։
 
====== Գյուղատնտեսություն ======
32 324

edits