«Մասնակից:Սարիբեկյան Նունե/Սևագրություն 2»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
Տող 1.
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}
[[Պատկեր:Jefferson County Colorado Incorporated and Unincorporated areas Lakewood Highlighted.svg|right|thumb|300px|Ներքևի աջ մասում Ջեֆերսոնի շրջանն է Կոլորադո նահանգի քարտեզի վրա, ձախ մասում՝ Լեյկվուդ քաղաքը Ջեֆերսոնի շրջանի քարտեզի վրա:]]
'''Լեյքվուդ''' ({{lang-en|Lakewood}}), քաղաք ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Ջեֆերսոն շրջանում: Այն շրջանի քաղաքների մեջ բնակչության թվաքանակով զբաղեցնում է հինգերորդ տեղը և 173-րդ տեղը նույն ցուցանիշով երկրի քաղաքների մեջ (ըստ 2013 թվականի գնահատումների):
 
== Աշխարհագրություն և կլիմա ==
Լեյքվուդը գտնվում է Ջեֆերսոնի շրջանի արևելյան մասում: Փաստորեն, դա Դենվերի արևմտյան արվարձանն է՝ քաղաքների կենտրոնների միջև հեռավորությունը 9 կիլոմետրից պակաս է: Հյուսիսից Լեյկվուդը սահմանակից է Ուիթ Ռիջ բնակավայրին, հարավ-արևելքից հասնում է մինչև Էնգլվուդ քաղաքը, հարավից՝ Լիտտլետոն քաղաքը, իսկ հյուսիս-արևմուտքից հասնում է Գոլդեն քաղաքը: Լեյքվուդի տարածքը 110 կմ² է, որից 2.3 կմ² զբաղեցնում են բաց ջրային տարածքները: Լեյքվուդի միջոցով անցնում են խոշոր մայրուղիներ ''[[I-70]]'', ''[[US 6]]'', ''{{iw|US 40|||U.S. Route 40}}'', ''{{iw|US 285|||U.S. Route 285}}'':
 
Լեյքվուդը գտնվում է կիսաանապատային կլիմայի գոտում (ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման), որը բնորոշվում է մեղմ և ձնառատ ձմեռներով, իսկ ամառները լինում են շատ շոգ` ցերեկային և գիշերային ջերմաստիճանի կտրուկ տարբերություններով: Տեղումների մեծ մասը լինում է գարնանը և ամռանը:
 
Օդերևութաբանական դիտարկումների ընթացքում (2000 թվականի տվյալներով) քաղաքի առավելագույն ջերմաստիճանը դիտվել է 1994 թվականի հունիսին՝ 40 ° C-ի սահմաններում: Նվազագույնը հասել է մինչև -32 ° C-ի՝ 1963 թվականի հունվարի տվյալներով: Միջին հաշվով Լեյքվուդում ամեն տարի լինում են 433.3 մմ տեղումներ: Ամենաանձրևոտ ամիսը մայիսն է (65.8 մմ), ամենաքիչ տեղումները գրանցվում են փետրվարին (11.7 մմ): Ինչ վերաբերում է ձյանը՝ քաղաքի մեջ տարվա ընթացքում դիտվում է միջինը 161.2 սմ: Ամենաձնառատ ամիսը նոյեմբերն է (30.7 սմ), ամառային ամիսներին երբեք ձյուն չի արձանագրվել<ref>[http://cdo.ncdc.noaa.gov/climatenormals/clim20/co/054762.pdf Климат Лейквуда] {{ref-en}} на сайте ''cdo.ncdc.noaa.gov</ref>:
 
== Պատմություն ==
Բնակչությունը այս վայրում հաստատվել է 1889 թ-ին, երբ Չարլզ Ուելչը և Վիլյամ Լավլենդը (Colorado Central Railroad ընկերության նախկին նախագահը) Կոլֆակս-ավենյուի կողքին ձեռք բերեցին տասներեք թաղամասեր: Տասնամյակներ շարունակ այդ բնակավայրը մնաց որպես գավառական քաղաք՝ առանց փողոցային լուսավորության, առանց մայթերի և ինքնակառավարման, թեև պետք է նշել, որ 1914 թվականին բացվել է Կոլորադո քրիստոնեական համալսարանը: 1969 թվականի հունիս 16-ին, Լեյքվուդը չորրորդ փորձից հետո կատարել, ինչպես նաեւ կարգավիճակի «քաղաքի» (քաղաքային) կոչվում Jefferson City, քանի որ մի բնակչության ավելի քան 90 000 մարդ, այն հանդիսանում է ամենամեծ բնակչությունը կենտրոնը Jefferson County: Այնուամենայնիվ, հաջորդ տարի, որոշվեց, համաձայն կամքի ժողովրդին, վերականգնել քաղաքի պատմական անունը: Քաղաքի առաջին քաղաքապետը Ջեյմս Ռիչիի (1969-1977)<ref>''ЛеРой Стэндиш.'' [http://coloradocommunitymedia.com/stories/Lakewoods-come-a-long-way,11766 Lakewood’s come a long way] {{ref-en}} на сайте ''coloradocommunitymedia.com'', 7 августа 2003</ref>։
 
2011 թվականին առաջին անգամ Լեյքվուդը արժանացել է All-America City Award մրցանակին:
 
== Ժողովրդագրություն ==
 
;2000
 
Համաձայն 2000 թվականի մարդահամարի, Լեյքվուդում բնակվում էր 144 126 մարդ, կար 60 531 տնային տնտեսություն, 36 500 ընտանիք: Ռասայական կազմը․ սպիտակներ՝ 87,15%, սևամորթներ՝ 1,48%, ասիացիներ՝ 2,72%, բնիկ ամերիկացիներ` 1,11%, խաղաղօվկիանոսյան բնիկներ՝ 0.08%, ռասսայական այլ կազմ ունեցողներ՝ 4,88%, ռասսայական խառնուրդներ՝ 2.58%, լատինոամերիկացիներ (ցանկացած ռասային պատկանող)` 14.54%:
 
Տնային տնտեսությունների 27.4%-ում ապրում էին 18 տարին չլրացած երեխաներ, տնային տնտեսությունների 45.1%-ը կազմում էին միասին ապրող ամուսինները, 10.8%-ը՝ կանայք ովքեր չունեին ամուսիններ և իրենք էին իրենց տնային տնտեսությունների ղեկավարները, 39.7%-ը` ընտանիք չէին կազմել: Միջին հաշվով ընտանիք էր կազմել 2.92 մարդ:
 
Քաղաքի բնակիչների 22.2%-ը 18 տարեկան էր, 9.6%-ը՝ 18-ից 24 տարեկան, 32.4%-ը` 25-ից 44, 23.6%-ը՝ 45-ից 64, իսկ 12.1% 64 տարեկանից բարձր: Քաղաքի բնակչության միջին տարիքը 36 տարեկան էր: Կանայք գերազանցում էին տղամարդկանց։
 
Միջին հաշվով տնային տնտեսությունների տարեկան եկամուտը կազմում էր 48 109 դոլար, իսկ ընտանիքներինը` 57 171 դոլար: Միջին հաշվով տղամարդը վաստակում էր 39 800 դոլար, կինը` 31 128 դոլար: Մեկ շնչին ընկնող տարեկան եկամուտը կազմում էր 25 575 դոլար: Ընտանիքների 4.8%-ը և բնակչության 7.1%-ը գտնվում էր աղքատության գծից ցածր, այդ թվում անչափահասները՝ 9.5 %, և թոշակառուները՝ 4.7%:
 
;2010
 
2010 թվականի մարդահամարի տվյալներով Լեյքվուդում ապրում էր 142 980 մարդ: Ռասայական կազմը. սպիտակ՝ 82.87%, սևամորթներ և աֆրոամերիկացիներ` 1.56%, բնիկ ամերիկացիներ` 1.38%, ասիացիներ` 3.14%, խաղաղօվկիանոսյան բնիկներ` 0.11%, ռասսայական այլ կազմ ունեցողներ` 7.66%, ռասսայական խառնուրդներ` 3.27%, լատինոամերիկացիներ (ցանկացած ռասային պատկանող)` 22.01%:
 
;2012
 
2012 թվականի հաշվարկներով Լեյքվուդում բնակվում էր 145 516 մարդ` 72 812-ը արական, իսկ՝ 72 704-ը իգական սեռի ներկայացուցիչներ: Բնակչության միջին տարիքը համարվում էր 38.7 տարեկանը, միջին տարիքը նահանգի մասշտաբով` 36.1 տարեկան: Տնային տնտեսությունների տարեկան միջին եկամուտը  կազմում էր 53 967 դոլար, իսկ նահանգի մասշտաբով միջինը` 56 765 դոլար: Մեկ շնչի հաշվով եկամուտը կազմում էր տարեկան 30 115 դոլար: Նախնինեի ծագումը. գերմանացիներ` 19.3%, իռլանդացիներ` 11, 7%, բրիտանացիներ` 10.1%, իտալացիներ` 4.5%, ֆրանսիացիներ` 3.3%:
 
15 տարեկանից բարձր բնակիչների հարցումը ցույց է տվել, որ նրանց 31,2%-ը ամուսնացած չէ և երբեք չի եղել, 48,2%-ը ամուսնացած է, և նրանք միասին են ապրում, 1,6%-ը ամուսնացած է, բայց ապրում են առանձին, 5, 1%-ը` այրի է, 13.9%-ը` ամուսնալուծված:
 
Բնակչության 9.3%-ը ծնվել է ԱՄՆ-ից դուրս, իսկ նահանգի միջին ցուցանիշներում` 9.8%-ը<ref>[http://www.city-data.com/city/Lakewood-Colorado.html Лейквуд: демография, экономика, преступность, здравоохранение и пр.] {{ref-en}} на сайте ''city-data.com</ref>:
 
;2013
 
2013 թվականի տվյալներով Լեյքվուդում ապրում էր 147 214 մարդ:
 
== Այլ տեղեկություններ ==
Քաղաքում գործում են ընկերությունների շտաբներ՝ Einstein Bros. Bagels, First Bank Holding Co, The Integer Group:
 
Համաձայն Sister Cities International-ի Լեյկվուդն ունի չորս եղբայր քաղաքներ<ref>[http://www.sister-cities.org/interactive-map/Lakewood,%20Colorado Лейквуд] {{ref-en}} на сайте ''{{iw|Sister Cities International}}''</ref>:
 
* Չեստեր՝ {{GBR}}
 
* Պորտսմուտ՝ {{GBR}}
* Շտադե՝ {{DEU}}
* Սատերլանդ Շայեր՝ {{AUS}}
 
=== Խոշոր գործատուներ ===
 
''2011 թվականի տվյալներով''<ref>[http://www.ci.lakewood.co.us/Documents/Finance/2011_CAFR.aspx Ежегодный финансовый отчёт города — 2011] {{ref-en}} стр. 154, на официальном сайте города</ref>
# Դենվեր Դաշնային Կենտրոն՝ մոտ 8000 աշխատակից
# Ջեֆերսոնի շրջանի հանրային դպրոցներ՝ 2734
# Terumo` 1624<li>Սուրբ Անտոնիոյի հիվանդանոց՝ մոտ 1600
# Քաղաքի ադմինիստրացիա՝ 893
# HomeAdvisor՝ 884
# The Integer Group՝ 629
# Քոլեջ «Red-Rock Community»՝ մոտ 400
# Հրդեհային վարչություն West Metro Fire Protection District՝ 393
# Դենևրի դաշնային կենտրոն՝ մոտ 8000 աշխատող
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Արտաքին հղումներ ==
* [http://www.lakewood.org Официальный сайт города] {{ref-en}}
* [http://geonames.usgs.gov/apex/f?p=136:3:0::NO:3:P3_FID,P3_TITLE:2411614,City%20of%20Lakewood Лейквуд] {{ref-en}} на сайте ''geonames.usgs.gov
* [http://www.travels.com/lakewood-co-us/ Лейквуд] {{ref-en}} на сайте ''travels.com
* [http://www.lakewoodco.macaronikid.com/ Lakewoodco.macaronikid.com] {{ref-en}}