«Համասեռականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 41.
Հայտնի կերպարներից են [[Սոկրատես]]ը, [[Պլատոն]]ը, [[Ալեքսանդր Մակեդոնացի]]ն, Հռոմեական կայսր [[Հադրիանուս]]ը, [[Հուլիոս Կեսար]]ը (որին անվանում էին «բոլոր կանանց տղամարդը և բոլոր տղամարդկանց կինը»)։ Սակայն երբ խոսք է գնում անտիկ մշակույթի մասին, պետք է հաշվի առնել այն փաստը, որ տվյալ մշակույթում ոչ միայն ընդունված էր, այլև ողջունելի էր պեդերաստիան. կինը հաճախ դիտվում էր որպես սերունդը շարունակելու միջոց, նա ոչ կատարյալ էակ էր՝ ոչ լիարժեք իր բնությամբ, հետևաբար՝ ոչ լիարժեք քաղաքացի՝ զրկված, օրինակ, քվեարկելու իրավունցից (Հանրապետության դարաշրջանում)։ Հաշվի է պետք առնել նաև, որ նույնասեռականությանը վերաբերող կարծիքները կարող էին լինել տարբեր ու բազմաման՝ կախված կոնկրետ [[պոլիսից]]։ Իսկ Սոկրատեսն, օրինակ, նկարագրում է՝ ինչպես նրան ստիպողաբար մի ազնվական ներառել է մի նույնասեռական ակտի մեջ, ինչը խիստ տհաճ և խորը ազգեցություն է թողել իր վրա։ Սակայն, այնուամենայնիվ, նույնասեռականությունը նույնպես, պեդերաստիայի հետ մեկտեղ, օգտագործվել է պետական ինստիտուտներում։ Դասական օրինակ է [[«Թեբեի Սրբագործված Խումբը»]]՝ մարտիկների մի խումբ, ըստ տվյալների՝ 300-500 մարտիկ (տարբեր թվեր են նշվում, հնագիտական պեղումներից հայտնաբերվել է 297 մնացորդ), որոնք բոլորն էլ զույգեր էին։ Կարծեցվում էր՝ եթե մարտիկը ռազմի դաշտում կռվում է իր սիրելիի կողքին՝ նա պիտի կռվեր առավել մեծ անձնուրացությամբ՝ սիրելիին պաշտպանելու համար։ Պատմականորեն գրանցվել է դեպք, երբ վերոնշյալ զորախումբը հաղթանակ է տարել իրենցից թվով գերակշռող և իրենց առասպելական ուժով հայտնի Սպարտացիների նկատմամբ։
 
Հայտնի պատմական կերպարներից են նաև [[Միքելանջելո|Միքելանջելո Բուոնարոտի]]ն (որ հարյուրավոր սոնետներ է նվիրել իր սիրելի տղամարդկանց), [[Լեոնարդո Դադա Վինչի]]ն (որի համար տարասեռական կապը կնոջ և տղամարդու համար նողկալի էր, ինչպես ինքն է գրում իր օրագրում) [[Պյոտր Չայկովսկի]]ն, և այլք։ Այսօրվա ամենանշանավոր կերպարներից են [[Էլթոն Ջոն]]ը, [[Ռիքի Մարթին]]ը, [[Բորիս Մոյիսեև]]ը։
 
Հայոց մեջ նույնասեռականության թեմային անդրադառնալիս նշվում է [[Սերգեյ Փարաջանով]]ի անունը։ Համեմատաբար նոր են հայտնաբերվել և հանրությանը քիչ հայտնի են նաև [[Եղիշե Չարենց]]ի հոմոէրոտիկ բանաստեղծությունները։