«Էլեկտրոնային փոստ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չNo edit summary
No edit summary
{{unreferenced}}
'''Էլեկտրոնային փոստ''', (հապավումը՝ էլփոստ) էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանցման միջոց է, նախատեսված մարդկանց օգտագործման համար։ Նամակների փոխանցումը իրականացվում է ցանցի միջոցով (հատկապես Ինտերնետի)։ Ուղարկողը ընտրում է հասցեատիրոջը և նամակները ուղարկվում են հասցեատիրոջ էլեկտրոնային նամակների փոստարկղ։ '''Էլեկտրոնային փոստ''' արտահայտությունը օգտագործվում է ոչ միայն նշելու որպես ծառայություն, այլ նաև նամակագրություն, իսկ իր անգլերեն հապավմամբ՝ e-mail/email (հապավումը՝ էլեկտրոնայինelectronic mail) կամ mail։
 
== Ծագում ==
 
Էլեկտրոնային փոստը գոյություն ուներ [[Համացանց|Ինտերնետից]] առաջ և իրենից ներկայացնում էր մի կարևոր գործիք։ 1965-ին այն ձևավորվեց որպես հաղորդակցման միջոց [[համակարգիչ]] օգտագործողների միջև։ SDC-ի Q32-ը, MIT-ի CTSS-ն էլեկտրոնային նամակագրության առաջին համակարգերն էին։ Նրանք արագորեն տարածվեցին ցանցում՝ թույլ տալով օգտագործողներին նամակներ փոխանցել տարբեր համակարգիչների միջոցով։ 1966 թ.-ին AUTODIN համակարգը կարող էր լինել առաջին, որ կթույլատրեր էլնամակների փոխանակումը համակարգիչների միջև, սակայն դրանից որոշ ժամանակ առաջ SAGE համակարգն արդեն ուներ նմանատիպ ֆունկցիաներ։
 
ARPANET ցանցն էլեկտրոնային փոստի զարգացման մեջ հսկայական նպաստ ունեցավ։ Հաշվետվության մեջ նշված է, որ 1969-ին, ցանցի ստեղծումից հետո, տեղի ունեցավ միջհամակարգային նամակների փոխանցում։ 1972-ին, Ռեյ Թոմլինսոնն առաջարկեց օգտագործել այս նշանը @՝ տարանջատելու համար օգտագործողի և մեքենայի անունը։ Էլփոստի նրա առաջին ծրագրերը՝ SNDMSG և READMAIL-ը, կարևոր դերակատարում ունեցան էլեկտրոնային փոստի զարգացման մեջ, որոնք էլ իրենց ճանաչվածությունն ընդլայնեցին շնորհիվ ARPANET-ի։
MIME-ի շնորհիվ, տարբեր փաստաթղեր կարող են կցվել էլփոստին։
Փոխազդեցության մտահոգությունից ելնելով՝ խորհուրդ է տրվում չօգտագործել սեփական ֆորմատներ, ինչպիսիք են Microsoft Word ֆորմատները, այլ փոխարենը օգտագործել բաց և փաստաթղթավորված ֆորմատներ, որոնց համար ցուցադրման սարքը կարող է հասանելի լինել յուրաքանչյուր հարթակի վրա, պայմանով, որ այն ծրագրավորված լինի։
[[HTML]]-ի օգտագործումը e-mail-ների կազմավորման և ձևավորման համար հնարավոր է, բայց ակնհայտ է լինում փոխազդեցության կարևոր բացակայությունը, որն ընդգծվեց 2007-ին W3C-ի Mail HTML սեմինարի ընթացքում։ Դրանց ներկայացման նպատակով՝ նույնիսկ օգտագործվում են կասկադային ոճի թերթիկներ ([[Կասկադային_ոճաթերթ|CSS]]
UTF-8-ը և ռեգիոնալ գրերը միշտ չէ, որ փոխազդեցիկ են, ի տարբերություն հասցեատիրոջ կողմից օգտագործվող նամակագրական ծրագրի և նրա աշխարհագրական տեղայնացման։
Նամակագրական ծրագրից կախված՝ գոյություն ունի նաև նամակի ստացման տեղեկացման նմանատիպ մի համակարգ, որը թույլ է տալիս ուղարկողին տեղեկանալ իր նամակի նորմալ ուղարկման և/կամ հասցեատիրոջ կողմից այն ընթերցված լինելու մասին։
Էլեկտրոնային նամակի ճիշտ օգտագործման կանոնները նկարագրված են ինտերնետային էթիկետ կոչվող տեղեկատվական փաստաթղթում։
HTML-ը թույլ է տալիս տեսականորեն ցուցադրել հեռավոր պատկերներ, ինչպես նաև իրականացել javascript։[[ՋավաՍկրիպտ|javascript]]։ Սակայն, որոշ օգտագործողներ նախընտրում են չակտիվացնել այդ գործողությունները, քանի որ դրանք օգտագործվում են [[Սպամ|սպամերների]] կողմից՝ ստուգելու համար իրենց սպամ նամակների արդյունավետությունը։
 
==Էլնամակի անցած ճանապարհը ==
Էլեկտրոնային նամակի ընթացքը կառավարվում է բազմաթիվ ստանդարտներով։ [[SMTP]]-ին ծառայում է հաղորդագրության ուղարկմանը, POP և [[IMAP]]-ն էլ վերաբաշխում են նամակները իրենց հասցեատերերին։
# Ուղարկողի MUA-ն (Mail User Agent ou client de messagerie) [[SMTP]]-ի միջոցով ուղարկում է նամակը հաղորդագրությունների սերվերին կամ MTA-ին, Mail Transfer Agent։
# Առաջին MTA-ն ուղարկում է նամակը դեպի հասցեատիրոջ դոմեյնը հյուրընկալող MTA-ն։ Վերջնական MTA-ն առաքում է MDA-ին (Message Delivery Agent), որն էլ նամակների արկղի կառավարման ներքո է գտնվում։
# Հասցեատերը MUA-ի միջոցով հարցում է կատարում իր հաղորդագրությունների սերվերին նոր նամակների մասին՝ օգտագործելով [[IMAP]] կամ POP։
== Չլուծված խնդիրներ ==
 
* Երբ էլեկտրոնային հաղորդագրության հասցեները կապված են [[Համացանց|Ինտերնետ]] մատակարարող որևէ կազմակերպության հետ, ապա այդ մատակարարից հրաժարվելուց հետո խնդիր է առաջանում կապված նամակագրության հետ։
* Էլեկտրոնային նամակագրությունը չի երաշխավորում էլեկտրոնային հաղորդագրության նորմալ ընթացքը։ Նամակը կարող է կորել կամ ուշանալ։
* Ստացման և չստացման ծանուցումները նախատեսված են նորմայով, բայց նամակագրության որոշ ծրագրեր դրանք չեն առաջարկում, որոշ ծրագրեր էլ դրանք չեն հարգում, մյուսներն էլ ուղարկում են ստացման ծանուցումը՝ այդ մասին չտեղեկացնելով ընթերցողին։ Առհասարակ, խորհուրդ չի տրվում դրանց օգտագործումը։ Եթե դրա անհրաժեշտությունը կա, ապա հեռախոսով կարելի է ճշտել, արդյոք նամակը նորմալ տեղ է հասել, թե ոչ։
9

edits