«Ղարաքիլիսայի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 20.
Մայիսի 20-ին թուրքերը գրավեցին [[Ջաջուռ]]ը, [[Լուսաղբյուր (Լոռու մարզ)|Աղբուլաղը]], [[Հարթագյուղ|Ղալթաղչին]], մայիսի 21-ին՝ [[Տաշիր|Վորոնցովկան]]։ [[Ստեփանավան|Ջալալօղլիի]] մոտ, երկօրյա մարտերից հետո (մայիսի 21-22-ին), Անդրանիկի ջոկատը կենտրոնացավ [[Դսեղ]] գյուղում, ապա շարժվեց դեպի [[Դիլիջան]]։ Գեներալ Նազարբեկովի հրամանով 1-ին դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Բեյ-Մամիկոնյան) և երկու լեռնային մարտկոցներ քաշվեցին դեպի [[Շահալի]], մնացածները կենտրոնացան Դիլիջանի մոտ։ Մայիսի 24-ին գրավեցին [[Սպիտակ|Համամլուն]]։ Ղարաքիլիսայի մոտ կենտրոնացած հայկական զորքը (հրամանատար՝ Թ. Նագարբեկով) ուներ 6 հազար զինվոր, 70 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրք, զորքը (հրամանատար Ջավադ բեյ)՝ 10 հազար ասկյար, 70 հրանոթ և 40 գնդացիր։ Մարտերին մասնակցել են Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները։
 
Հայկական ուժերը թուրքերին հիմնական հարվածներ հասցրին Ղշլաղ գյուղի (այժմ՝ Վանաձորի ՏավրոսՏարոն թաղամաս) մոտ, [[Բազում|Բզովդալի]] մատույցներում և [[Մայմեխ]] լեռան լանջերին ու թուրքական գերակշիռ ուժերին հարկաղրեցին նահանջել դեպի Համամլու։ Մարտերի ընթացքում հայերը տվեցին մեծ կորուստներ (շուրջ 2500 մարդ սպանված, վիրավոր և գերի)։ Մեծ կորուստներ տվեցին նաև թուրքերը, սակայն, համալրում ստանալով, նրանք անցան հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջեցին Դիլիջան։ Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորեցին հայ բնակչությանը, ավերեցին գյուղերը։
 
== Ճակատամարտին տրված գնահատականներ ==