«Մաքս Պլանկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
[[Պատկեր:Max Planck signature 10 years old.jpg|thumb|right|200px|10-ամյա Մաքս Պլանկի ինքնագիրը]]
Մաքսի կյանքի առաջին ինը տարիներն անցել են Կիլում, [[Հոլշտինի]]ի մայրաքաղաքում, որն այդ ժամանակ [[Դանիա]]յի և [[Պրուսիա]]յի միջև հակասությունների կենտրոնում էր գտնվում։ [[1864]] թվականին երիտասարդ Պլանկը նույնիսկ ականատես եղավ, թե ինչպես են պրուսական-ավստրիական զորքերը ներխուժում քաղաք<ref name="КФ7" />։ [[1867]] թվականին Վիլհելմ Պլանկը հրավեր է ստանում զբաղեցնելու [[Մյունխենի համալսարան]]ի իրավագիտության դասախոսի պաշտոնը և իր ընտանիքի հետ միասին տեղափոխվում է [[Բավարիա]]յի մայրաքաղաք։ Այստեղ Մաքսը հաճախում է [[Մաքսիմիլանյան գիմնազիա]] (Maximiliansgymnasium München)։ Սովորում է գերազանց և շուտով դառնում է դասարանի լավագույն աշակերտներից մեկը։ Թեև ուշադրություն էր դարձվում մեծ մասամբ գիմնազիայի ավանդական առարկաներին (մասնավորապես հին լեզուների ուսուցմանը)՝ բնական գիտությունների ուսուցումն այդ դպրոցում նույնպես գտնվում էր բարձր մակարդակի վրա։ Երիտասարդ Պլանկի վրա խորը ազդեցություն է ունեցել մաթեմատիկայի ուսուցիչ [[Հերման Մյուլեր]]ը (Hermann Müller), ումից ապագա գիտնականն առաջին անգամ լսում է [[էներգիայի պահպանում|էներգիայի պահպանման]] մասին։ Մարքսի մոտ վաղ են առաջ գալիս մաթեմատիկական կարողությունները{{sfn|Кляус и Франкфурт|1980|էջ=9—11}}։ Եվ թեև ուսուցիչները նրա մեջ չէին տեսնում ինչ-որ անսովոր ունակություններ, նրանք հատուկ նշում էին նրա անձնական որակները՝ ուժեղ կամք, ջանասիրություն և կատարողականություն{{sfn|Heilbron|1986|p=3}}։ Գիմնազիայում սովորելը ամրապնդեց գիտության հանդեպ ունեցած նրա հետաքրքրությունները, պարզեց բնության օրենքները, որի մասին նա այդքան գրում էր կյանքի վերջին շրջանում։
== Մախի հայացքների և էներգետիկ դպրոցի քննադատությունը ==
ւմ նորմալ դիսպերսիայի ժամանակ։ 1905 թվականին նա գրեց մետաղների օպտիկական հատկություններին նվիրված աշխատանք(151)։
 
Պլանկը, որպես մակավարժ և դասագրքերի հեղինակ
 
Մարքս ֆոն Լաուե՝ Պլանկի լավագույն աշակերտներից մեկը։
 
Պլանկը Բեռլինում չստեղծեց գիտական դպրոց, որովհետև նա չուներ այնքան աշակերտներ, ինչպես Առնոլդ Զոմմերֆելդը՝ Մյունխենում, կամ Մաքս Բորնը Գյոթթինգենում(152)։ Դա պայմանավորված էր մասնավորապես Պլանկի բարձր պահանջներով երիտասարդ գիտնականների նկատմամբ, ինչպես նաև նրա զբաղվածությամբ։ Փաստորեն նա չէր վերահսկում իր աշակերտների աշխատանքները։ Բայց մի շարք հայտնի ֆիզիկոսներ իրենց գիտական գործունեությունը սկսել են Պլանկի ղեկավարությամբ։
 
Մասնավորապես ավելի քանի 20 մարդ պաշտպանել է դոկտորական դիսերտացիա։ Վերջիններիս թվում են Մաքս Աբրահամը(1897թվական), Մաքս ֆոն Լաուե(1903թվական), Մորից Շլիկը(1904թվական), Վալտեր Մեյհսնեռը(1906թվական), Ֆրանց Ռայխե(1907թվական), Էռնես Լամլա(1912թվական), Վալտեր Շոտտկի(1912թվական), Վալտեր Բոտե(1914թվական)(153)։
 
Առնչվելով մանկավարժության տեսական հիմնախնդիրներին Պլանկը նշում էր դպրոցական կրթության հիմնական զարգացման անհրաժեշտությունը գիտության համար։ Նշում էր, որ կարևոր է ոչ թե շատ փաստեր սովորելը, որքան ճիշտ մեկնաբանելը։ Դա հնարավորություն է տալիս խուսափել գիտական արդյունքների ոչքննդատական մեկերեսային ընկալումից։
 
Գերմանացի գիտնականը գիտության մեջ նոր արդյունքներ ստանալու համար ձևակերպեց ևս երկու կանոն ՝ ՙՙմիայն համարձակներն են հաղթում՚՚ և ՙՙհաջողության հասնելու համար պետք է դնել ավելի բարձր նպատակ, քան այն,
 
որին հիմա կարող ես հասնել՚՚(154)։
 
Ինչ վերաբերվում է Պլանկ դասախոսին դեռևս Կիլիի համալսարանի իր կոլեգաները նշում էին նրա պարզ, բնական և զգացմունքային մոտեցումը դասախոսություններ կարդալիս, նրա ունկնդիրներին առարկայով ունակությունը ներգրավելու։ Նրա բեռլինյան ուսանողներից մեկը հետագայում հիշում է ՚Դասախոսությունների ժամանակ նա չէր օգտվում կոնսպեկտից, նա երբեք սխալներ թույլ չէր տալի։ Նա հազվադեպ էր նայում նշումներին, հայացք գցելով գրատախտակին, ասում էր՝ այո, և նորից թաքցնում այն՚։ Նա լավագույն զեկուցողն էր, որին ես երբևէ լսել եմ՚։
 
Լիզա Մեյհտները, որը 1907 թվականին ծանոթացավ Պլանկի հետ և հետագայում դարձավ նրա ընտանիքի մոտ անդամը, նշում էր, որ Բոլցմանի ֆոնի վրա, որի մոտ նա սովորել է Վիենայում, Պլանկի լեկցիաները իր ամբողջ պարզությամբ թվում էին շատ տրամաբանական։ Սակայն նրա կարծիքով առաջին տպավորությունը նրա անձի վերաբերյալ՝ զսպվածությունը, չորությունը վերացան առաջին իսկ ծանոթությունից(156)։
 
Պլանկը իր լեկցիաների հիման վրա կազմեց տեսական ֆիզիկայի հինգ հատորանի կուրսը(1916-1930)։ Նրա մյուս դասագրքերից է թերմոդինամիկայի լեկցիաներ(1897), ջերմային ճառագայթման տեսության լեկցիաներ(1906), ութ դասախոսություններ տեսական ֆիզիկայից(1910)։ Բոլոր այս աշխատանքները բազմիցս վերահրատարակվել են և թարգմանվել տարբեր լեզուներով(157)։
 
Խոսելով ջերմային ճառգայթմանը և թերմոդինամիկային վերաբերվող Պլանկի գրքերի մասին, Էյնշտեյնը նշել է ՙՙԱյն բավականությունը, որը զգում ես, երբ ձեռքդ ես վերցնում այդ գրքերը, ոչ պակաս չափով պայմանավորված է պարզ, ըստ էության գեղարվեստական ոճով, որը հատուկ է Պլանկի բոլոր աշխատանքներին։ Նրա աշխատանքների ուսումնասիրման ընթացքում տպավորություն է առաջանում, որ գեղարվեստականությունը պահանջը համարվում է նրա ստեղծագործության կարևորագույն զսպանակը։ Իզուր չեն պատմում, որ Պլանկը գիմնազիան արվարտելուց հետո կասկածում էր իրեն նվիրել մաթեմատիկային, ֆիզիկային, թե՞ երաժշտությանը՚՚ (Էյնշտեյն Ա. ՙՙՄաքս Պլանկը, որպես հետազոտող՚՚ -գիտական՚ աշխատնքների հավաքածու(1967. հատոր 4, էջ 13)։
== Փիլիսոփայական և կրոնական հայացքները ==
 
Գիտության պատմությանը և փիլիսոփայությանը վերաբերվող գիտական աշխատանքներ։
 
Գիտության պատմությանը և փիլիսոփայությանը նվիրված աշխատանքներին Պլանկը անդրադարձել է բազմիցս, իր ամբողջ կյանքի ընթացքում։ ե Մ Կլյաուս և Ու Ի Ֆրանկֆուրտը նրա կենսագրության մեջ առանձնացրել են մի քանի շրջան(158)։
 
- Ընդհանուր բնույթի աշխատանքներ՝ ՚՚էներգիայի պահպանման օրենքը՚՚ (1887) գիրքը, աշխարհի ֆիզիկական պատկերի միասնությունը(1909), ՙՙԱմենափոքր ազդեցության սկզբունքը՚՚ (1914), ՙՆոր ֆիզիկայի մասին՚՚ (1929), ՙՙՏեսական ֆիզիկա՚՚ (1930), ՙԳիտական գաղափարների ծագումը և ազդեցությունը՚՚ (1933) և շատ այլ հոդվածներ։
 
- Աշխատանքներ նվիրված գիտնականների ստեղծագործություններին, ինչպես նախորդ(Հելմգոլց, Մաքսվել, Լեյնբնից), այնպես էլ Պլանկի ժամանակակիցներ(Հենրիխ Հերց, Դրուդե, Ռուբենս, Լորենց, Զոմմերֆելդ, Լաուե)։
 
- Աշխատանքներ նվիրված իր գործունեությանը՝ ՙՙՔվանտի տեսության առաջացումը և աստիճանական զարգացումը՚՚ (Նոբելյան զեկույց 1920), ՙՙԱզդեցության քվանտի հայտնագործման պատմությունը՚՚ (1943), ՚ՙՙ Գիտական ինքնակենսագրություն (1946) և ՙՙՀիշողություններ՚՚ (1947)։
 
Համաձայն Պլանկի գիտության պատմության ուսումնասիրությունը օգնում է հայնաբերելու օրինաչափությունները գիտության զարգացման գործում, այսինքն հուշում է նրա հետագա զարգացման ուղությունները, որը հանդիսանում է կարևոր օգնող գործիք, որը հնարավորություն է տալիս գիտնականին ընդարձակելու իր մտահորիզոնը և խուսափելու կրկնելու իր նախորդների սխալները և մոլորությունները։ Ընդորում գիտության էվոլյուցիայի հետազոտությունը անխափան կապված է հայտնի գիտնականների անձերի ուսումնասիրության հետ(159)։
 
Պլանկի գիտության պատմությանը վերաբերվող հետաքրքրությունները սերտ կապված էին գիտության փիլիսոփայական խնդիրներին վերաբերվող հայացքների՝ էներգիայի պահպանման օրենքի, ամենափոքր ազդեցության և պատճառականության սկզբունքի, գիտության մեթոդոլոգիայի, գիտության փիլիսոփայության ու կրոնի կապի, և այլ իմաստների հետ։
 
Պլանկը ընդհանուր առմամբ ուներ մատերիալիստական հայացքներ, գիտության հիմնական նպատակն էր համարում արտաքին աշխարհի գոյության իրական ճանաչումը, փորձնական մոտեցումը համարում էր գիտության առաջընթացի առաջնահերթ արժեքը։ Նա սկզբունքային էր համարում աշխարհի միասնական ֆիզիկական պատկերի ստեղծումը, որպես երևույթների ճանաչման անդրադարձ և շրջապատող աշխարհի փոխադարձ կապ։ Վերջինս նշում էր ՙՙհետազոտողի աշխատանքը կայանում է նրանում, որպեսզի առավելագույնս մոտեցնի իր աշխարհի պատկերը իրական աշխարհին(160, 161)՚՚։
 
== Մախի հայացքների և էներգետիկ դպրոցի քննադատությունը ==
 
Պլանկի փիլիսոփայական հայացքները իր ատացոլումը գտան Էռնեստ Մախի և Վիլհելմ Օսվալդի հետ քննարկումներում։ Ըստ Պլանկի, նա երիտասարդ տարիներին եղել է Մախի փիլիսոփայության կողմնակից։ Ըստ, որի միակ իրականությունը համարվում է մեր սեփական զգացողությունները, իսկ գիտությունը միայն համպատասխանեցնում է մեր մտքերը այդ զգացողություններին։ Մախի պոզիտիվիզմի առաջացումը, համաձայն Պլանկի, պայմանավորված էր չկայացած հույսերի հիասթափությամբ՝ կապված միայն մեխանիկական աշխարհայացքով(162)։ Նա գրել է ՙՙՄախի ծառայությունը կայանում է նրանում, որ ահագնացող սկեպտիցիզմի դեմհանդիման գտավ զգայական օրգանների զգացումներում միակ ճիշտ ելքը։ Նա գնաց իր նպատակներից ավելի հեռու՝ չժխտելով ֆիզիկական աշխարհընկալման մեխանիկական աշխարհայացքը(163)։ Մասնավորապես, Մախը չնայած 20-րդ դարասկզբի գիտության բազմաթիվ ապացույցների առաջվա պես մերժում էր ատոմների գոյությունը, որը Պլանկը համարում էր ոչ քիչ իրական, քան մոլորակների գոյությունը(164)։
== Կրոնի նկատմամբ վերաբերմունքը ==
Պլանկի հետաքրքրությունը կրոնի նկատմամբ մեծապես պայմանավորված էր նա ծագումով: Նրա մի շարք հարազատներ զբաղվել են [[Աստվածաբանություն|աստվածաբանությամբ]]։ Նա դաստիարակվել է [[Լյութերականություն|Լյութերական]] ոգով և արժեվորել է կրոնը։ Հայտնի է, որ ճաշի սեղանի մոտ նա աղոթել է, իսկ 1920 թվականից մինչև կյանքի վերջը ծառայել է որպես քահանա Գրունվալդի ժողովում(172)։ Պլանկը բազմիցս հանդես է եկել գիտության և կրոնի միավորման դեմ։ Նա քննադատել է 1920-ական թվականների ակտիվ փորձերը գիտության պատճառականության և փոխարենը ներդնել կամքի ազատությունը, մերկացրել է սպիրիտուալիզմը, աստղագուշակությունը, թեոսոֆիան և այլ ուղություններ, որոնք մասայականություն էին վայելում Առաջին համաշխարհային պատերազմից հետո, զգուշացրել է գիտության համար վտանգավոր հայացքների մասին այնպիսի հեղինակների, ինչպիսիք են [[Օսվալդ Շպենգլեր|Օսվալդ Շպենգլերը]] և [[Ռուդոլֆ Շտեհներ|Ռուդոլֆ Շտեհները]]։ Միաժամանակ Պլանկը չի հակադրել գիտությունը և կրոնը, այլ համարել է հավասարաչափ անհրաժշետ(173)։ Մեծ համաբավ է ձեռք բերեց «Կրոնը եւ բնագիտության» դասախոսությունները, որոնք առաջին անգամ կարդացել է 1937 թվականի մայիսին, որը հետագայում բազմիցս հրատարակպվել է։ Այդ ելույթը հիմնկանում արձագանքն իր երկրում ֆաշիստական ռեժիմին։ Այն ուշադրություն գրավեց իր լավատեսությամբ, բանականության և հավատի յուրօրինակ սինթեզով։ Կրոնում գիտնականը տեսավ բարոյականության և հումանիզմի հիմքը։ Ինչպես գրել է Պլանը իր աշխատությունում «Կրոնը և բնագիտությունը չեն բացառում մեկը մյուսին, ինչպես ոմանք ներկայումս մտածում և մտահոգվում են, այլ լրացնում և հարստացնում են մեկը մյուսին.. որքան գիտելիքը և հմտությունը չի կարելի փոխարինել աշխարհայացքային ընկալումներով, այնքան էլ հնարավոր չէ մշակե