«Եղիշե Չարենցի տուն-թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 35.
 
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է: Տուն–թանգարանում հատկապես ուշագրավ են Եղիշե Չարենցի արտասահմանյան ճանապարհորդությունից (1924-1925 թթ.) բերված իրերը, արվեստի յուրօրինակ նմուշները: Չարենցի տան հյուրասենյակում են գտնվում ինը գրավիորաներ՝ Տոյոկունիների շարքը:
 
===Չարենցը և եգիպտական դիմակը===
 
[[1923]]-ին արված հայտնի դիմանկարը, որ ներկայացվել է նաև [[Վիեննա]]յի ցուցահանդեսում: Նկարի համար անհրաժեշտ է եղել ընդամենը երկու հանդիպում՝մեկական ժամով:1932 թվականի երկերի հրատարակության ժամանակ [[Եղիշե Չարենց]]ն օգտագործեց իբրև իր «Երկերի» նկար: Ետևում երևում է կապույտ թաշկինակի վրա եգիպտական դիմակով նկարը, որ [[Մարտիրոս Սարյան|Սարյան]]ը մեկնաբանում է իբրև «հմայիլ, ճակատագրի, հավերժանալու մարդկային ձգտման խորհրդանիշ» :Նկարի բնօրինակը գտնվում է ԳԱԹ-ում, իսկ [[Հենրիկ Սիրավյան]]ի արտանկարը՝ [[Եղիշե Չարենցի տուն- թանգարան]]ում:
 
===«Մահաթմա Չարենց» գեղանկար===
 
[[Ռուբեն ԶարյանըԶարյան]]ը իր հուշերում գրում է. «Մի օր Չարենցը խնդրեց Բաժբեուկ Մելիքյանին՝ նկարել իրեն հնդկական ձևով, ծալապատիկ նստած: Այս շրջանում Հնդկաստանի մասին շատ էր կարդում, խոսում էր Գանդիի մասին, անդրադառնում էր բուդդիզմին, իոգերին, խոսում էր նրանց ուսմունքից: Հաճախ էլ նայում էր Բուդդայի արձանիկին, և կարծես մոռացած, թե մարդ կա շուրջը՝ խոսում էր վերացած, հոգով և մտքով տեղափոխված Գանգեսի ափերը: Մյուս օրը եկա՝ նկարն ավարտված էր և արդեն պատից կախված, տակն էլ խոշոր տառերով գրված՝ «Մահաթմա Չարենց»<ref name="Պերա Պրինտ" />: Չարենցի նկարի վերևում գրված է.
 
«Ինձ
Տող 48 ⟶ 52՝
Ինչպես Գա՛նդին Մահաթմա՝ հնդիկն հանճարեղ...
 
25.I. 1936.»
 
===Գծանկար===