«Կարեն Սվասյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
== Կյանքը և աշխատանքը ==
1954-1965 թթ. սովորել է Երևանի միջնակարգ դպրոցում։ 1965-1970 թթ.[[Երևանի Պետական Համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետում ուսանել է փիլիսոփայություն, ինչպես նաև անգլիական, ֆրանսիական և գերմանական բանասիրություն։ 1971 թ.-ից աշխատանքի է անցել ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում։ 1978 թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզ` «Ա. Բերգսոնի ինտուիտիվ փիլիսոփայության գեղագիտական էությունը» թեմայով, իսկ 1981 թ.-ին դարձել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր («Խորհրդանիշի խնդիրը ժամանակակից փիլիսոփայության մեջ»)։ 1985 թ.-ից Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր է։ 1990 թ.-ին կազմել, որոշ գործեր թարգմանել, ծանոթագրել և իր առաջաբանով Մոսկվայում հրատարակել է Ֆր. Նիցշեի երկերի հանրահռչակ երկհատորյակը, որով նա սկիզբ է դրել ռուս իրականության մեջ հեղափոխությունից հետո ընդհատված նիցշեագիտության վերականգնմանը։ 1992 թ.-ին տեղափոխվել է Շվեյցարիա։ 1994 թ. Բոննում արժանացել է Ա. Ֆ. Հումբոլդտի անվան մրցանակին։ 1997 թ.-ին հրավիրվել է Ինսբրուքի համալսարան` իբրև պրոֆեսոր, ուր փիլիսոփայության և սլավիստիկայի ֆակուլտետում դասավանդել է ճանաչողության տեսություն, սիմվոլի և գեղարվեստական թարգմանության տեսություն։ Այժմ ապրում և ստեղծագործում է Բազելում։ Դասախոսություններ է կարդում Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Ռուսաստանում։ Գրում է գերմաներեն և ռուսերեն։ Կ. Սվասյանի յուրաքանչյուր նոր գիրք փիլիսոփայական շրջանակներում ընդունվում է իբրև երևույթ։
Ուղենշային են նրա «Անասացության ձայներ» - «Голоса безмолвия»(Երևան 1984 թ.),«Եվրոպական գիտության գոյավորումը» - «Становление европейской науки»(Երևան, 1990), «Եվրոպա. երկու մահախոսական» - «Европа. Два некролога» (Մոսկվա, 2003 թ.), «ԱպանույնականացումԱպանույնականացումներ» - «Растождествления», (Մոսկվա, 2006), «Մարդը նույնականացումների լաբիրինթոսում», (Մոսկվա, 2009) գրքերը։ Առաջինն է ամբողջությամբ ռուսերեն թարգմանել Ռ. Մ. Ռիլկեի «Սոնետներ Օրփեոսին» շարքը։
 
==Պարգևատրումները==