«Ֆիրդուսի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4 բայտ ,  2 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Ֆիրդուսի''' ([[պարսկերեն]]՝ فردوسی, կարդ.՝ ''Ֆերդոսի'', ծ. 930-935, մ. 11-րդ դարի առաջին քառորդ), պարսիկ նշանավոր բանաստեղծ։ Հռչակավոր «[[Շահնամե]]» [[պոեմ]]ի հեղինակը։
 
== Ծննդյան թվականի հարցը ==
Ֆիրդուսու ծննդյան թիվը որոշելուն հիմք են հանդիսացել իր իսկ բանաստեղծի տվյալները։ «Շահնամե»-ի մեջ զանազան տեղերում հեղինակը խոսում է իր տարիքի մասին։ Օրինակ մի տեղ գրում է. ''«Երբ ես հասա 71 տարեկանիս, երկինքը թեքվեց իմ պոեմի առջև (պոեմի վերջին մոտեցավ)։ Իմ աշխատությանը ես հատկացրել եմ 35 տարի՝ այս անցավոր աշխարհում գանձ վաստակելու համար, բայց որովհետև իմ ջանքերը քամուն մատնեցին, այդ 35 տարիներս արդյունք չունեցան։ Իմ հասակն այժմ մոտենում է 80-ին, և իմ բոլոր հույսերը հօդս ցնդեցին։ Ես վերջացրի [[Հազկերտ]]ի պատմությունը [[Սեֆոնդարմոդ]] ամսի [[Արադ]] օրը։ Երբ հիջրից անցել էր արդեն հինգ անգամ 80 տարի, ես վերջացրի արքաներին վայել այս գիրքը»։''
 
Այս տողերի վրա հիմնվելով՝ ֆրանսիացի արևելագետ [[Մոհլ]]ը Ֆիրդուսու ծննդյան թիվ է համարել 939 թվականը, որ և երկար ժամանակ ընդունված էր արևելագիտության մեջ։ Բայց հետագայում այլևայլ տվյալներ համեմատելով, Ֆիրդուսու ծննդյան թվականը համարեցին 934 թվականը։ 1934 թ.-ին էլ [[Իրան]]ում նշվեց բանաստեղծի 1000-ամյա հոբելյանը։ Հետագայում այս տարեթիվն էլ կասկածելի համարվեց և ընդունվեցին տարբեր կարծիքներ։կարծիքներ<ref>{{cite book|author=Է.Բ. Աղայան|title=Դրվագներ Արևելքի գրականության պատմության|publisher=Երևանի համալսարանի հրատարակչություն|location=|year=1971|page=էջ 19-20}}</ref>:
 
== Ֆիրդուսու մանկությունը ==
202 716

edits