«Սոցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
[[Վլադիմիր Լենին]]ը իմպերիալիզմի դարաշրջանի առանձնահատկություններին համապատասխան զարգացրել է գիտական սոցիալիզմ։ Նա մշակել է սկզբում մեկ առանձին երկրում սոցիալիստ, հեղափոխության և սոցիալիզմի հաղթանակի հնարավորության, Սոցիալիզմի կառուցման օրինաչափությունների, ուղիների և ձեերի, Սոցիալիզմի ամրապնդման, կատարելագործման և կոմունիզմի վերաճելու մասին ուսմունքը, հարստացրել գիտական Սոցիալիզմի մի շարք նոր դրույթներով։ Նա է գիտական շրջանառության մեջ դրել «Սոցիալիզմի հիմքեր», «Լիակատար Սոցիալիզմ», «Սոցիալիզմի վերջնական հաղթանակ», «Լիովին ամրապնդված Սոցիալիզմ», «Զարգացած Սոցիալիզմ», «Ծավալված Սոցիալիզմ» հասկացությունները, որոնք արտահայտում են Սոցիալիզմիի հասունության տարբեր աստիճանները, Սոցիալիզմի իդեալի իրականացման չափը։ Սոցիալիզմի գործնական, իրական շարժման փորձի ընդհանրացման հիման վրա գիտական Սոցիալիզմը անընդհատ ստեղծագործաբար զարգացվում, հարստացվում, կոնկրետացվում է [[Խորհրդային միություն|Խորհրդային Միության]] կոմունիստական կուսակցության և մարքսլենինյան մյուս կուսակցությունների փաստաթղթերում և որոշումներում, մարքսիստ գիտնականների հետազոտություններում։ Դիտարկենք սոցիալիզմի բարձրագույն նվաճումը զարգացած Սոցիալիզմի ըմբռնումն է։ [[ԽՍՀՄ]]-ում և սոցիալիզմի համակարգի մյուս երկրներում Սոցիալիզմի կառուցման և զարգացման պատմական փորձը, համաշխարհային հեղափոխական շարժման ծավալումը գործնականում լիովին հիմնավորել են գիտական Սոցիալիզմի տեսությունը։ Սոցիալիզմը հաստատվում է հասարակության զարգացման օբյեկտիվ օրենքների գործողության, հասարակական-տնտեսական ֆորմացիաների հեղափոխական հերթափոխման բնապատմական պրոցեսի հիման վրա, սոցիալիստ, հեղափոխության, պրոչետարիատի դիկտատուրայի հաստատման, կապիտալիզմից Սոցիալիզմին հեղափոխական անցման շրջանում հասարակության բոլոր ոլորտներում խոր արմատական, որակական վերափոխումների իրականացման հետևանքով։ Սոցիալիզմի կառուցումը բանվոր դասակարգի ստեղծագործ, գիտական ճանաչողության և հասարակական զարգացման օրենքների կիրառման վրա հիմնված գործունեության արդյունք է։ Այդ պրոցեսում բանվոր դասակարգը դաշնակցում է գյուղացիության ու բոլոր աշխատավորների հետ և ղեկավարվում է մարքս-լենինյան կուսակցության կողմից։
 
{{քաղվածք|Սոցիալիզմը մի հասարակություն է, որտեղ վերացված է մասնավոր սեփականությունը և հաստատված է արտադրության միջոցների հասարակական (պետական և ոպերատիվօպերատիվ) սեփականություն, վերացված են շահագործող դասակարգերը և մարդու շահագործումը, հաղթահարված է գյուղի և քաղաքի, մտավոր և ֆիզիկական աշխատանքի միջև հակադրությունը, միաձուլման ուղիով են զարգանում բանվորների, կոպերացված գյուղացիների աշխատավորական դասակարգերը և ժողովրդական մտավորականությունը, նրանց միջև հաստատված են բարեկամության համագործակցության, ընկերական փոխօգնության հարաբերություններ, որոնք որոշում են հասարակության սոցիալ-քաղաքական և գաղափարական միասնությունը։}}
 
[[Պատկեր:Coat of arms of the USSR.png|մինի|ԽՍՀՄ զինանշան]]