«Աղիովիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Աղիովիտը''', գավառ [[Մեծ Հայք]]ի [[Տուրուբերան]] նահանգի գավառներից մեկն էր՝ նահանգի ծայր արևելքում։ Գտնվում էրարևելքում, [[Վանա լիճ|Վանա լճի]] հյուսիսային ափին։<ref name="">[http://akunq.net/hy/?p=2195 Մեծ Հայքի վարչական բաժանումը]</ref>:
 
== Աշխարհագրություն ==
Աղիովիտն ընկած էր [[Աղի գետ]]ի հովտում (որից և ստացել է իր անվանումը), տարածվելով մինչև [[Սիփան|Նեխ Մասիք]] լեռը և [[Աղի լեռնանցք]]ը՝ արևմուտքում, [[Ծաղկանց լեռներ]]ը՝ հյուսիսում, [[Առեստ գետ]]ի արևմտյան ջրբաժանը՝ արևելքում և [[Վանա լիճ]]ը՝ հարավում։ Գավառի անունով [[Վանա լիճ]]ը երբեմն կոչվել է նաև ''«Աղի լիճ»'', իսկ գավառի [[Արճեշ]] քաղաքի անունով՝ երբեմն ''«Արճեշի ծով»''։
 
[[Վասպուրական]]ի [[Առբերանի]] և [[Ծոփք|Ծոփաց]] [[Հաշտեանք]] գավառների հետ միասին հանձված էր [[Արշակունիներ|Արշակունյաց]] արքայատոհմի սեպուհներին և համարվում էր արքունի կալված, ինչի հետևանքով գավառը կոչվել է նաև ''«Սեպուհական»'' կամ ''«Վասպուրական»''։ Վերջին անվանումն ավելի ուշ տարածվել է ամբողջ նահանգի վրա։
 
== Պատմություն ==
==Այլ տեղեկություններ==
 
Ինչպես վկայում է [[Մովսես Խորենացի|Պատմահայրը]]՝
{{Քաղվածք|''Հայոց թագաւորէ Արտաւազդ որդի Տիգրանայ։ Սա ժառանգեցուցանէ զեղբայրս իւր և զքորս ի գաւառս Աղւոյ ովտի և Առբերանւոյ, թողլով ի նոսա զմասն արքունի որ ի շէնսն այնց գաւառաց, հանդերձ առաձին մտից և ռոճկաց, ըստ օրինակի ազգականացն որ ի կողմանս Հաշտենից. որպէս զի լինել նոցա պատուականագոյն և առաւել թագաւորազն քան զայն Արշակունիս. միայն օրինադրէ ոչ կեալ յԱյրարատ ի բնակութիւնս արքայի։''|Պատմութիւն Հայոց (էջ 137)}}
Տող 16.
Գավառում էր գտնվում արքունի քաղաք [[Զարիշատ]]ը, որտեղ թաղվեց [[Արշակ Բ]] թագավորի կողմից սպանված [[Գնել Արշակունի]]ն և որն ավերվեց ու գերեվարվեց [[Շապուհ II]] թագավորի զորքերի կողմից IV դարի 60-ական թթ։ [[Զարիշատ]] քաղաքն ի պատիվ [[Արտաշես Ա]]-ի հոր՝ [[Զարեհ]]ի, ստացել է ''«արքունի քաղաքի»'' իրավունք, նաև հողային տարածություն՝ Աղիովտի արևմտյան մասը ևս, որը ստացել է ''«Զարիշատ Աղիովտի»'' քաղաքային տարածքը։ [[Թովմա Մեծոփեցի|Թովմա Մեծոփեցու]] օրոք Զարիշատը գյուղաքաղաք էր, որը հեղինակի հավաստմամբ գտնվում էր ''Քաջբերունյաց'' գավառում։ Պատմիչները Աղիովտում հիշատակում են [[Արճեշ]] գյուղը կամ քաղաքը, որի ավերակները այսօր լճի հայելու բարձրացման հետևանքով ջրասույզ են եղել, [[Երիկավ]]ը, [[Խառաբաստոյ գյուղ]]ը, Խառաբաստայ կամ [[Սուխարայ վանք]]ը, [[Կերմանից գյուղ]]ը, [[Մեծոփավանք]]ը, Ասպիսնակ կամ [[Վարախանից գյուղ]]ը, [[Ասպիսնակա վանք]]ը և այլն։
 
== Երկու Աղիովիտների խնդիրը ==
 
Հայ պատմագրության մեջ ժամանակին տարածված էր այն տեսակետը, թե Աղիովիտ գավառը կիսված է եղել [[Տուրուբերան|Տաւրուբերանի]] և [[Վասպուրական]]ի միջև։ [[Երեմյան Սուրեն|Սուրեն Երեմյանը]], չունենալով «[[Աշխարհացույց]]ի» բոլոր ձեռագրերի տարընթերցումները, գավառը բաժանում է երկու մասի, որի արևմտյան հատվածը որպես Աղիովիտ գավառ, հատկացնում է [[Տուրուբերան|Տաւրուբերանին]], իսկ արևելյան հատվածը՝ որպես Աղիովիտ գավառ, Վասպուրականին։ Նրա կարծիքով, ըստ երևույթին սկզբում գոյություն է ունեցել մեկ Աղիովիտ գավառ, որը հետագայում վաճառաշահ Զարիշատ քաղաքի բարձրանալու հետևանքով, որը ստացել էր «արքունի քաղաքի» իրավունք, բաժանվում է երկու մասի, որոնցից արևմտյանը դառնում է Զարիշատի քաղաքային տարածք։
Տող 22.
[[Վասպուրական]]ը Աղիովիտ անունով գավառ չի ունեցել, հետևաբար անկախ ներքին բաժանվածությունից, Աղիովիտն ամբողջությամբ պատկանում է [[Տուրուբերան| Տաւրուբերանին]]։ Այդ իրողությունը պարզորոշ երևում է նաև այն փաստից, որ [[Հայաստան]]ի 591-ի երկրորդ բաժանման ժամանակ պարսկա-բյուզանդական սահմանագիծը անցնում էր ոչ թե իրականության մեջ գոյություն չունեցող երկու Աղիովիտների միջով, այլ [[Առեստ]]ի անմիջական հարևանությամբ, որով կարծես թե Վասպուրականի մի հատվածը ևս անցնում էր [[Բյուզանդիա]]յին։ Իրապես, վերջինս Վասպուրականում տարածքային ձեռքբերումներ չուներ, պարզապես Աղիովիտ գավառն ամբողջությամբ անցել էր կայսրությանը։
 
=== Աղիովիտն ուշ միջնադարում ===
 
Աղիովիտն ավելի ուշ ժամանակներում ավելի շատ հայտնի էր ''«Արճիշոյ գավառ»'' կամ ''«Քաջբերունիք»'' անուններով։
XIX դ վերջին և XX դ սկզբին գավառի տարածքի հիմնական մասը համընկնում էր [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] [[Վանի վիլայեթ]]ի [[Արճեշի գավառակ]]ի տարածքին։
 
{{Մեծ Հայքի վարչական բաժանում}}
== Տես նաև ==
* [[Տուրուբերան]]
* [[Մեծ Հայքի վարչական բաժանում]]
 
== Գրականություն ==
*''Երեմյան Ս.Տ., Հայաստանն ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե., 1963''
*''Հարությունյան Բ.Ն., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի''
* Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք»:
 
== Արտաքին հղումներ ==
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան, հ.1, էջ 257
* [http://akunq.net/hy/?p=2195 Մեծ Հայքի վարչական բաժանումը]
#Հարությունյան Բ.Ն., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի}}
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
 
{{Մեծ Հայքի վարչական բաժանում}}
 
[[Կատեգորիա:Տուրուբերան նահանգի գավառներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աղիովիտ» էջից