«Գողթն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 371 բայտ ,  10 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, replaced: եւ → և (2) using AWB)
No edit summary
'''Գողթն''', գավառ [[Մեծ Հայք]]ի [[Վասպուրական]] նահանգի կազմում, [[Արաքս]]ի ձախ ափին<ref name="">[http://akunq.net/hy/?p=2195 Մեծ Հայքի վարչական բաժանումը]</ref>:
'''Գողթն''', գավառ [[Մեծ Հայք]]ի [[Վասպուրական]] նահանգում, [[Արաքս]]ի ձախ ափին: Գավառը հիշատակվում է Պտղոմիոսի «Աշխարհագրության» մեջ: Գողթնում եղել է առանձին նախարարություն, որը Հայոց արքունիքում գրավել է 16-րդ գահը և տվել 500 հեծյալ: Ունեցել է եպիսկոպոսություն: IV դ Գողթնում քարոզչական գործունեություն է ծավալել [[Մեսրոպ Մաշտոց]]ը, որը, ըստ ավանդության, հաստատվել էր Մսրվանիս գյուղում: Գողթնում զբաղվում էին այգեգործությամբ, գինեգործությամբ և շերամապահությամբ: Հնուց ի վեր Գողթնը հռչակված էր իր ժողովրդական երգիչներով՝ գուսաններով: 641-ին Գողթնը գրավել են արաբները: VI դ Գողթնում ստեղծվել է եկեղեցական առանձին թեմ:
 
[[Պատկեր:Arshakid Armenia.JPG|300px|thumb|Մեծ Հայքը Արշակունիների օրոք]]
== Աշխարհագրություն ==
{{անավարտ բաժին}}
 
== Պատմություն ==
'''Գողթն''', գավառ [[Մեծ Հայք]]ի [[Վասպուրական]] նահանգում, [[Արաքս]]ի ձախ ափին: Գավառը հիշատակվում է Պտղոմիոսի «Աշխարհագրության» մեջ: Գողթնում եղել է առանձին նախարարություն, որը Հայոց արքունիքում գրավել է 16-րդ գահը և տվել 500 հեծյալ: Ունեցել է եպիսկոպոսություն: IV դ Գողթնում քարոզչական գործունեություն է ծավալել [[Մեսրոպ Մաշտոց]]ը, որը, ըստ ավանդության, հաստատվել էր Մսրվանիս գյուղում: Գողթնում զբաղվում էին այգեգործությամբ, գինեգործությամբ և շերամապահությամբ: Հնուց ի վեր Գողթնը հռչակված էր իր ժողովրդական երգիչներով՝ գուսաններով: 641-ին Գողթնը գրավել են արաբները: VI դ Գողթնում ստեղծվել է եկեղեցական առանձին թեմ:
 
VIII դ Գողթնը մտել է Սյունիքի կազմի մեջ: X դ Գողթնին բռնի տիրացել է արաբ ամիրան, որին հովանավորում էին [[Ատրպատական]]ի Սաջյան ամիրաները: 913-ին Յուսուֆ Սաջյանը Սյունիքի տերերից խլել է Երնջակ գավառը և դրել Գողթնի ամիրայի իրավասության տակ: 990-ական թթ Գողթնը գրավել է Հայոց թագավոր Գագիկ Ա: XI դ կեսից Գողթնը ընկել է սելջուկների, ապա մոնղոլների գերիշխանության ներքո: XVI դ սկզբին Գողթնը եղել է Սեֆյան Պարսկաստանի կազմի մեջ: Որպես առանձին միավոր, «Ազատ Ջիրան» անունով մտնում էր [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի խանության]] մեջ և բաժանված էր 5 մահալի՝ Օրդուբադ, Ագուլիս, Դաշտ, Բելև, Չանանաբ: Հայակական գյուղերը կառավարել են տանուտերը, որոնց անվանել են մելիքներ: 1604-ին Գողթնի բնակչությունը բռնի գաղթեցվել է Պարսկաստան:
1752-ին Գողթնը ենթարկվել է Ատրպատականի Ազատ խանի հրոսախմբի շահատակությունը: XVIII դ 1-ին քառորդում Գողթնն ընդգրկվել է հայ ազատագրական շարժման ոլորտը. Գողթնի տանուտերերը գործակցել են [[Դավիթ Բեկ]]ին: Գողթնի եկեղեցիներից նշանավոր էին Շոռոթի Ս. Հակոբ գմբեթավոր բազիլիկը, Վերին Ագուլիսի Ս. Թովմա Առաքյալի վանքը, Ցղնայի Ս. Աստվածածին եկեղեցին, Մսրվանիս գյուղի Ս. Մեսրոպ Վանքը:
 
== Տես նաև ==
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
* [[Վասպուրական]]
* [[Մեծ Հայքի վարչական բաժանում]]
 
== Գրականություն ==
* Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք»:
 
== Արտաքին հղումներ ==
* [http://akunq.net/hy/?p=2195 Մեծ Հայքի վարչական բաժանումը]
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
 
{{Մեծ Հայքի վարչական բաժանում}}
 
[[Կատեգորիա:Վասպուրական նահանգի գավառներ]]
[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]
[[Կատեգորիա:Մեծ Հայք]]
 
[[en:Goghtn]]
55 447

edits