«Այզեկ Ազիմով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
'''Իսահակ Ազիմով''', '''Այզեկ Ազիմով''' ({{ԱԾ}}), [[ԱՄՆ|ամերիկացի]] գրող-[[գիտական ֆանտաստիկա|ֆանտաստ]], [[Կենսաքիմիա|կենսաքիմիկոս]], գիտաֆանտասիկ գրքերի հեղինակ։ Ազիմովը գրել և խմբագրել է ավելի քան 500 գիրք, մոտ 90,000 նամակներ և բացիկներ։ Նրա գրքերը հրատարակվել են 10-ից 9-ը գլխավոր կարգերում՝ ըստ [[Դիվեյնի Տասնորդականտասնորդական Համակարգ|Դիվեյնի Տասնորդական Համակարգի]]։համակարգի։
 
Ծնվել է [[Պետրովիչի (գյուղ, Շումյաչինսկի շրջան)|Պետրովիչի]] ավանում, հրեայի ընտանիքում։ [[1923]] թվականին ծնողները տեղափոխվել են [[ԱՄՆ]], որտեղ Ազիմովն ավարտել է [[Կոլումբիայի համալսարան]]ը։ Կրթությամբ [[Կենսաքիմիա|կենսաքիմիկոս]] է։ Կենսաքիմիական հետազոտությունների համար ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Առավել հայտնի են ռոբոտների մասին նրա գրքերը, այդ թվում՝ «Ես, Ռոբոտս» (I, Robot, 1950), «Պողպատյա քարանձավները» եռագրությունը (The Caves of Steel, 1954), «Մերկ արևը» (The Naked Sun, 1957) և «Արշալույսի ռոբոտները» (The Robots of Dawn, 1983) երկերը։ [[Արհեստական բանականություն|Արհեստական բանականության]] ստեղծման բնագավառում աշխատող բազմաթիվ գիտնականներ ընդունում են նրա ստեղծագործությունների ազդեցությունը։
Տող 8.
Աչքի է ընկել նաև գիտահանրամատչելի երկերով, որոնցից են «Ազիմովի բնագիտության ուղեցույցը» (Asimov's Guide to Science, 1972), «Արտերկրային քաղաքակրթությունները» (Extraterrestrial Civilizations, 1979), «Ուսումնասիրելով Երկիրն ու Տիեզերքը» (Exploring the Earth and the Cosmos, 1982)։
 
Ազիմովը գրել է նաև [[մաթեմատիկա]]յի, [[ֆիզիկա]]յի, [[քիմիա]]յի, [[ֆիզիոլոգիա]]յի մասին գրքեր։ Եղել է [[Ամերկյան Հումանիստական Ասոցիացիա|Ամերկյան Հումանիստական Ասոցիացիայի]] նախագահ։ Իր պատվին են կոչել [[(5020) Ազիմով]] [[աստերոիդ]]ը, [[Մարս (մոլորակ)|Մարսի]] վրա [[Ազիմով խառնարան|խառնարան]], [[բրուքլին]]ումԲրուքլինում տարրական դպրոց և [[Այզեկ Ազիմովի մրցանակ|գրական մրցանակ]]։
 
== Կենսագրություն ==
Տող 17.
 
=== Կրթություն և կարիերա ===
5 տարեկան հասակում Այզեկ Ազիմովը ինքնուրույն սովորեցրեց կարդալ-գրել և սկսեց հաճախել Բրուքլինի [[Բեդֆորդ-Ստայվեսանտ]] շրջանի դպրոցը։<ref name="enc nyc" /> Նա պետք է դպրոց գնար 6 տարեկանում, սակայն մայրը փոխեց ծննդյան թիվը՝ 1919 թվականի սեպտեմբերի 7՝ որպեսզի որդին մի տարի շուտ դպրոց գնա։<ref>Asimov, Isaac (1994). ''I. Asimov: A Memoir''. Bantam Books. pp. 2–3.</ref> Երրորդ դասարանում իմանալով այդ «սխալմունքի» մասին, Ազիմովը պնդեց, որ իր ծննդյան թիվը ուղղեն և դարձնեն հունվարի 2։
 
1935 թվականին ավարտելով 10-րդ դասարանը, 15-ամյա Ազիմովն ընդունվեց [[Սեթ Լոու Ջունիոր]] քոլեջ, որը [[Կոլումբիայի համալսարան]]ի մասնաճյուղերից մեկն էր և հատուկ հրեա և Իտալա-Ամերիկացի ուսանողների համար էր բացված։ Ի սկզբանե Ազիմովը սովորում էր [[կենդանաբանություն|կենդանաբանության]] ֆակուլտետում, սակայն տեղափոխվեց քիմիայի ֆակուլտետ, քանի որ դեմ էր փողոցային կատուներին հերձելուն։ Մեկ տարի անց Սեթ Լոու Ջունիոր քոլեջը փակվեց, և Ազիմովն իր կրթությունը շարունակեց [[Նյու Յորք]]ի Կոլումբիայի համալսարանում, որտեղ 1939 թվականին ստացավ քիմիայի բակալավրի աստիճան, իսկ 1941 թվականին՝ մագիստրոսի և ընդունվեց ասպիրանտուրա։ Սակայն 1942 թվականին ուղևորվեց [[Ֆիլադելֆիա]], որպեսզի աշխատի Ֆիլադելֆիայի բանակի նավաշինարանում որպես քիմիկոս։ Այնտեղ նրա հետ էր աշխատում նաև մեկ այլ գրող-ֆանտաստ՝ [[Ռոբերտ Հայնլայն]]ը։
 
1945 թվականի հոկտեմբերից 1946 թվականի հուլիսը Ազիմովը ծառայում էր բանակում։ Եթե նա չուղղեր իր ծննդյան տարեթիվը, կլիներ 26 տարեկան և ծառայության համար ոչ պիտանի։ Այդ սխալմունքի պատճառով 1946 թվականին Ազիմովին հեռացրին միջուկային զենքի փորձարկման թմից [[Բիկինի (օղակակղզի)|Բիկինիում]] [[Գործողություն «Խաչմերուկ»|«Խաչմերուկ» Գործողության]] մեկնարկից մի քանի օր շուտ։
Տող 64.
Ազիմովը դարձավ գիտաֆանտաստիկայի սիրահար [[1929]] թվականին, երբ սկսեց ընթերցել իր ընտանիքի հրուշակեղենի խանութում վաճառվող [[Pulp-ամսագիր|pulp-ամսագրերը]]։ Հայրը նրան արգելում էր կարդալ այդ ամսագրերը, քանի որ դրանք աղբ էր համարում, սակայն Ազիմովը համոզեց հորը, որ այդ ամսագրերը կրթական են, քանի որ իրենց անվան մեջ պարունակում են «Գիտություն» բառը։ 18 տարեկանում նա միացավ «Futurians» գիտաֆանտաստիկայի սիրահարների ակումբին և այդտեղ ընկերացավ ապագա գիտաֆանտաստ գրողների կամ խմբագիրների հետ։
 
Ազիմովը սկսել է գրել 11 տարեկանում։ 1934 թվականին Տղաների Ավագ Դպրոցի գրական ամսագրում հրատարակվեց նրա առաջին գործը, որը իր եղբոր ծննդյան մասին հումորային պատմվածք էր։ 1937 թվականի մայիսին Ազիմովը որոշեց ավելի պրոֆեսիոնալ ստեղծագործել, և սկսեց գրել իր առաջին գիտաֆանտաստիկ պատմվածքը՝ «Cosmic Corkscrew»: 1938 թվականի մայիսի 17-ին, [[Astounding Science Fiction]] ամսագրի տպագրման ժամանակացույցից շփոթված, Ազիմովը այցելեց [[Street & Smith]] հրատարակչություն։ Ոգեշնչված այդ այցից՝ Ազիմովը ավարտեց իր պատմվածքը 1938 թվականի հունիսի 19-ին և երկու օր անց անձամբ հանձնեց այն այդ ամսագրի խմբագիր [[Ջոն Քեմփբել|Ջոն Քեմփբելին]]։ Քեմփբելը Ազիմովի հետ մեկ ժամից ավել տևող հանդիպում ունեցավ և խոստացավ, որ կկարդա պատմվածքը։ Երկու օրից Ազիմովը ստացավ մերժման նամակ։ Այս ամենը հանգեցրեց խմբագրի հետ շաբաթական հանդիպումների, մինչև Ազիմովը տեղափոխվեց Բոստոն 1949 թվականին։ Քեմփբելը կարևոր ձևավորիչ ազդեցություն ունեցավ Ազիմովի վրա և դարձավ նրա ընկերը։
 
Ամսվա վերջում Ազիմովն ավարտեց իր երկրորդ պատմվածքը՝ «Stowaway»-ը։ Քեմփբելը մերժեց այն հուլիսի 22-ին, բայց «Ձեր պատկերացրած ամենաբարի նամակում» խրախուսեց Ազիմովին շարունակել գրել և հավաստիացրեց, որ տարիներ հետո նա կկարողանա վաճառել իր գործերը։ 1938 թվականին նա ավարտեց իր երրորդ «Marooned Off Vesta» պատմվածքը և վաճառեց այն [[Amazing Stories]]-ին, որի խմբագիրն էր [[Ռեյմոնդ Պալմեր|Ռեյմոնդ Պալմերը]]։ Պատմվածքը հրատարակվեց ամսագրի 1939 թվականի համարներից մեկում, և Ազիմովին վճարեցին $64 (2017 թվականի համարժեք $1,113)՝ մեկ բառի դիմաց մեկ ցենտ վճարելով։ Այդ տարի հրատարակվեցին Ազիմովի երկու այլ պատմվածք․ «The Weapon Too Dreadful to Use»-ը՝ [[Amazing stories|Amazing]]-ի մայիսյան համարում և «Trends»-ը՝ [[Astounding Science Fiction|Astounding]]-ի հուլիսյան համարում։ Astounding-ի այդ համարը երկրպագուները ընտրեցին որպես [[Գիտաֆանտաստիկայի Ոսկե Դար]]ի սկիզբ։ 1940 թվականին [[Internet Speculative Fiction Database|ISFDB]]-ում տեղ գտան Ազիմովի 7 պատմվածքները։ Ազիմովը վաստակում էր իր կրթության համար բավարար գումար, սակայն ամբողջ դրույքով գրող դառնալու համար այդ գումարը բավարար չէր։
 
Հետագայում Ազիմովն ասել է, որ, ի տարբերություն Ոսկե Դարի գրողներ [[Ռոբերտ Հայնլայն]]ի և [[Ալֆրեդ վան Վոգտ]]ի, որոնց գործերը նույնպես առաջին անգամ հրատարակվել են 1939 թվականին, և ում տաղանդն ի սկզբանե ակնհայտ էր, ինքը «(սա կեղծ համեստություն չէ) աստիճանաբար է վեր բարձրացել»։ 1940 թվականի հուլիսի 29-ի դրությամբ Ազիմովը 25 ամսում գրել էր 22 պատմվածք, որոնցից 13-ը հրատարակվել էին։ 1972 թվականին նա գրել է, որ դրանից ի վեր նա չի գրել այնպիսի գիտաֆանտաստիկ պատմվածք, որը չի հրատարակվել (բացառությամբ երկու «հատուկ դեպքի»)։ Նա այնքան հայտնի էր, որ [[Դոնալդ Ուոլհեյմ]]ը խոստովանել է, որ գնել է «The Secret Sense»-ը իր նոր ամսագրի համար միայն Ազիմովի անվան պատճառով։ Astounding-ի 1940 թվականի դեկտեմբերի համարի շապիկի վրա թավատառ գրված էր Ազիմովի անունը և պատկերված էր նրա պատմվածքից մի դրվագ։
 
Քեմփբելի հետ զրույցի հիման վրա Ազիմովը 1941 թվականի մարտին և ապրիլին գրեց իր 32-րդ պատմվածքը, որը տպագրվեց Astounding-ում 1941 թվականի սեպտեմբերին։ 1968 թվականին [[Ամերիկյան Գիտաֆանտաստ Գրողների Միություն]]ը քվեարկեց «[[Գիշերամուտ]]»-ի օգտին՝ որպես երբևէ գրված լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ «Nightfall and Other Stories»-ում Ազիմովը գրել է, որ «Գիշերամուտ»-ը գրելը բեկումնային պահ էր իր պրոֆեսիոնալ կարիերայում։ Հանկարծ նրան սկսեցին լուրջ ընդունել, և գիտաֆանաստիկայի աշխարհը իմացավ իր գոյության մասին։ Անցան տարիներ, և պարզվեց՝ իր գործը գիտաֆանտաստիկ ոճում համարվում էր դասական։ «Գիշերամուտը» [[հասարակական գիտաֆանտաստիկա]]յի պատմական օրինակներից է։ Հասարակական գիտաֆանտաստիկա տերմինը Ազիմովը ստեղծել է 1940 թվականներին առաջացած գրական ուղղությունը նկարագրելու համար։ Նա և շատ այլ գրողներ, ինչպես օրինակ՝ Հեյնլայնը, անցում էին կատարել սարքավորումներից և տիեզերական օպերաներից դեպի մարդու վիճակի մասին մտածմունքներ։
 
1942 թվականի հունվարին և փետրվարին «Victory Unintentional»-ը ավարտելուց հետո Ազիմովը մեկ տարի ոչ մի պատմվածք չի գրել։ Ազիմովը ակնկալում էր շարունակել իր կարիերան որպես քիմիկոս։ Ֆիլադելֆիայի բանակի նավաշինարանում նա ստանում էր տարեկան $2,600, ինչը բավարար էր ամուսնության համար։ Նա չէր ակնկալում, որ կարող է ավելի շատ գումար աշխատել ստեղծագործելով, քանի որ 4 տարվա մեջ 28 պատմվածք վաճառելով աշխատել էր $1,788.50: Ազիմովը դուրս եկավ գիտաֆանտաստիկայի երկրպագուների շրջանից և այլևս չէր կարդում նոր ամսագրեր, և, հնարավոր է, ամբողջովին լքեր գիտաֆանստաստիկայի աշխարհը, եթե Հեյնլայնն ու դե Քեմփը չլինեին նրա գործընկերները, և նախկինում վաճառված պատմածքները չշարունակեին պարբերաբար հրատարակվել։ 1942 թվականին Ազիմովը հրատարակեց «Հիմնադրման» պատմություններից առաջինը, որը այնուհետև վերածվեց եռագրության՝ «<nowiki/>[[Հիմնադրում]]<nowiki/>» ([[1951]]), «<nowiki/>[[Հիմնդարում և Կայսրություն]]<nowiki/>» ([[1952]]) և «<nowiki/>[[Երկրորդ Հիմնադրում]]<nowiki/>» ([[1953]]): Գրքերը պատմում են հսկայական միջաստղային կայսրության անկման և դրան հաջորդող կայսրության հաստատման մասին։ Այդ գրքերում Ազիմովը նաև ներառել է իր հոգեպատմության գաղափարախոսությունը, ըստ որի հնարավոր է կանխատեսել մեծ բնակչությունների պատմության ապագա ընթացքը։
 
1966 թվականին «Հիմնադրում» եռագրությունը և «Ռոբոտ» վիպաշարքը արժանացել են [[Հյուգո մրցանակ]]ի՝ որպես լավագույն գիտաֆանտաստիկ շարքեր և ֆանտաստիկ վեպեր։ Քեմփբելը բարձարացրեց վարձատրումը, [[Օրսոն Ուելս]]ը գնեց «[[Վկայություն]]» պատմվածքի հեղինակային իրավունք, և նրա հին պատմվածքները վերատպվեցին։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Պատերազմի]] ավարտին Ազիմովը գրելով վաստակում էր նավաշինարանի աշխատավարձի կեսին հավասար գումար, սակայն Ազիմովը չէր հավատում, որ կարող է գրելով վաստակած գումարով ապահովել իր, իր կնոջ, և իր ապագա երեխաների ապրուստը։
Տող 78.
«Պոզիտրոնիկ» ռոբոտի մասին պատմվածքներում Ազիմովը գրել է ռոբոտների մի շարք կանոններ և նկարագրել է խելացի մեքենաներ, ինչը մեծ ազդեցություն է ունեցել այդ հարցին գրողների և մտավորականների կարծիքի ձևավորման վրա։ «The Complete Robot» ([[1982]]) պատմվածքի ներածության մեջ Ազիմովը նշում է, որ նա մեծապես ոգեշնչվել է [[Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս|Ֆրանկենշթեյնյան]] սյուժեի գաղափարով, ըստ որի՝ ռոբոտները ոչնչացնում են իրենց ստեղծողներին։
 
Համագործակցելով Ազիմովի հետ՝ [[Հարլան Էլիսոն]]ը 1977 թվականին գրել է «[[Ես, Ռոբոտս]]» վեպի էկրանավորմանը հարմարեցված սցենար, և Ազիմովը հավատում էր, որ պետք է ստացվի «երբևէ ստեղծված առաջին չափահասների համար, բարդ և արժեքավոր գիտաֆանտաստիկ կինոնկար»։ Սցենարը, սակայն, այդպես էլ ֆիլմ չդարձավ, և տպագրվեց որպես գիրք 1994 թվականին։ 2004 թվականի [[Ես ռոբոտ եմ (ֆիլմ)|Ես ռոբոտ եմ]] ֆիլմը նկարահանվել է [[Ջեֆ Վինտար]]ի գրված «Hardwired» սցենարով, որտեղ կիրառվում էին Ազիմովի գաղափարները ։ Ազիմովը և [[Ռոբերտ Սիլվերբերգ|Ռոբերտ Սիլվերբերգը]] շարունակել են ռոբոտների պատմվածքներից մեկը՝ «[[Երկհարյուրամյա մարդը]]», դարձրել այն նովել՝ «Պոզիտրոնիկ մարդը» անունով և ադապտացրել այն որպես 1999 թվականի «Երկհարյուրամյա մարդը» ֆիլմի սցենար, որտեղ գլխավոր դեր է խաղացել [[Ռոբին Ուիլյամս]]ը։
 
1948 թվականին Ազիմովը գրել է քիմիայի կեղծ հոդված՝ «Վերարտադրվող թիոթլոմինի էդոկրոնային հատկությունները»։ Այդ ժամանակ Ազիմովը աշխատում էր իր դոկտրոական թեզի վրա և պատրաստվում էր թեզի պաշտպանությանը հաջորդող բանավոր քննությանը։ Վախենալով համալսարանի քննչական խորհրդի քննադատական արձագանքից՝ Ազիմովը խմբագրին խնդրել էր տպագրել հոդվածը կեղծանվան տակ, սակայն այն լույս տեսավ իր անվան տակ։ Ազիմովը մտահոգված էր, որ բանավոր քննության ժամանակ նրան կքննադատեն գիտությանը ոչ լուրջ վերաբերվելու համար։ Քննության վերջում քննիչներից մեկը ժպտալով հարցրեց նրան․ «Ի՞նչ կարող ես ասել, պարոն Ազիմով, թիոթլոմին կոչվող նյութի թերմոդինամիկ հատկությունների մասին»։ Ազիմովը սկսեց հիվանդագին ծիծաղել, և նրան ստիպված սենյակից դուրս հանեցին։ Հինգ րոպե անց նրան ներս հրավիրեցին քննասենյակ և շնորհավորեցին՝ «Դոկտոր Ազիմով» դիմելով։
Տող 84.
1950-ական թվականներին մեծապես աճեց գիտաֆանտաստիկ ստեղծագործությունների պահանջարկը, և արդեն հնարավոր էր լիովին նվիրվել այդ ոճով ստեղծագործելուն։ 1949 թվականին [[Doubleday (հրատարակչություն)|Doubleday]]-ի խմբագիր Բրեդբերին ընդունեց Ազիմովի չհրատարակված «Grow Old With Me» գործը, բայց խնդրեց եղած 40,000 բառին ևս 30,000 բառ ավելացնել, որպեսզի այն դառնա լիարժեք վեպ։ 1950 թվականի հունվարին գիրքը լույս տեսավ «Pebble in the Sky» անվան տակ։ 1950-ական թվականներին Doubleday-ը հրատարակեց Ազիմովի հինգ այլ գիտաֆանտաստիկ վեպ՝ վեց մանկական «Lucky Starr» վեպերի հետ միասին (տպագրվել են «Պոլ Ֆրենչ» կեղծանունով)։ 1955 թվականին Doubleday-ը տպագրել է Ազիմովի պատվածքների հավաքածու՝ ներառյալ «''The Martian Way and Other Stories''» պատվածքը։
 
[[Galaxy Science Fiction]] և [[The Magazine of Fantasy & Science Fiction]] ամսագրերը վերջ դրեցին Ազիմովի՝ Astounding-ից կախվածությանը։ Հետագայում նա այդ շրջանը նկարագրում է որպես «հասունացման շրջան»։ Ազիմովի «[[Վերջին հարցը (պատմվածք)|Վերջին հարցը]]» ([[1956]]), որը էնթրոպիան հաղթահարելու մարդկային կարողության մասին է, իր անձնական պատմվածքներից ամենասիրածն էր։
 
1972 թվականին նրա «The Gods Themself» վեպը ստացավ [[Հյուգո մրցանակ|Հյուգո]], [[Նեբուլա մրցանակ|Նեբուլա]] և [[Լոկուս մրցանակ|Լոկուս]] մրցանակները՝ որպես լավագույն վեպ։
Տող 90.
1974 թվականի դեկտեմբերին [[Փոլ ՄաքՔարթնի]]ն դիմել է Ազիմովին գիտաֆանտաստիկ մյուզիքլի սցենար գրելու խնդրանքով։ ՄաքՔարթնին սյուժեի գաղափար ուներ և պատրաստել էր փոքրիկ երկխոսության ակնարկ․ նա ցանկանում էր ստեղծել ֆիլմ ռոք խմբի մասին, որի անդամները կերպարանափոխվում են այլմոլորակայինների։ Չնայած Ազիմովը ռոք երաժշտության սիրահար չէր, նա հավանեց գաղափարը և գրեց պատմության հակիրճ նկարագրություն։ Ազիմովը ներկայացրեց այն ՄաքՔարտնիին, սակայն նա չէր օգտագործել ՄաքՔարտնիի առաջարկած երկխոսության ակնարկը, ինչը, հավանաբար, մերժման պատճառ դարձավ։
 
1969 թվականին Ազիմովն ասել է, որ իր ամենահաջող համագործակցությունը եղել է [[The Magazine of Fantasy & Science Fiction]] գիտաֆանտաստիկ ամսագրի հետ։ 1977 թվականին Ազիմովը իր անունը օգտագործելու իրավունք տվեց Isaac Asimov's Science Fiction Magazine-ին (այժմ՝ [[Asimov's Science Fiction]]): Գոյություն են ունեցել նաև [[Asimov's SF Adventure Magazine]] և ''Asimov's Science Fiction Anthology'' ամսագրեր։
 
Երկրպագուների ճնշման արդյունքում Ազիմովը գրել է Հիմնադրման եռագրության նախապատմություն՝ «[[Հիմնադրման նախաբան]]» ([[1988]]) և իր վերջին նովել «[[Առաջ դեպի հիմնադրումը]]» ([[1992]]):
Տող 97.
1950 և 1960 թվականներին զգալիորեն նվազել էր Ազիմովի գեղարվեստական գործունեությունը։ Նա սկսել էր գրել հիմնականում գիտական թեմաներով։ Ազիմովը գրել էր, որ 1958 թվականի ամառվանից հետո չի կարողացել գիտաֆանտաստիկ ոճով ստեղծագործել, և երկրպագուները դա ընդունել են իր՝ որպես գիտաֆանտաստ գրող, կարիերիայի ավարտ։ 1969 թվականին Ազիմովը գրել է, որ «Միացյան Նահանգները ստրեսի մեջ էր, և ես նույնպես։ Գիտական հանրամատչելի գրականությոամբ զբաղվելու ցանկությունը ինձ հաղթեց, քանի որ գիտությունը անտեսով Ամերիկան մեծ վտանգի տակ էր, և բազմաթիվ խմբագիրներ սկսեցին զբաղվել գիտական գրականությամբ այդ նույն պատճառով»։ <ref>Asimov, Isaac (1969). ''Nightfall, and other stories''. Doubleday. p. 321.</ref>
 
[[Fantasy and Science Fiction]] հրատարակչությունը Ազիմովին հրավիրեց շարունակել իր հոդվածների սյունակը, որը նա սկսել էր վարել [[Venture Science Fiction]] ամսագրում։ 399 սյունակներից առաջինը լույս տեսավ 1958 թվականի նոյեմբերին և շարունակաբար թարմացվում էր ամիսը մեկ մինչև նրա հիվանդության սկիզբ առնելը։ Ավելի ուշ Doubleday-ը հավաքեց այդ հոդվածները և հրատարակեց դրանք գրքի տեսքով՝ Ազիմովին անվանելով գիտության «Մեծ Բացատրող»։ Սյունակը ամբողջովին նվիրված էր հանրամատչելի գիտությանը, սակայն Ազիմովն ուներ խմբագրական ազատություն և բարձրացնում էր ժամանակի սոցիալական խնդիրներ, ինչպես, օրինակ՝ «Thinking About Thinking» կամ «Knock Plastic!» էսսեներում։
 
Ազիմովի առաջին լայնածավալ գիրք-տեղեկատուն՝ «[[Խելացի Մարդու Գիտական Ուղեցույց]]ը» ([[1960]]) արժանացել է [[Ազգային Գրքի Մրցանակ|Ազգային Գիրք]] և [[Հյուգո մրցանակ|Հյուգո]] մրցանակների։ Իր գիտական գործերի հայտնիությունը և դրանցից ստացած եկամուտը նրան թույլ տվեցին հրաժարվել իր համալսարանական որոշ պարտականություններից և լիարժեք զբաղվել գրականությամբ։ <ref>''I. Asimov: A Memoir'' chapter 65.</ref>
Տող 116.
1987 թվականին Ազիմովը համահեղինակ դարձավ «Ինչպես Վայելել Գրել․ Օգնության և Հարմբարավետության Գիրք» գործին։ Այդ գրքում նրան խորհուդների էին տալիս, թե ինչպես պահպանել դրական վերաբերմունքը և շարունակել արդյունավետ աշխատանքը հուսալքության, ցրվածության, մերժման և «հաստակաշի» խմբագիրների հետ առնչվելու դեպքում։ Գրքում ներառված էին բազմաթիվ մեջբերումներ, էսսեներ, պատմություններ, երկխոսություններ՝ գրող լինելու լավ ու վատ կողմերի մասին։ <ref>Asimov, Janet; Asimov, Isaac (1987). ''How to Enjoy Writing: A Book of Aid and Comfort''. New York: Walker & Co. </ref>
 
Ազիմովը և [[Ջին Ռոդենբերի]]ն ձևավորեցին յուրահատուկ հարաբերություններ [[Աստղային ճանապարհ]]ի նախնական մեկնարկի ժամանակ՝ 1960-ական թվականներին։ Ազիմովը վերլուծական էսսե գրեց [[Աստղային ճանապարհ]]ի գիտական ճշգրտության վերաբերյալ [[TV Guide]] ամսագրի համար։ Ռոդենբերին հարգանքով պատասխան նամակ գրեց՝ բացատրելով, որ բարդ է պահպանել այդ ճշգրտությունը, եթե նախատեսված է շաբաթը մեկ տպագրվել։ Ազիմովը կրկին էսսե գրեց TV Guide ամսագրի համար, որտեղ նշեց, որ, անկախ անչշտություններից, Աստղային ճանապարհը թարմ և մտավոր մարտահրավեր նետող հեռուստաշոու է։ Ազիմովն ու Ռոդենբերին ընկերացան, և հետագայում Ազիմովը Աստղային ճանապարհի նախագծերից ոմանց գիտական խորհրդատուն դարձավ։
 
1973 թվականին Ազիմովը առաջարկել է օրացույցի իր տարբերակը, որը անվանել է «World Season Calendar»: Ըստ այդ օրացույցի՝ տարին բաժանվում էր 4 եղանակների՝ A-D անվանած, ամեն եղանակ տևում էր 13 շաբաթ կամ 91 օր։ Այսպիսով, օրերը հատուկ անուններ էին ստանում, օրինակ՝ «D-73» դեկտեմբերի 1-ի փոխարեն։ <ref>Asimov, Isaac (1973). "The Week Excuse". ''The Tragedy of the Moon''. Doubleday and Co. pp. 48–58.</ref>