«Սան Ռեմոյի կոնֆերանս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 14.
Քննարկվեց նաև Հայաստանի հարցը։ Սան Ռեմոյի կոնֆերանսը դիմեց ԱՄՆ-ի նախագահ [[Վուդրո Վիլսոն|Վուդրո Վիլսոնին]] Հայաստանի մանդատը ստանձնելու և հանդես գալու որպես միջնորդ նրա վերջնական սահմանների ճշտման հարցում։ Որոշվեց Թուրքիայի հետ պայմանագրի Հայաստանի վերաբերյալ մասում արձանագրել, որ Թուրքիան, Հայաստանը և մյուս պայմանավորվող կողմերը համաձայն են դիմել ԱՄՆ-ի նախագահի միջնորդությանը Թուրքիայի և Հայաստանի սահմանների ([[Էրզրում|Էրզրումի]], [[Տրապիզոն|Տրապիզոնի]], [[Վան|Վանի]] և [[Բիթլիս|Բիթլիսի]] վիլայեթներում) հարցով և ընդունել այդ առթիվ նրա որոշումը, ինչպես նաև՝ որևէ պայման, որ նա կառաջարկի Հայաստանի դեպի ծով ելք ունենալու մասին։
 
Սույն կոնֆերանսի Հայաստանի վերաբերյալ դիրքորոշումը՝ իր անմիջապես նախորդը հանդիսացող Լոնդոնինից գլխավորապես զանազանվում է այն հանգամանքով, որ Դաշնակիցները Սան Ռեմոյում փաստորեն հրաժարվեցին Հայաստանի նկատմամբ ռազմաքաղաքական և ֆինանսական հովանավորության իրենց նախկինում հայտարարած պարտավորվածություններից, և այլ փորձեցին փոխանցել այդ բեռի գեթ մեկ մասը Ազգերի լիգային: Այդ ձեռնարկը, սակայն, անհաջողության մատնվեց, որովհետև վերջինիս կանոնադրությունը չեր թույլատրում նման պարտավորությունների, այդ թվում՝ նորաստեղծ պետությունների մանդատների ստանձնումը:  Դաշնակիցները դրա փոխարեն դիմեցին ԱՄՆ-ի նախագահ Վ․ Վիլսոնին` Հայաստանի մանդատատար դառնալու և հանդես գալու որպես միջնորդ նրա վերջնական սահմանների ճշտման, նրան ծովային ելք, ռազմական ու տեխնիկական օգնություն, ինչպես նաև, ֆինանսական վարկեր ու երաշխիքներ ապահովելու հարցերում։ Այն դեպքում,  եթե ԱՄՆ-ն չընդուներ Հայաստանին մանդատը ստանձնելու առաջարկը, ապա նրանք խնդրեցին ԱՄՆ նախագահի միջնորդությունը` Հայաստան-Թուրքիա սահմանատման և Հայաստանի դեպի ծով ելք ապահովելու հարցում (տես՝ [[Վիլսոնի իրավարար վճիռ]]):
 
Սան Ռեմոյում իսկ սկիզբ առավ Անտանտի երկրների և Հայաստանի (մինչ այդ արդեն միավորված) ազգային պատվիրակության միջև Հայաստանին դեպի Սև ծով ելք ապահովելու սցենարների մանրամասն քննարկումը։  Խորհրդակցություններին մաս կազմեցին հետևյալ առաջարկները՝ նախ Բաթումի շրջանը, ապա դրա փոխարեն, Բաթումի արևմուտքում գտնվող Լազիստանը (Լազիկան) ամբողջությամբ, ավելի ուշ` նրանից մի փոքր հողաշերտ Հայաստանին կցել, դրանից հետո Բաթումը հռչակել ազատ նավահանգիստ ու Հայաստանին անվերապահ իրավունք տալ սեփական երկաթուղի կառուցել Կարսից դեպի Բաթում, և ի վերջո, Հայաստանին արտոնել այդ նավահանգստից ազատօրեն օգտվելու թույլտվություն։  Այնուամենայնիվ, Հայաստանի սևծովյան ելքի հեռանկարը իր հնարավոր բոլոր տարբերակներով ձախողվեց, ինչը պայմանավորված էր Անտանտի տերությունների, Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև շահերի սուր հակասություններով, ինչպես նաև, այս բոլոր առաջարկների հանդեպ Վրաստանի ցուցաբերած խիստ ընդդիմության պատճառով։
 
== Համագումարի արդյունքները և բանաձևը ==